top of page
1
ԱՄԻՍ
3
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
$2,000
ԿՐԹԱԹՈՇԱԿ
Ինչո՞ւ դիմել East-West Residency ծրագրին
.png)


Բացահայտելու Ձեր ստեղծարարությունը
Ճանապարհորդե՛ք Վիլա Էմպեն՝ Եվրոպայի ամենահեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը՝ և աշխատե՛ք Ձեր ստեղծագործական նախագծի վրա։
Կապեր հաստատելու
Հանդիպե՛ք մշակութային առաջնորդների, մենթորների և այլ արվեստագետների հետ՝ միաժամանակ նոր համագործակցություններ և երկարատև կապեր հաստատելով։
Ոգեշնչվելու
Բացահայտե՛ք Բրյուսելի՝ Եվրոպայի սրտում գտնվող կենսունակ արվեստի աշխարհը։
Որտե՞ղ է նախատեսված
ստեղծարար կացությունը
Բրյուսելում գտնվող Վիլա Էմպենը մշակութային կենտրոն է, որն առաջարկում է տարբեր հնարավորություններ բոլոր արվեստագետների համար՝ հսկայական գրադարանից մինչև ընդարձակ ստուդիա, բացօթյա լողավազանից մինչև գերժամանակակից ցուցասրահներ։
Հիշեցո՞ւմ է հարկավոր
Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն և ստանաք հիշեցումներ վերջնաժամկետների մասին։
Արվեստագետները ստեղծարար կացության մասին
Այս ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի իմ կյանքի երկրորդ Թորոսին՝ լուսանկարչական լաբորատորիայի սեփականատիրոջ, ով աշխատել էր Անրի Կարտիե-Բրեսոնի, Ժոզեֆ Կուդելկայի, Սեբաստիանո Սալգադոյի և նույնիսկ Դեյվիդ Լինչի հետ։
Թորոս
Խաչատրյան
Լուսանկարիչ

Մարդկային կապերը միշտ ամենակարևորն են նման նախագծերում։ Ես իսկապես հույս ունեմ, որ այս ընկեր ությունը կվերածվի մեր միջև համագործակցային նախագծի։
Սոնա Կարապողոսյան
Կինոքննադատ

Բրյուսելում և Բելգիայի այլ քաղաքներում ես հավաքել եմ լուսանկարչական նյութերի հարուստ շարք, որն արդեն սկսել եմ օգտագո րծել կոլաժների նոր, մեծ շարքի համար։
Տիգրան Համալբաշյան
Վիզուալ
արվեստագետ

Հայ-եվրոպական
համագործակցություն
East-West Residency ծրագիրը Creative Armenia-ի, «Պողոսյան» հիմնադրամի և ՀՀ Մշակույթի նախարարության համագործակցության արդունք է` աջակցելու հայ արվեստագետներին ու լսելի դարձնելու նրանց ձայնը միջազգային բեմերում:
Սկսած 2018 թվականից՝ ծրագիրը աջակցել է 17 տաղանդավոր արվեստագետների՝ հնարավորություն տալով նրանց կենտրոնանալ իրենց ստեղծագործական աշխատանքի վրա, ոգեշնչվել նոր նախագծերի համար և ստեղծել կապեր արվեստագետների հետ։

bottom of page








































