top of page
CIF 2026.png
Դիմավորե՛ք Creative Innovation Fellow-ներին՝ հինգ արվեստագետների, որոնք կյանքի են կոչում իրենց նորարարական նախագծերը։
Kai.png
Vananen.png
Suren.png
Shahen.png
Davit.png

Ծրագիրն իրականացվում է Creative Armenia-ի կողմից՝ «Վահէ Ֆաթթալ» հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient կազմակերպության հետ համագործակցությամբ:

10
ԱՄԻՍ

5
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ

€5,000
ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Բացահայտե՛ք մեր Fellow-ներին

Այս տաղանդավոր արվեստագետները կստանան 5000 եվրոյի չափով ֆինանսավորում, աշխատարաններ՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ և անհատական ​​մենթորություն։

Vananew.png

Վանանե Բորյան

Արվեստագետ

Վանանե Բորյանը արվեստագետ և մշակութային ակտիվիստ է, որի գործունեությունն ընդգրկում է վիզուալ արվեստը, թվային արվեստն ու իմերսիվ ինստալացիան՝ հետազոտահեն մոտեցմամբ անդրադառնալով ֆեմինիզմին, ինքնությանը, պատմական հիշողությանը և էկոլոգիական փոխկապակցվածությանը։ Fellowship-ի շրջանակում նա կշարունակի ստորջրյա ակուստիկ աղտոտման և դրա՝ ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության վերաբերյալ իր հետազոտությունը՝ դրա արդյունքում ստեղծելով ինստալացիա, որը հետազոտությունը կվերածի գեղարվեստական փորձառության։

Սուրեն Թադևոսյան

Վիզուալ արվեստագետ

Սուրեն Թադևոսյանը մրցանակակիր օպերատոր և վիզուալ արվեստագետ է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է կինոն, լուսանկարչությունը, վիդեոն և կոնցեպտուալ մուլտիմեդիա արվեստը։ Fellowship-ի ընթացքում նա կաշխատի իր նախագծի վրա, որն ուսումնասիրում է մարդկային փոխհարաբերություններում ջերմության և հուզական կապի կորստի թեման՝ թերմոգրաֆիկ պատկերներն ու վիզուալ տեխնոլոգիաները համադրելով ինտերակտիվ մուլտիմեդիա ինստալացիայի մեջ։

Surenw.png
Kaiw.png

Կայ (Կարեն) Խաչատրյան

Ձայնային արվեստագետ

 

Կայ (Կարեն) Խաչատրյանը ձայնային արվեստագետ է, որի ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրում է ձայնի, շարժման և տարածության փոխհարաբերությունը։ Fellowship-ի ընթացքում նա կաշխատի կենդանի կատարում ներառող նախագծի վրա, որտեղ հատուկ մշակված գործիքները կատարողների շարժումները կվերածեն ձայնի և իրական ժամանակում ստեղծվող վիզուալ պատկերների՝ միավորելով շարժումը, երաժշտությունն ու վիզուալ արվեստը։

Շահեն Խանդկարյան (SHHAU)
Պրոդյուսեր, կոմպոզիտոր և ձայնային դիզայներ

Շահեն Խանդկարյանի ստեղծագործական գործունեությունը համադրում է էլեկտրոնային երաժշտությունը, իմպրովիզացիան ու կենդանի կատարումը։ Fellowship-ի ընթացքում նա աշխատելու է էլեկտրոնիկայի, լարային գործիքների, երգչախմբի և հարվածային գործիքների համար նախատեսված կենդանի կատարում նախագիծը զարգացնելու վրա։ Այն ներառում է իմերսիվ բեմադրություն, տարածական կոմպոզիցիա և ակուստիկ ու էլեկտրոնային համակարգերի համադրություն՝ ստեղծելով կենտրոնացված և հուզականորեն ազդեցիկ ունկնդրման փորձառություն։

Shahenwh.png
Davitwh.png

Դավիթ Ներսիսյան
Լուսանկարիչ 


Դավիթ Ներսիսյանը լուսանկարիչ է, որի ստեղծագործական գործունեությունը կենտրոնացած է մարդկանց և պատմությունների վրա, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական հանրային պատմություններից։ Fellowship-ի ընթացքում նա կուսումնասիրի, թե ինչպես են տեսողական հաշմանդամություն ունեցող մարդիկ շոշափման միջոցով ընկալում և ճանաչում աշխարհը՝ մշակելով շոշափելի զգայական սարք և ծրագրային ապահովում, որն այդ փոխազդեցությունները կվերածի նոր տեսողական և զգայական փորձառության։

Dancing Bubbles

Ցանկանո՞ւմ եք դառնալ հաջորդ մասնակիցը

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի առաջինը իմանաք, նոր հնարավորությունների և ծրագրերի մասին։

Հետաքրքրե՞ց

Եթե ցանկանում եք դառնալ Creative Innovation Fellowship ծրագրի մասնակից, ստորև կարող եք իմանալ ավելին դիմումի գործընթացի և ծրագրի պահանջների մասին։

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2024 by Creative Armenia

bottom of page