top of page
Fondation Boghossian_Villa Empain_Georges De Kinder_15 (1)_ss.jpg

Հայտադիմումի ուղեցույց

Նախքան հայտադիմումը լրացնելը, խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել և պատրաստել բոլոր նյութերը: Ստորև կարող եք գտնել անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը:

Հայտադիմումի հարցաշար

Ծրագրի մասին

«East-West Residency»-ն ստեղծարար կացության ամենամյա ծրագիր է, որն իրականացվում է Creative Armenia-ի կողմից Պողոսյան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը Բրյուսելում գտնվող Վիլա Էմպեն մշակութային կենտրոնում մեկ ամիս անվճար կեցության բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանում բնակվող երեք արվեստագետների։

 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026 թ․-ի ամռանը և աշնանը: Ընտրված արվեստագետները անցկացնելու են մեկ ամիս մշակութային կենտրոնում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ կացության ամսաթվերը կհամաձայնեցվեն ընտրված արվեստագետների հետ:

 

Ծրագիրը հոգում է ընտրված արվեստագետների ճանապարհորդության և կացության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է կրթաթոշակ:


Մինչև 2026 թ․-ի «East-West Residency»-ի հայտադիմումը լրացնելը խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել ստորև ներկայացված բաժինները։ Ստորև նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թ․-ի դեկտեմբերի 21-ն է (Երևանի ժամանակով 23:59)։

Ո՞վ կարող է դիմել

Ո՞վ կարող է դիմել

Դիմելուց առաջ խնդրում ենք համոզվել, որ ծանոթացել եք հետևյալ պահանջներին և պայմաններին․ 

  • 2026 թ․-ի «East-West Residency» ծրագիրն արվեստի ոլորտի կամ արվեստագետների մասնագիտության հետ կապված որևէ սահմանափակում չունի։ Դիմորդները կարող են լինել ցանկացած ստեղծագործական ոլորտից, ներառյալ, բայց չսահմանափակվելով այս ոլորտներով, որոնցից են՝ կերպարվեստ, գեղարվեստ, գրականություն, ֆիլմ, հեռուստատեսություն, անիմացիա, երաժշտություն, նորաձևություն, ստեղծագործական դիզայն, կատարողական արվեստ, ճարտարապետություն, արվեստի համադրում, արվեստի կառավարում և այլն։

  • Դիմորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետության բնակիչ կամ ունենա ՀՀ քաղաքացիություն։

  • Դիմորդը պետք է լինի 18 տարեկանից բարձր։

  • Դիմորդներին խրախուսվում է ունենալ անգլերեն լեզվի միջին մակարդակի իմացություն:

  • Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում դիմորդները իրենց ընտրությամբ կարող են աշխատել մեկ կամ մի քանի նախագծերի վրա։

Հայտադիմումի հարցաշար

Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցերի և կցել համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացված են ստորև։

 

Խիստ խորհուրդ ենք տալիս նախապես պատրաստել բոլոր պահանջվող նյութերն ու պատասխանները՝ նախքան առցանց դիմումի լրացումը։ Դիմումը ինքնաբերաբար չի պահպանում լրացված տվյալները, և էջից դուրս գալու դեպքում մուտքագրած տեղեկատվությունը կարող է ջնջվել։ Դիմումները ընդունվում են անգլերեն կամ հայերեն լեզուներով։


 

Բաժին 1․ Անձնական տվյալներ

 

Խնդրում ենք պատրաստ լինել տրամադրելու Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն, կայքը և/կամ Ձեր ակտիվ սոցիալական ցանցերի հղումները։ Սա կօգնի մեզ ամբողջական պատկեր կազմել Ձեր ստեղծագործական ուղու և հանրային ներկայության մասին։


 

Բաժին 2․ Կցվող փաստաթղթեր

 

1. Բարձր որակի լուսանկար։


Լուսանկարի պահանջներ․

  • Բարձր որակի լուսանկար (նվազագույնը 1500 x 1500 չափսի), որտեղ երևում է դեմքը և այն ծածկված չէ, ֆոնը պարզ է, լույսը՝ միատոն

  • Ֆայլը անվանե՛ք՝ ԱնունԱզգանուն_լուսանկար

  • Ընդունելի ձևաչափեր՝ PNG կամ JPG

  • Առավելագույն սահմանաչափը՝ 10MB

 

2. Ինքնակենսագրություն (CV), որը կտրամադրի Ձեր աշխատանքների մասին ամբողջական նկարագրություն և համապատասխան հղումներ։

Պահանջներ․

  • Ձեր անունն ու ազգանունը պետք է գրված լինեն վերևի մասում

  • Ֆայլը անվանե՛ք՝ ԱնունԱզգանուն_ինքնակենսագրական

  • Առավելագույն սահմանաչափը՝ 10MB

  • Ընդունելի ձևաչափ՝ PDF

 

3. Ձեր նախորդ աշխատանքների պորտֆոլիոն, որը ցույց կտա Ձեր կարիերայի ընթացքը և գեղարվեստական ոճը: 

Պորտֆոլիոյի պահանջներ․

  • Ֆայլը անվանե՛ք՝ ԱնունԱզգանուն_պորտֆոլիո

  • Առավելագույն սահմանաչափը՝ 10MB

  • Ընդունելի ձևաչափ՝ PDF, MP4, MP3, DOC/DOCX

 

4. (Ընտրովի) Հավելյալ նյութ, որը կօգնի գնահատել Ձեր դիմումը։ Սա կարող է լինել Ձեր ընթացիկ նախագիծը ներկայացնող նյութ, սահիկաշար կամ ցանկացած այլ նյութ։

Պահանջներ․

  • Ֆայլը անվանե՛ք՝ ԱնունԱզգանուն_հավելում

  • Առավելագույն սահմանաչափը՝ 10MB

Ընդունելի ձևաչափ՝ PDF, MP4, MP3, DOC/DOCX

 


Բաժին 3․ Հարցեր

 

  • Ներկայացրե՛ք Ձեր ստեղծագործական կարիերայի ամփոփ նկարագրությունը՝ ներառյալ ամենանշանավոր ձեռքբերումները։ (մինչև 300 բառ)

 

  • Ի՞նչ ստեղծագործական նախագծի վրա եք պլանավորում աշխատել «East-West Residency» ծրագրի ընթացքում: Ներկայացրե՛ք հստակ նկարագիր նախագծի, նրա կարգավիճակի և այն մասին, թե ինչպես է կացությունը օգնելու Ձեզ իրականացնել Ձեր նախագիծը։ (մինչև 300 բառ)

  • Ինչպիսի՞ արվեստագետների կամ ստեղծարար ոլորտի այլ մասնագետների հետ կուզենայիք հանդիպել, կապ հաստատել կամ համագործակցել Բրյուսելում Ձեր «East-West Residency» կացության ընթացքում։ (մինչև 200 բառ)

 

  • Նախկինում ստեղծարար ոլորտի նմանատիպ ծրագրերի մասնակցե՞լ եք։ Եթե այո,  ինչպե՞ս է այդ ծրագիրն օգնել Ձեզ աճել որպես արվեստագետ։ (մինչև 200 բառ)

 

  • «East-West Residency» ծրագիրն իրականացվելու է 2026 թ․-ի ամռանը և աշնանը: Ի՞նչ հասանելիություն ունեք այդ ժամանակահատվածում: Հիշեք, որ ծրագրի մասնակիցներից պահանջվում է մեկ ամբողջ ամիս անցկացնել Վիլա Էմպենում։ (մինչև 100 բառ)

 

  • Արդյո՞ք 2026 թ․-ի ամռան/աշնան ամիսների համար ունեք միանգամյա կամ բազմակի մուտքի Շենգենյան վիզա։ (մինչև 100 բառ)

Ծրագրի մասին

Հիշեցո՞ւմ է հարկավոր

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն։
Դիմելու ընթացակարգ
Հաճախ տրվող հարցեր

Դիմելու ընթացակարգ

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թ․-ի դեկտեմբերի 21-ն է (Երևանի ժամանակով 23:59-ը)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու: 

 

Դիմումներն ընդունվում են բացառապես հայտերի լրացման Typeform հարթակի միջոցով։ Էլ. նամակով կամ այլ տարբերակներով ուղարկված դիմումները չեն դիտարկվելու։ Խնդրում ենք բոլոր պահանջվող նյութերը ներկայացնել և սպառիչ կերպով պատասխանել բոլոր հարցերին, քանի որ բազմակի դիմումներ չեն ընդունվում։ Կրկնվող հայտերի ներկայացման դեպքում նախապատվությունը կտրվի ամենավաղ ներկայացվածին։

 

Հայտադիմումների գնահատման գործընթացը կտևի հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետից հետո 5 շաբաթ։ Գնահատման հանձնաժողովը ներկայացված դիմումները կգնահատի խիստ ընթացակարգով: Հաջորդ փուլ անցած դիմորդները 2026 թ․-ի հունվար ամսին վերջնական գնահատման համար կհրավիրվեն հարցազրույցի տեսազանգի միջոցով։ Բոլոր դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին գնահատման գործընթացից հետո հայտում նշված էլ. փոստի միջոցով։  

 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ info@creativearmenia.org էլ. հասցեով:

Հաճախ տրվող հարցեր

Դիմելու համար անգլերեն իմանալը պարտադի՞ր է:

Անգլերենի կամ ֆրանսերենի միջին մակարդակի իմացությունը նախընտրելի է, քանի որ ճանապարհորդության և Բրյուսելում գտնվելու ընթացքում արվեստագետներից շփում և հաղորդակցում է ակնկալվում: Ամեն դեպքում, կարող եք Ձեր դիմումը ներկայացնել  անգլերենով կամ հայերենով:

 

Ընտրվելու դեպքում ե՞րբ պետք է մեկնեմ Բրյուսել:

Հստակ օրերը յուրաքանչյուր մասնակցի հետ անհատապես կվերջնականացվեն: Քանի որ կացության ծրագիրը նախատեսված է իրականացնել 2026 թ․-ի ամռան/աշնան ընթացքում, խնդրում ենք նախքան Ձեր դիմումը ներկայացնելը համոզվեք, որ հասանելի եք այդ ժամանակահատվածում:

 

Արդյո՞ք կացության ծրագիրը ֆինանսավորում կամ տրամադրում է այն նյութերը, որոնք անհրաժեշտ են իմ արվեստն ու աշխատանքները ստեղծելու համար:

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում «East-West Residency» ծրագիրը չի հոգում նյութերի ծախսերը և արվեստագետներին լրացուցիչ նյութեր չի տրամադրում: Այնուամենայնիվ, արվեստագետները կարող են ծախսել Creative Armenia-ի կողմից տրամադրած կրթաթոշակը իրենց ցանկացած կարիքի համար, այդ թվում՝ լրացուցիչ նյութեր ձեռք բերելու համար:

 

Արդյո՞ք կացության ծրագրին պետք է նոր նախագծով դիմեմ:

Ոչ, Ձեզանից չի պահանջվում նոր նախագծերով դիմել։ Նախագծերը կարող են լինել գաղափարի, իրականացման կամ վերջնականացման փուլում: Այնուամենայնիվ, Ձեր դիմումում պետք է նշեք, թե կացությունը ինչպես կնպաստի Ձեր նախագծի իրագործմանը:

 

Արդյո՞ք պետք է ավարտեմ նախագիծը կացության ընթացքում:

Ոչ, արվեստագետներից չի պահանջվում ավարտել իրենց նախագծերը կացության ընթացքում:

 

Եթե սկսեմ աշխատել նոր քանդակի, կտավի կամ որևէ այլ ֆիզիկական ստեղծագործության վրա, արդյո՞ք կացության ծրագիրը կհոգա այն Հայաստան տեղափոխելու ծախսերը:

Ծրագիրը չի հոգում խոշոր աշխատանքների կամ լրացուցիչ ուղեբեռի համար հավելյալ տրանսպորտային ծախսերը: Արվեստագետը պետք է նախատեսի նման ծառայությունների ծախսերը ներառել կրթաթոշակի մեջ:

 

Արդյո՞ք պետք է Շենգենյան վիզա ունենամ:

Բրյուսել մեկնելուց առաջ բոլոր մասնակիցներից պահանջվում է դիմել և ստանալ Շենգենյան վիզա, քանի որ Բրյուսելը Եվրամիության մաս է կազմում: Եթե 2026 թ.-ի ամռան/աշնան ամիսների համար Շենգենյան վիզա չունեք, Creative Armenia-ն կտրամադրի Ձեզ անհրաժեշտ նամակ-հրավերները կազմակերպող ու հյուրընկալող կողմերից։ Եթե Դուք արդեն ունեք բազմակի կամ մեկանգամյա մուտքի Շենգենյան վիզա կամ դիմելու եք վիզայի  ինքնուրույն նախքան ճանապարհորդելը, Ձեր դիմումի մեջ մեզ պետք է տեղեկացնեք այդ մասին:

 

Եթե այս տարի իմ հայտը չընտրվի, կարո՞ղ եմ նորից դիմել:

Այո, մենք խրախուսում ենք դիմորդներին բարելավված հայտով կամ այլ նախագծով կրկին դիմել գալիք տարում: Այնուամենայնիվ, Դուք չեք կարող կրկին դիմել, եթե նախկինում ընտրվել եք ծրագրի համար:

Կարո՞ղ եմ դիմել, եթե մասնակցել եմ Creative Armenia-ի այլ ծրագրերի (Artbox, Creative Armenia-AGBU Fellowships, Creative Innovation Fellowship և այլն)։

Creative Armenia-ի այլ ծրագրերի նախկին մասնակիցները ողջունվում և խրախուսվում են դիմելու «East-West Residency» ծրագրին: Սակայն, եթե Դուք ներկայումս հանդիսանում եք Creative Armenia-ի այլ ակտիվ ծրագրի մասնակից, այս պահին չեք կարող դիմել։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page