

$5000 ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
Կերպարվեստից մինչև գրականություն, կինոյից մինչև երաժշտություն, այս ծրագիրը տրամադրում է ֆինանսավորում, մենթորություն և առաջխաղացում 5 բացառիկ արվեստագետներին, ովքեր միանալու են արդեն 38 fellow-ներին՝ առաջնորդելով հզոր շարժում Հայաստանի ստեղծագործական ապագայի համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2025թ․ նոյեմբերի 9-ը:

Դիմավորե՛ք 2025 Creative Innovation Fellowship ծրագրի հաղթողներին
Այս հինգ նորարար արվեստագետները կյանքի են կոչելու իրենց նորարարական և ոգեշնչող նախագծերը։ Ծրագիրն իրականացվում է Creative Armenia-ի կողմից՝ «Վահէ Ֆաթթալ» հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient կազմակերպության հետ համագործակցությամբ:



հայտնաբերում ենք
Իսկ ինչպե՞ս է արվեստի հիմնադրամը հայտնաբերում տաղանդների մեր օրերում, երբ ստեղծարար միտքն սփռված է աշխարհով մեկ: Թվային տարածքում մեր նորարարությունները մեր առաքելության բանալին են: Ավելին իմանալու համար ուսումնասիրե՛ք մեր ստեղծարար մարտահրավերները։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
զարգացնում ենք
Հավատալով ստեղծարար հայ արվեստագետներին
ու նախագծերին ռազմավարական աջակցությանը`
մենք ուղղակի ֆինանսավորում չենք
տրամադրում, այլ լրացնում ենք այն խորհրդատվությամբ, մարքեթինգային ու բիզնես պլանավորմամբ`
խթանելու ստեղծարար վերելքը:

խթանում ենք
Արվեստագետը լսարանի կարիք ունի:
Creative Armenia-ն աշխատում է լսելի դարձնել
մեր տաղանդներին աշխարհով մեկ:
Մենք ցուցադրում ու տարածում ենք
մեր մշակույթն արվեստի շուկաներում
ու կինոփառատոներում և մեր
առցանց ամսագրում: