top of page

Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Պողոսյան» հիմնադրամի և «Creative Armenia»-ի հետ համատեղ հայտարարում են Եվրոպայի սրտում կայանալիք «East-West Residency» ծրագրի մեկնարկը

Հոկտեմբերի 18, 2018  |  հեղ.` Creative Armenia

Residency.jpg

լուսանկարը` «Պողոսյան» հիմնադրամի

Բրյուսել. «Պողոսյան» հիմնադրամը` Եվրոպայի ամենահեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը, 2019թ.-ի սկզբին կբացի իր դռները Հայաստանից ժամանած հայ արվեստագետների համար։ «East-West Residency» ծրագիրը, մեկնարկելով հոկտեմբերի 17-ին հանդիսանում է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և «Պողոսյան» հիմնադրամի համագործակցության արդյունքը։ Վերջինս 2008թ.-ից ի վեր գործարկում է արտ դեկո ճարտարապետական կառույցը` բերելով նրան մշակութային ճանաչում: Այստեղ գրեթե մեկ տասնամյակ կազմակերպվում են արվեստի ցուցահանդեսներ, համերգներ և սկսնակ արվեստագետների համար եզակի դրամաշնորհային ծրագիր:

«Մեզ համար պատիվ է այս համագործակցությունը հանդիսավոր մեկնարկը», - ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Տարիներ շարունակ «Villa Empain»-ն իր տանիքի տակ է հյուրընկալել առաջատար արվեստագետների Եվրոպայից։ Եվ հիմա հայ արվեստագետները նույնպես կունենան հնարավորություն` անցկացնելու մեկամսյա ժամանակահատված, ապրելով, ստեղծագործելով և համագործակցելով այստեղ` «Villa Empain»-ում»։