top of page

Տիգրան Համալբաշյանի կոլաժային աշխարհը

2025 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից Տիգրան Համալբաշյանը պատմում է Բրյուսելի Վիլա Էմպենում իր փորձի մասին։

Նոյեմբերի 25, 2025թ. |  հեղ.` Creative Armenia

333 (1).jpg

Տիգրան Համալբաշյան, 2025թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Միաձուլելով մշակութային տարրերը ժամանակակից դիզայնի հետ, Տիգրան Համալբաշյանը ստեղծում է թվային կոլաժներ, որոնք վերաիմաստավորում են ավանդույթը ժամանակակից տեսանկյունից։ Նրա ստեղծագործական գործունեությունը տարածվում է նաև կահույքի դիզայնի ոլորտ, որպես «Sevanteen» փոխակերպվող կահույքի ստուդիայի համահիմնադիր։ Մեր բացառիկ հարցազրույցում Տիգրանն անդրադառնում է իր կացության ծրագրի փորձառությանը Վիլա Էմպենում և բացահայտում, թե ինչպես է այդ փորձը ձևավորում իր նոր ստեղծագործական աշխատանքները։

Վերջերս ավարտեցիք ձեր East-West Residency ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Պատմե՛ք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին:

Վիլա Էմպենում անցկացրած ժամանակահատվածում կային բազմաթիվ տպավորիչ և հիշարժան պահեր: Շենքը, գեղեցիկ և ընդարձակ այգու կողքին գտնվելը, ինչպես նաև Բրյուսելն ու Բելգիան մեկ ամիս մանրամասն ուսումնասիրելու հնարավորությունը - այս ամենը անմոռանալի փորձառություն էր իմ համար։
 

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում դուք կենտրոնացել եք Բրյուսելին և Բելգիայի այլ քաղաքներին նվիրված թվային խառը մեդիա կոլաժի նախագծի ստեղծման վրա: Կարո՞ղ եք ավելին պատմել այս նախագծի, դրա ոգեշնչման և Բրյուսելում անցկացրած ձեր ժամանակահատվածի մասին։ Ինչպե՞ս է այն ազդել ձեր նախագծի զարգացման և առաջընթացի վրա։

Այո, Բրյուսելում անցկացրած իմ ժամանակահատվածը մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխատանքի զարգացման վրա, քանի որ ես կարողացել եմ հավաքել արժեքավոր նյութեր իմ կոլաժների համար: Բրյուսելում անցկացրած իմ ժամանակահատվածում ես արդեն սկսել էի աշխատել հավաքած նյութերով՝ ապագա մեծ կոլաժները պատրաստելու համար։

Եվրոպական քաղաքները, դրանց ճարտարապետությունը և մշակույթը միշտ եղել են ոգեշնչման աղբյուր ինձ համար կոլաժներ ստեղծելու հարցում: Բրյուսելում և Բելգիայի այլ քաղաքներում ես հավաքել եմ լուսանկարչական նյութերի հարուստ շարք, որն արդեն սկսել եմ օգտագործել կոլաժների նոր, մեծ շարքի համար։

Բացի ձեր նախնական նպատակներից, ի՞նչ նոր գաղափարներ կամ ուղղություններ են ի հայտ եկել Բրյուսելում գտնվելու ընթացքում։

Ես Բրյուսելում հանդիպեցի արվեստի խորհրդատուի, ով կարող է օգնել ինձ ներկայացնել իմ կոլաժները Բելգիայում, ինչպես նաև ստացա առաջարկ ցուցադրելու և վաճառելու իմ աշխատանքները Իտալիայի Պորտոֆինո քաղաքում։

Կադրեր Տիգրան Համալբաշյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից

Դուք ունեք ինտերիերի և կահույքի դիզայների յուրահատուկ փորձ։ Դուք նաև նկարիչ եք, ով աշխատել է հեղինակավոր միջոցառումների համար յուրահատուկ պաստառների վրա, ինչպիսիք են 2024 թվականի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը և Միլանի նորաձևության շաբաթը։ Ինչպե՞ս է ձեր մասնագիտական փորձը ազդում ձեր աշխատանքի և ստեղծագործական գործընթացի վրա։

Իմ աշխատանքը որպես դիզայներ սերտորեն կապված է իմ ստեղծած կոլաժների հետ։ Ես մանկուց հետաքրքրվել եմ երկուսով էլ, և հիմա դրանք իսկապես լրացնում են միմյանց։ Իմ դիզայներական փորձը օգնում է ինձ հավաքել իմ կոլաժների կոմպոզիցիաները, մինչդեռ կոլաժներ ստեղծելը ինձ դրդում է ավելի համարձակ և ավելի օրիգինալ գաղափարներ առաջարկել, քան սովորաբար անում եմ դիզայնի մեջ։
 

Հետադարձ հայացք գցելով «East-West Residency» ծրագրին՝ որպես մասնակից ի՞նչն եք համարում ձեր փորձառության մեջ ամենաարժեքավորը:

«East-West Residency» ծրագրի ընացքում ունեցած և վերը նշված բոլոր փորձառությունները հավասարաչափ կարևոր են ինձ համար։
 

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page