top of page

Սովորել լավագույններից. հայ ստեղծագործողներին առաջնորդում են Poor Things-ի, Dune-ի, և This American Life-ի ետևում կանգնած հանճարները

2023 թվակայնին Creative Armenia-AGBU Fellowship ծրագրի մասնակիցները առիթ ունեցան սովորելու բազում մեծանուն մենթորներից։ Ստորև ծանոթացեք նրանցից ոմանց։

Հունվար 28 2023թ. |  հեղ.` Creative Armenia

5998.jpeg

Still from Poor Things (2023), edited by Yorgos Mavropsaridis, the 2023 Creative Armenia-AGBU Fellowships mentor | ® The rights to the still belong to the owner

Լավ մենթորը կարող է փոխել ձեր կարիերայի ընթացքը: Ունենալով 100-ից ավել մենթորություններ, այս խորհրդատվական հանդիպումները մեր ծրագրերի հիմնական մասն են կազմում, հատկապես երբ խոսքը գնում է Creative Armenia-AGBU Fellowships ծրագրի մասին։ Որպես ծրագրի բաղկացուցիչ մաս, տարիներ շարունակ հայ արվեստագետներին ծանոթացնում ենք առաջատար մենթորների հետ, ովքեր ժամանակակից գլուխգործոցների կերտողներ են իրենց ստեղծարար ոլորտներում, այդ թվում Oscar, Golden Globe և Pulitzer Prize մրցանակակիրներ։ Անցած տարի նույնպես մեր մենթորների շարքը համալրվեց նշանակալից անուններով։ Այժմ ցանկանում ենք նշել նրանցից մի քանիսին։ 

 

Դե ինչ, եկեք սկսենք։

Ira Glass, the host of This American Life

Փոդքասթների նրբությունները «This American Life» շոուի հաղորդավար և պրոդյուսեր Այրա Գլասսի հետ

 

Փոդքասթների ոլորտում քչերն են, որ Այրա Գլասսի փորձին համարժեք գիտելիք ունեն, ով հանդիսանում է «This American Life» ռադիո և հեռուստատեսային հաղորդման հաղորդավարը և պրոդյուսերը։ Բարձր համբավ վայելող այս շաբաթական ռադիո շոուն և փոթքասթը, որը մեկնարկել է 1995-ին, այժմ ամենահայտնի և հարգված պատմողական լրագրության ծրագրերից մեկն է։ Պատմասացության իր յուրօրինակ մոտեցմամբ Այրա Գլասսը մշտապես եղել է այս պոդքասթի սիրտն ու հոգին։


Երբ մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, գրող և ստեղծագործական պրոդյուսեր Նաիրի Աբրահամյանը, իր «Country of Dust» փոդքասթի համահիմնադիրների հետ միասին հանդիպեց Այրա Գլասսին, վերջինս շատ ասելիք ուներ։ Միասին նրանք բոլոր կողմերից խորացան փոդքասթի մանրամասների մեջ։ Քննարկեցին, թե ինչպես անդրադառնալ բարդ թեմաներին, ներգրավել լսարաններ և նոր հնարավորություններ գտնել։ Այրա Գլասսը առատաձեռնորեն ուղղորդեց թիմին՝ առաջարկելով ոլորտի և պատմասացության մանրակրկիտ և բարդ  արվեստի մասին նոր տեսակետներ։

Yorgos Mavropsaridis, the editor of The Lobster, The Favourite, and Poor Things

Պատմությունների իսկության վերհանումը Յորգոս Մավրոպսարիդիսի հետ

 

Ասել, որ Յորգոս Մավրոպսարիդիսը հզոր ֆիլմի խմբագիր է, նշամակում է ոչինչ չասել։ Իր 2015թ.-ի «The Lobster», 2018թ.-ի «The Favourite» և վերջերս Golden Globe-ի արժանացած և Օսկարի 11 անվանակարգում նոմինացված 2023թ.-ի «Poor Things» ֆիլմերով նա արդարացիորեն վաստակել է Հոլիվուդի ամենանորարար խմբագրի անունը։


Յորգոսի և մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, կինոռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանի հանդիպումը փիլիսոփայական խորհրդածությունների և կիրառական խորհրդի ոգեղշնչող խառնուրդ էր։ Նա կիսվեց պատմության կերտման գործում խմբագրության դերի մասին իր նկատառումներով՝ մասնակիորեն շեշտադրելով ինտուիցիայի և ստեղծագործական քաջության կարևորությունը։

Shoair Mavlian, The director of The Photographers' Gallery

Լուսանկարչության ոլորտի հնարավորությունների և մարտահրավերների քննարկում Շողեր Մավլիանի հետ

 

Աշխատելով լավագույն լուսանկարչական թանգարաններում և հաստատություններում, ինչպիսիք են Photoworks-ը և Tate Modern-ը, Շողեր Մավլիանը տիրապետում է ոլորտը ներսից։ Վերջերս նշանակվելով որպես The Photographers' Gallery-ի տնօրեն, Շողերը վարպետորեն համադրում է ստեղծարարությունը և ռազմավարական մտածելակերպը՝ շարունակաբար նոր մոտեցումներ բերելով իր առաջնորդած բոլոր նախաձենություններում։


Մենթորային հանդիպման ժամանակ, Շողեր Մավլիանը մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, լուսանկարիչ և կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանի հետ կիսվեց իր գործնական նկատառումներով։ Օգնեց ավելի լավ հասկանալ կազմակերպչական նրբությունները արվեստագետի «Black Garden» լուսանկարչական գրքի շնորհանդեսի հաջողության համար։

Mark Mangini, the sound designer of  Mad Max: Fury Road (2015), Blade Runner (2017), and Dune (2021)

Ձայնի և լռության յուրացումը Մարկ Մանջինիի հետ

 

2015թ.-ի «Mad Max: Fury Road», 2017թ.-ի «Blade Runner» և 2021թ.-ի «Dune» ֆիլմերի պես հոյակապ աշխատանքներ ստեղծելու համար պետք է հրաշագործ լինել։ Մարկ Մանջինին այդ հրաշագործներից մեկն է, ում ֆիլմերի ետևում առկա է մեծածավալ ռազմավարական և գիտական մոտեցում։ Ձայնի զորության հանդեպ տածած խորին գնահատանքի շնորհիվ՝ Մարկ Մանջինիի ստեղծած ֆիլմերը հավասարը չունեցող հուզական տպավորություն են թողնում։ Այս հանրահայտ ձայնային դիզայները, մշակելով Հոլիվուդյան ամենամեծ ֆիլմերից մի քանիսի ձայնային աշխարհները, արժանացել է Օսկարի երկու «Լավագույն ձայնային խմբագրում»  մրցանակի:

 

Մարկը կիսվել է ձայնի յուրացման իր իմաստուն խորհուրդներով մեր 2023 թ.-ի Creative Armenia-AGBU Fellow, կինոռեժիսոր և պրոդյուսեր Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանի հետ։ Նրանց միասնական քննարկումը ծավալվել է միջավայրի պատրաստման և պատմության զարգացման գործում լռության որոշիչ դերի շուրջ։ Խորհուրդներից էր բաց լինել ձայների և դրանց աղբյուրների ընտրության հարցում, կինոռեժիսորին խրախուսելով ձայնային ոգեշնչումներ գտնել բնությունից և առհասարակ ամեն տեղից։

Այլ հիասքան մենթորշիփեր ուղղված կարիերաների կերտմանը

 

93-ամյա ջազային լեգենդ Սոննի Ռոլլինսի հետ ոգեշնչող զրույցից մինչև բիզնես խորհրդատու Մանուշակ Վահրամյանի հետ տեղեկատվական բիզնես խորհդատվություն, անցած տարվա մենթորությունները արտացոլում են մեր 2023 թվականի Creative Armenia-AGBU Fellow-ների բազմազանությունը և նրանց հավակնությունները։ Հաշվի առնելով մեր արվեստագետների յուրօրինակ կարիքները, յուրաքանչյուր հանդիպում կազմակերպվել է օգնելու նրանց լրացնել իրենց պրակտիկայում առկա բացերը, հետամուտ լինել նոր հետաքրքրասիրությունների և կերտել իրենց կարիերայի ուղիները։

 

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին։ Բացահայտեք բոլոր մենթորներին մեր սոցիալական հրապարակումների շարքի միջոցով. Մաս I, Մաս II, Մաս III։

 

Շնորհակալություն մեր բոլոր մենթորներին հայ տաղանդների հետ իրենց ժամանակով, փորձով և գաղափարներով կիսվելու համար։

 

Լավագույնն առջևում է։ Բաց չթողնելու համար հետևեք մեզ սոցիակալան հարթակներում և բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Հետաքրքի՞ր են նման պատմությունները:

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողնեք նոր հոդվածները և տեղյակ լինեք հայ արվեստագետներին տրամադրվող մեր դրամաշնորհներիի, կացության և fellowship ծրագրերի մասին:
bottom of page