top of page

Artbox-ը մեկնարկում է նոր ծրագիր 24 ստեղծարար ձեռներեցների համար

ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին

Փետրվարի 20, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Artbox_Main_Banner_2000x1200.jpg

Ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, Creative Armenia-ն իր Artbox տոնախմբության պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Artbox Entrepreneur ծրագրի 24 ընտրված մասնակիցներին, ինչպես նաև Artbox ինկուբատորի սաղմնային դրամաշնորհի 10 հաղթողներին։ Միջոցառումը ողջունեց Creative Armenia-ի արվեստագետների և ստեղծագործողների մեծ համայնքին, հիմնադրամի ծրագրերի մասնակիցներին՝ Artbox ինկուբատորի շրջանավարտներին, Creative Armenia-AGBU Fellow-ներին և Artbox Entrepreneur ծրագրի նոր ընտրված մասնակիցներին: Միջոցառմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանական Համագործակցության ներկայացուցիչները։ 

 

Երեկոն արձանագրեց Creative Armenia-ի ծրագրերից մեկի՝ Artbox Entrepreneur-ի մեկնարկը։ 2023թ․-ի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արվեստի տարբեր ոլորտներից ընտրված 24 տաղանդավոր արվեստագետները Artbox Entrepreneur-ի շրջանակներում կմեկնարկեն իրենց ուղին՝ իրենց ստեղծարար կարիերաներին կառուցվածք, ուժ և կայունություն տրամադրելու։ 8-շաբաթյա կարիերայի խթանման գործընթացի ընթացքում այս արվեստագետները կհանդիպեն ակնառու մենթորների և մշակութային առաջնորդների՝ իրենց աշխատանքի շուրջ իրենց Artbox-ը կառուցելու։ Ծրագրի ավարտին նրանք կմշակեն իրենց կարիերայի խթանման նախագիծը որը այնուհետև կյանքի կկոչեն 2,500 երվոյի չափով Artbox դրամաշնորհի միջոցով։
 

Artbox Entrepreneur ծրագրի 24 մասնակիցներն են՝

 

  • Անահիտ Պետրոսյանը՝ գրաֆիկ դիզայներ և նկարազարդող

  • Անդրանիկ Բերբերյանը՝ կոմպոզիտոր և երաժշտության արտադրող

  • Անուշ Ղազարյանը՝ նորաձևության մոդելավորող

  • Արմեն Պապյանը՝ երաժիշտ, ձայնային դիզայներ և կոմպոզիտոր 

  • Արտակ Կոստանդյանը՝ նկարիչ

  • Արտուշ Միքայելյանը՝ բոմադրող ռեժիսոր

  • Էմմա Հարությունյանը՝ համադրող և մշակութային մենեջեր

  • Գայանե Ասլանյանը՝ դաշնակահար և կոմպոզիտոր

  • Հայկ Պիջոյանը՝ երաժիշտ և կոմպոզիտոր

  • Կարինե Դուլյանը՝ նկարիչ և ճարտարապետ

  • Մարիամ Ստեփանյանը՝ նկարիչ

  • Մարիամ Թովմասյանը՝ նկարիչ և նկարազարդող

  • Մերի Հովսեփյանը՝ նկարազարդող և կոմիքսների նկարիչ

  • Մհեր Գաբոյանը՝ նկարիչ և վիզուալ արվեստագետ

  • Միքայել Սիմոնյանը՝ նորաձևության մոդելավորող

  • Շամիրամ Խաչատրյանը՝ կոմիքսների նկարիչ

  • Շուշան Հյուսնունցը՝ երաժշտագետ և հնչյունային արտիստ

  • Սիրանուշ Մխիթարյանը՝ նկարչուհի և դիզայներ

  • Սիրանուշ Վարդանյանը՝ կինոռեժիսոր և լուսանկարիչ

  • Սվետլանա Ամատունիը՝ դիզայներ և խեցեգործ

  • Տաթևիկ Վասիլյանը՝ խաղալիքների դիզայներ

  • Վալերի Ղազարյանը՝ ռեփեր

  • Վարդեր Բաղդասարյանը՝ նկարչուհի

  • Վերոնիկա Բարսեղյանը՝ խեցեգործ

Creative Armenia մշակութային հիմնադրամը և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ իրականացվող Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը ուրախ են նաև հայտատրարել Artbox սաղմնային դրամաշնորհի հաղթողներին․ 10 ստեղծարար նախագծեր, որոնք հաջողությամբ ավարտեցին 12-շաբաթյա Artbox ստեղծարար ինկուբատորը և ցուցաբերեցին իրենց ստեղծագործական գերազանցությունը՝ զուգորդված առևտրային հաջողության ներուժով։ 

Artbox Incubator Grant winners.png

12 շաբաթվա ընթացքում ստեղծարար թիմերը, որոնք ներկայացնում են հզոր ժամանակակից նախագծեր թատրոնի, երաժշտության, դիզայնի և այլ ոլորտներում, սերտորեն աշխատեցին ակնառու միջազգային և տեղացի մենթորների և խոսնակների հետ, զարգացնելով իրենց հմտությունները տարբեր ասպարեզներում՝ շուկայի վելուծությունից և մարքեթինգային նախագծից մինչև ֆինանսական պլանավորում և իրավական նորմեր։ Ինկուբացիոն շրջանի ավարտից հետո 23 նախագծերից հետևյալ 10-ը ստացան Artbox սաղմնային դրամաշնորհ՝

 

«Բեբուկ» թատրոն-ավտոբուսը, որը բեմադրում է տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ երեխաների համար (Անի Երեմյան և Ռուզաննա Պետրոսյան)։

DASEIN անկախ և յուրօրինակ ամսագիրը՝ նվիրված արդի հայկական իրականությանը, մշակույթին և գեղագիտությանը (Վանանե Բորյան, Ինա Աբրահամյան և Աննա Վահրամի)։

DIARIES ստեղծարար գործակալությունը՝ նվիրված էլեկտրոնային երաժշտությանը և թվային արվեստին (Հարմիկ Մաքերթումյան)։

 

«Տուն Տուն Արթ Հաուս» կատարողական արվեստի համայնքային կենտրոնը (Նուռ-Անի Սիսեռյան)։ 

 

Dk.tsk Live՝ յուրահատուկ ձայնագրման լեյբլը և երաժշտական կոլեկտիվը (Հրանուշ Առաքելյան և Հովսեփ Աղջյան)։ 

 

Maestro բջջային հավելվածը, որը երաժշտական կրթությունը զվարճալի է դարձնում (Արուս Նազարյան և Լյուսի Բիչախչյան)։ 

 

«ՄանԲան» հրատարակչություն` hայկական մշակութային և գեղարվեստական ​​ուղղություններն ու ժառանգությունը տարածող և դրանց օժանդակող մասնագիտացված անկախ հրատարակչությունը (Վիգեն Գալստյան և Օֆելյա Ազիզյան)։

 

Pambak Games սեղանի խաղերը՝ ոգեշնչված հայկական ժողովրդական հեքիաթների և առասպելաբանության թեմաներից (Անի Ալեքանդրյան, Կարապետ Խաչատուր, Մարետտա Այվազյան, Անատոլ Առաքելյան)։

 

Rug Code առցանց խանութը, որը միջազգային գնորդներին կներկայացնի Հայաստանի գորգագործներին և նրանց արտադրանքը (Քայլ Խանդիկյան)։

 

ToneLab ընկերությունը, որը միավորում է ռոք և այլ ժանրերի երաժշտական ուղղություների ուսուցման և ստեղծման ամբողջ ցիկլը (Արմեն Եդիգարյան, Նարեկ Թովմասյան և Արսեն Օհանջանյան)։ 

 

Artbox ինկուբատորի նախագծերի մասին ավելին իմանալու համար այցելեք պաշտոնական ցուցադրության էջ՝ bit.ly/3YhJ7D7 հղումով։

 

«Artbox-ի մեր առաքելությունն է զարգացնել արվեստագետների և ստեղծագործողների նոր սերունդը, զինել նրանց հիմնարար բիզնես մտածելակերպով և հմտություններով, ուղղորդել նրանց՝ վերածելու իրենց ստեղծարար գաղափարները առևտրային ներուժ ունեցող արտադրանքի։ Մենք անչափ ուրախ ենք շարունակելու այս աջակցությունը՝ սաղմնային դրամաշնորհ տրամադրելով ինկուբացված 23 նախագծերից 10-ին, որոնք աչքի են ընկել իրենց ստեղծագործական և առևտրային ներուժով, ինչպես նաև մեկնարկել Artbox Entrepreneur ծրագիրը։ Սա մեր հաջորդ մեծ ցատկն է դեպի ստեղծարար արդյունաբերության շրջադարձային փոփոխությունը»,- ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ 

 

«ՀԲԸՄ Հայաստանը ուրախ է լինել Artbox-ի համայնքի մի մասը, քանի որ այսօր մենք նշում ենք ոչ միայն ինկուբատոր ծրագրի հաջող ավարտը, այլև ողջունում ենք նոր Artbox Entrepreneur ծրագրի մասնակիցներին, ովքեր պատրաստ են մեկնարկելու իրենց բիզնես մտածելակերպի և հմտությունների զարգացման ուղին։ Հայաստանի ստեղծարար տնտեսության պայծառ ապագան ուղիղ կապ ունի այս համայնքի կենսունակության հետ, քանի որ ստեղծարար սեկտորը հանդիսանում է նորարարության, աշխատանքի և աճի գլխավոր ասպարեզներից։ «Կատապուլտը» անհամբեր սպասում է Artbox-ի նորանոր սերունդներ ողջունելուն և պատրաստ է որպես գործընկեր սատար կանգնելու և առաջխաղացնելու այս համայնքը» – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ստեղծագործական ռազմավար և ղեկավար Աննա Գարգարյանը։

 

Artbox-ը Creative Armenia-ի հեղինակային ծրագիրն է։ Creative Armenia-ն առաջատար հիմնադրամ է ամբողջ հայության համար։ Artbox-ը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։ 


Ոգեշնչված բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մեթոդներից՝ Artbox Ինկուբատորը ինկուբատորի մոդելի վերաարտադրումն է արվեստի աշխարհի համար. դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին և օգնում զարգացնել իրենց գաղափարները՝ դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային: Ինկուբատորի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք՝:

bottom of page