top of page

Դիմումի ուղեցույց

Նախքան հայտադիմումը լրացնելը, խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել և պատրաստել բոլոր նյութերը: Ստորև կարող եք գտնել անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը:

Ծրագրի մասին

Ծրագրի մասին

Creative Armenia-AGBU Fellowships ծրագրի նպատակն է աջակցել նորարար  տեսլական ունեցող և արվեստի ցանկացած ոլորտում սահմաններից դուրս ստեղծագործող տաղանդներին, որոնք իրենց կարիերայի վճռորոշ փուլում ցուցաբերում են և՛ ստեղծագործական վարպետություն, և՛ համարձակ նվիրվածություն իրենց գործին։ Այս մեկամյա ծրագրի միջոցով fellow-ները ստանում են ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման համապարփակ փաթեթ, որը անհատապես մշակված է յուրաքանչյուր fellow-ի նպատակներին լավագույնս ծառայելու համար:

Մինչև հայտադիմումը լրացնելը, խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել ստորև բերված բաժինները: Պահանջներին չհամապատասխանող դիմումները չեն դիտարկվելու: Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025 թ․ նոյեմբերի 9-ը (ժամը 23:59, Երևանի ժամանակով):

Ո՞վ կարող է դիմել

Ու՞մ համար է ծրագիրը

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
 

  • Ցուցաբերեն փորձառություն իրենց ստեղծագործական ոլորտում։

 

  • Ունենան հայկական ծագում կամ ցուցաբերեն ներգրավվածություն հայկական մշակույթի հետ։

 

  • Լինեն առնվազն 18 տարեկան:

 

Դիմորդները կարող են լինել ցանկացած երկրի քաղաքացի։ Հայաստանում ֆիզիկական ներկայությունը պարտադիր չէ:

Հայտադիմումի նյութեր

Հայտադիմումի հարցաշար

Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցերի և կցել համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացված են ստորև։

Խիստ խորհուրդ ենք տալիս նախապես պատրաստել բոլոր պահանջվող նյութերն ու պատասխանները՝ նախքան առցանց դիմումի լրացումը։ Դիմումը ինքնաբերաբար չի պահպանում լրացված տվյալները, և էջից դուրս գալու դեպքում մուտքագրած տեղեկատվությունը կարող է ջնջվել։ Դիմումները ընդունվում են անգլերեն կամ հայերեն լեզուներով։

 

Բաժին 1․ Անձնական տվյալներ

 

Խնդրում ենք պատրաստ լինել տրամադրելու Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն, կայքը և/կամ Ձեր ակտիվ սոցիալական ցանցերի հղումները։ Սա կօգնի մեզ ամբողջական պատկեր կազմել Ձեր ստեղծագործական ուղու և հանրային ներկայության մասին։

 

Բաժին 2․ Կցվող փաստաթղթեր
 

ա. Բարձր որակի լուսանկար

  • Բարձր որակի լուսանկար (առնվազն 1500x1500 px) մաքուր ֆոնով, դեմքը՝ չծածկված և հավասար լուսավորվածությամբ

  • Ֆայլը անվանեք հետևյալ կերպ․ ԱնունԱզգանուն_headshot

  • Ընդունվող ձևաչափեր․ PNG կամ JPG

  • Առավելագույն չափը․ 10MB

բ. Ինքնակենսագրություն (CV), որը ներկայացնում է Ձեր ամբողջական ուղին ու աշխատանքների հղումները։

  • Ներառում է Ձեր անունը և ազգանունը վերևում

  • Ֆայլը անվանեք հետևյալ կերպ․ ԱնունԱզգանուն_CV

  • Առավելագույն չափը․ 10MB

  • Ընդունվող ձևաչափ․ PDF

գ. ​Ձեր նախորդ աշխատանքների նմուշ, reel տեսահոլովակ, պորտֆոլիո, կան պրեզենտացիա, որը ցույց կտա ձեր կարիերայի ընթացքը և ստեղծագործական ոճը։ (Կամ կարող եք տրամադրել Ձեր աշխատանքների հղումը/հղումները առանձին փաստաթղթով)։

  • Ֆայլը անվանեք հետևյալ կերպ․ ԱնունԱզգանուն_attachment

  • Առավելագույն չափը․ 10MB

  • Ընդունվող ձևաչափեր․ PDF, MP4, MP3, DOC/DOCX

դ. ​(Ընտրովի) Լրացուցիչ փաստաթուղթ, որը կօգնի մեզ ավելի լավ պատկերացնել Ձեր ստեղծագործական ուղին։ Սա կարող է լինել Ձեր ընթացիկ նախագիծը ներկայացնող նյութ, պրեզենտացիա կամ ցանկացած այլ նյութ։

  • Ֆայլը անվանեք հետևյալ կերպ․ ԱնունԱզգանուն_annexes

  • Առավելագույն չափը․ 10MB

  • Ընդունվող ձևաչափեր․ PDF, MP4, MP3, DOC/DOCX

Բաժին 3. Հարցեր

 

ա. Պատմեք Ձեր մասին և Ձեր ստեղծագործական կարիերայի մասին, և թե ինչպես եք պատկերացնում Ձեր ստեղծագործական ապագան։(մինչև 300 բառ)

 

բ. Պատմե՛ք այն ստեղծագործական նախագծի մասին, որով դիմում եք, և ներկայացրե՛ք դրա հիմքում ընկած տեսլականը։ (մինչև 300 բառ)

գ. Ինչպե՞ս եք նախատեսում կյանքի կոչել Ձեր նախագիծը։ Նկարագրե՛ք նախագծի ժամանակացույցը, հիմնական փուլերը և տրամադրե՛ք մոտավոր բյուջեի պլանը։ (մինչև 300 բառ)

դ. Ի՞նչ եք ակնկալում ստանալ 2026 Creative Armenia-AGBU Fellowships ծրագրից։ (մինչև 300 բառ)

Հայտադիմումի հարցաշար

Դիմելու ընթացակարգ

Դիմումների վերջնաժամկետն է 2025 թ․ նոյեմբերի 9, ժամը 23:59-ը (Երևանի ժամանակով)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն դիտարկվելու։


Դիմումներն ընդունվում են բացառապես հայտերի լրացման Typeform հարթակի միջոցով։ Էլ. նամակով կամ այլ տարբերակներով ուղարկված դիմումները չեն դիտարկվելու։ Խնդրում ենք բոլոր պահանջվող նյութերը ներկայացնել և սպառիչ կերպով պատասխանել բոլոր հարցերին, քանի որ բազմակի դիմումներ չեն ընդունվում։ Կրկնվող հայտերի ներկայացման դեպքում նախապատվությունը կտրվի ամենավաղ ներկայացվածին։


Հայտերի գնահատման գործընթացը կտևի դոմումների ներկայացման վերջնաժամկետից հետո 5 շաբաթ։ Գնահատման հանձնաժողովը ներկայացված դիմումները կգնահատի խիստ ընթացակարգով: Հաջորդ փուլ անցած դիմորդները 2025 թ․-ի դեկտեմբեր ամսին վերջնական գնահատման համար կհրավիրվեն հարցազրույցի տեսազանգի միջոցով։ Բոլոր դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին գնահատման գործընթացից հետո հայտում նշված էլ. փոստի միջոցով։

 
Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ info@creativearmenia.org էլ. հասցեով։

Դիմելու ընթացակարգ
tridimensi-pro-Ot1bgRwZZUI-unsplash.jpg

Հիշեցո՞ւմ է հարկավոր։

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն։

Հաճախ տրվող հարցեր

Հարց․ Ես ազգությամբ հայ չեմ։ Կարող եմ դիմել՞։
Պատասխան․ Այո։ Միակ պայմանն է, որ Ձեր աշխատանքները ինչ-որ կերպ առնչվեն հայկական մշակույթին։

Հարց․ Անհրաժե՞շտ է արդյոք գտնվել Հայաստանում։
Պատասխան․ Ոչ։ Դուք կարող եք դիմել աշխարհի ցանկացած վայրից։ Պարտադիր հանդիպումները տեղի են ունենալու առցանց, իսկ ոչ պարտադիր հանդիպումները/միջոցառումները տեղի են ունենալու Երևանում։

Հարց․ Կա՞ տարիքային սահմանափակում դիմողների համար։
Պատասխան․ Դիմողները պետք է լինեն առնվազն 18 տարեկան։


Հարց․ Ի՞նչ պարտականություններ են սահմանված fellow-ի համար։
Պատասխան․ Առցանց հանդիպումներին մասնակցելուց բացի՝ մենք ակնկալում ենք, որ մեր fellow-ները ակտիվորեն ներգրավվ են մեր ստեղծագործական համայնքում։ Դա կարող է ընդգրկել՝ պրեզենտացիայի ներկայացում, վարպետության դասի անցկացում կամ նոր արվեստագետների մենթորություն։ Մենք ակնկալում ենք, որ fellow-ները կդառնան մեր ստեղծագործական համայնքի առաջնորդները և մշակութային դեսպաններ հայ ժողովրդի համար։


Հարց․ Ի՞նչ է լինելու ծրագրի ավարտից հետո։
Պատասխան․ Դուք համարվելու եք Creative Armenia և AGBU շրջանավարտ (alumni), ինչպես նաև հայկական մշակույթի դեսպան։ Դուք կունենաք հասանելիություն մեր համայնքին և առաջնահերթ դիտարկում մեր մյուս ծրագրերում։ Մենք կաշխատենք միասին՝ զարգացնելու և առաջ տանելու հայկական մշակույթը։


Հարց․ Եթե իմ դիմումը այս տարի չընտրվի, կարո՞ղ եմ կրկին դիմել։
Պատասխան․ Այո, մենք խրախուսում ենք դիմորդներին կրկին ներկայացնել բարելավված դիմում և/կամ այլ նախագիծ հաջորդ տարի։


Հարց․ Կարո՞ղ եմ դիմել, եթե մասնակցել եմ Creative Armenia-ի այլ ծրագրերի (Artbox, East-West Residency, Creative Innovation Fellowship և այլն)։
Պատասխան․ Creative Armenia-ի ծրագրերի նախկին մասնակիցները ողջունվում և խրախուսվում են դիմելու Creative Armenia-AGBU Fellowships ծրագրին: Սակայն, եթե նախկինում արդեն ընտրվել եք այս ծրագրի համար, կրկին դիմել չեք կարող։


Հարց․ Եթե ես ընտրված չլինեմ, կստանա՞մ հետադարձ կապ։
Պատասխան․ Բոլոր դիմողները կստանան էլ. նամակ իրենց դիմումի կարգավիճակի մասին. Սակայն, դիմումների մեծ քանակի պատճառով, մենք չենք կարող յուրաքանչյուրին անհատական արձագանք տալ: Այնուամենայնիվ, վերջնական գնահատման փուլ (տեսազրույցներ) անցած դիմողները կստանան հետադարձ կապ՝ բացատրությունով վերջնական ընտրությունը:

Հաճախ տրվող հարցեր

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page