
ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն համատեղ հայտարարում են 2026 «Creative Armenia-AGBU Fellowships» ծրագրի մասնակիցների (fellow) անունները։ Մեկամյա այս ծրագրի շրջանակներում հինգ տաղանդավոր արվեստագետների տրամադրվելու է 5,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ, ոլորտի առաջատարների հետ մենթորություններ, ինչպես նաև մասնագիտական առաջխաղացման տարատեսակ հնարավորություններ:
«Creative Armenia-AGBU Fellowships» ծրագրի հիմնադրման օրվանից ի վեր լինելով Creative Armenia-ի գործընկերը՝ ՀԲԸՄ-ն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հայտնել 2026 թվականի շահառուներին, որոնց թվում են վիզուալ արվեստագետ Գարուշ Մելքոնյանը, կոմպոզիտոր և երաժիշտ Ջոզեֆ Պոհիկեանը, կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը, երաժիշտ և հնչյունային ձևավորող Արմեն Պապյանը, և գրող Լիկա Զաքարյանը։
«Ամեն տարի Creative Armenia-ի Fellow-ները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայկական աշխարհում բացառիկ ստեղծագործական տաղանդի պակաս երբեք չի զգացվում։ Մենք մաղթում ենք, որ 2026 թվականի Fellow-ներն այնպիսի փորձառություն ունենան, որը էական և բովանդակային կերպով կնպաստի նրանց ստեղծագործական ու մասնագիտական առաջընթացին», – նշում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը։
2026 թվականին ընտրված հինգ Fellow-ները կմիանան «Creative Armenia-AGBU»-ի շրջանավարտներին, որոնց թվում են երաժիշտներ, նկարիչներ, կուրատորներ, կինոռեժիսորներ, գրողներ և անիմատորներ: Նրանք արդեն ստացել են Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի աջակցությունը, զարգացրել են իրենց մասնագիտական գործունեությունը և այժմ հանդես են գալիս որպես Հայաստանի մշակութային դեսպաններ։
«Մենք հպարտ ենք ՀԲԸՄ-ի հետ բացել նոր շրջան, - նշում է Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը: «Միասին մենք ստեղծում ենք հայկական մշակույթի մի ալիք, որի ազդեցությունը զգացվելու է սերունդներ շարունակ:»
Ծրագրի և Fellow-ների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
