top of page
1
ԱՄԻՍ
3
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
$2,000
ԿՐԹԱԹՈՇԱԿ
Ինչո՞ւ դիմել East-West Residency ծրագրին
.png)


Բացահայտելու Ձեր ստեղծարարությունը
Ճանապարհորդե՛ք Վիլա Էմպեն՝ Եվրոպայի ամենահեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը՝ և աշխատե՛ք Ձեր ստեղծագործական նախագծի վրա։
Կապեր հաստատելու
Հանդիպե՛ք մշակութային առաջնորդների, մենթորների և այլ արվեստագետների հետ՝ միաժամանակ նոր համագործակցություններ և երկարատև կապեր հաստատելով։
Ոգեշնչվելու
Բացահայտե՛ք Բրյուսելի՝ Եվրոպայի սրտում գտնվող կենսունակ արվեստի աշխարհը։
Որտե՞ղ է նախատեսված
ստեղծարար կացությունը
Բրյուսելում գտնվող Վիլա Էմպենը մշակութային կենտրոն է, որն առաջարկում է տարբեր հնարավորություններ բոլոր արվեստագետների համար՝ հսկայական գրադարանից մինչև ընդարձակ ստուդիա, բացօթյա լողավազանից մինչև գերժամանակակից ցուցասրահներ։
Հիշեցո՞ւմ է հարկավոր
Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն և ստանաք հիշեցումներ վերջնաժամկետների մասին։
Արվեստագետները ստեղծարար կացության մասին
Այս ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի իմ կյանքի երկրորդ Թորոսին՝ լուսանկարչական լաբորատորիայի սեփականատիրոջ, ով աշխատել էր Անրի Կարտիե-Բրեսոնի, Ժոզեֆ Կուդելկայի, Սեբաստիանո Սալգադոյի և նույնիսկ Դեյվիդ Լինչի հետ։
Թորոս
Խաչատրյան
Լուսանկարիչ

Մարդկային կապերը միշտ ամենակարևորն են նման նախագծերում։ Ես իսկապես հույս ունեմ, որ այս ընկերությունը կվերածվի մեր միջև համագործակցային նախագծի։
Սոնա Կարապողոսյան
Կինոքննադատ

Բրյուսելում և Բելգիայի այլ քաղաքներում ես հավաքել եմ լուսանկարչական նյութերի հարուստ շարք, որն արդեն սկսել եմ օգտագործել կոլաժների նոր, մեծ շարքի համար։
Տիգրան Համալբաշյան
Վիզուալ
արվեստագետ

Հայ-եվրոպական
համագործակցություն
East-West Residency ծրագիրը Creative Armenia-ի, «Պողոսյան» հիմնադրամի և ՀՀ Մշակույթի նախարարության համագործակցության արդունք է` աջակցելու հայ արվեստագետներին ու լսելի դարձնելու նրանց ձայնը միջազգային բեմերում:
Սկսած 2018 թվականից՝ ծրագիրը աջակցել է 17 տաղանդավոր արվեստագետների՝ հնարավորություն տալով նրանց կենտրոնանալ իրենց ստեղծագործական աշխատանքի վրա, ոգեշնչվել նոր նախագծերի համար և ստեղծել կապեր արվեստագետների հետ։

bottom of page








