top of page

Creative Armenia-ն մեկնարկում է «Կայծ» դրամաշնորհները 

Դիմեք ձեր ստեղծարար նախագծի համար ստրատեգիկ դրամաշնորհ ստանալու համար 

Մարտի 29, 2021 |  հեղ.` Creative Armenia

Website application banner_dancer_00000_

Creative Armenia-ի «Կայծ» դրամաշնորհներն արդեն բաց են հայտերի համար։ Դրանք կտրամադրվեն արվեստի բոլոր բնագավառների նորարար ստեղծարար նախագծերին։ Ներկայացված նախագիծը պետք է լինի հզոր՝ ունենալով յուրօրինակ ստեղծարար տեսլական, պրակտիկ՝ կյանքի կոչելու իրատեսական ծրագրով, և ազդեցիկ՝ ուժեղ մարքեթինգի և թողարկման ռազմավարությամբ։ Խրախուսվում են Արցախին առնչվող նախագծերը։ 

 

«Creative Armenia-ն պատրաստ է կայծ տալ նոր սերնդի կինոյի, երաժշտության, գրականության և արվեստի ստեղծմանը», - ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Առավել պայծառ է մեր մշակույթի ապագան»։

Creative Armenia-ն նախկինում «Կայծ» դրամաշնորհներ պարգևատրել է տասնյակ առաջատար Նախկինում, Creative Armenia-ն «Կայծ» դրամաշնորհներ պարգևատրել է տասնյակ առաջատար արվեստագետների, ովքեր նորարարություններ են անում հայկական արվեստի մեջ։ Վերջին վառ օրինակները ներառում են Ալան Սեմերջյանի  «The Serpent and The Crane» ասմունքային երաժշտական ալբոմը, Հովհաննես Կոշտոյանի «The Weaver» ստեղծարար ինստալյացիան Գյումրիում, և Քամի Աբրահամյանի «Ensouled» ընկղմող պատումների նախագիծը։

 

Հետաքրքրված դիմորդները կարող են իմանալ ավելին և դիմել մինչև մայիսի 1-ը՝  կայքէջում։ 

bottom of page