top of page

Ալան Սեմիրջյանի ուժգին լիրիզմը 

Ալան Սեմերջյանը իր նոր ասմունքային երաժշտական ալբոմի մասին

 Մայիսի 7, 2020  |  հեղ.` Creative Armenia

a1372478443_10.jpg

«Spark» դրամաշնորհակիր Ալան Սեմիրջյանը թողարկեց իր «The Serpent and The Crane» ասմունքային երաժշտական ալբոմը՝ հղելով Ցեղասպանության հոգեբանական ցնցմանը արդի տեսակետից։

CA. Դուք բանաստեղծ և երաժիշտ եք։ Պատմեք, թե ինչպես են այդ երկու ոլորտները լրացնում իրար և արդյոք զգում եք երկու տեսանկյունների ներկայությունը որևէ նոր գործի վրա աշխատելիս։ 

​

ԱՍ. Դրանք սերտ փոխկապակցված են՝ իբրև նույն տան երկու սենյակներ։ Բայց միանգամայն տարբեր սենյակներ, եթե խոսենք երաժշտության քնարական տեսանկյունից։ 

​

Երգերի խոսքերը կախված է երաժշտական ստեղծագործության ռիթմից և այլ ձայնային տարրերից։ Պոեզիայի մեջ, կապանքների սահմանը տիեզերքն է. դուռը կիսաբաց է կամ էլ առհասարակ չկա։ 


Ես միշտ ձգտում եմ դեպի երգահաններ, որոնք ուրախ են այն աբստրակցիայի և ազատության համար, որին պոեզիան հակված է։ Դժվարությունն, իհարկե, այն է, որ երգը հաճախ ունի հանրային նպատակ և գործառույթ, մինչդեռ պոեզիան իր կախարդանքներն անում է ավելի անձնական և ներքին եղանակներով։ Ինձ դուր է գալիս նման լարումը և կարծում եմ, որ այն կարելի է գտնել իմ գործերում։ 

​

Իմ երգերը, որոնք հիմնականում ունեն ընդունված մեղեդի և հարմոնիա, հաճախ ունեն յուրօրինակության որևէ տարր։ Իսկ իմ պոեզիան, որն ավելի հակված է դեպի բազմիմաստությանը և փորձարարական ավանդույթին, հաճախ դառնում է դրամատիկ կամ քնարական, ինչպես փոփ ժանրի երգը։ Այս երկվությունը գրեթե բոլոր իմ գործերի հիմքում կա։ 

​

Իսկ ինչ վերաբերում է գործիքավորմանը կամ երաժշտական տարրերին, այստեղ պոեզիան նույնպես հայտնվում է։ Տողի համաչափությունը կամ համեմատության ու կրկնության միջոցով միտք փոխանցելու հակումը, զարմանքի գործիքը և այլն՝ այս ամենը տեսանելի է մեծն երաժիշտների արվեստում։ Արամ Բաժակյանը, իմ վերջին նախագծերի գործընկերը, սա իրականացնում է իր կիթառի միջոցով, ինչպես Տիգրան Համասյանը իր դաշնամուրի, Էնջլ Դերադուրյանն իր երգեցողության միջոցով։

​

CA. Որպես Creative Armenia Network-ի անդամ, դուք վերջերս արժանացել եք «Spark» դրամաշնորհի՝ թողարկելու Ձեր «The Serpent and The Crane» երաժշտական ալբոմը։ Կպատմե՞ք  մի փոքր նախագծի մասին, որը իրականացրել եք։  

​

ԱՍ. «The Serpent and The Crane»-ը ըստ երևույթին ասմունքային ալբոմ է, չնայած որ ձայնի և երաժշտության փոխհարաբերությունը ավելի ճկուն և հավասարաչափ է, քան ընդունված ասմունքային ալբոմների դեպքում, որոնցում երաժշտությունը ավելի շատ ծառայում է պոեզիային կամ դառնում այն կտավը, որը պոեզիան է նկարում։ 

​

Արամը և ես ուզում էինք ստեղծել մի բան, որը հարգանքի տուրք կմատուցեր մեր նախնիններին և Ցեղասպանության զոհերին, քանի որ մեր երկուսի ընտանիքներում էլ կան Եղեռնի ականատեսներ։ Մեզ համար ճիշտ էր այս զրույցի մեջ ներառել այլ ձայներ ևս։ Նախագիծը ներառում է իմ պոեզիան, որը վերցված է իմ «In the Architecture of Bone» գրքից, ինչպես նաև նոր պոեմներ և գործեր իմ երկու մենթորներից՝ Փիթըր Բալաքյանից և Դիանա Տեր-Հովհաննիսյանից, և Սիամանթոյից ու Դանիել Վարուժանից, որոնք Եղեռնի առաջին զոհերից են եղել։ 


Չնայած նախագծի հետազոտական ընթացքը տևեց ամիսներ, մենք ալբոմի ձայնագրությունը իրականացրինք մեկ օրում՝ ՀԲԸՄ-ից ստացած դրամաշնորհի շնորհիվ։ Մենք այն ներկայացրինք միայն մեկ անգամ, իսկ այնուհետ ես արժանացա Creative Armenia-ի «Spark» դրամաշնորհին, որի շնորհիվ նախագիծը հասցրինք իր ավարտին։ Միևնույն ժամանակ, կապ հաստատեցի Գևորգ Մուրադի հետ, ով իրականացրեց ալբոմի շապիկի պատկերը, և Սթիվ Ալթանի հետ, ով կատարեց թվային բրոշյուրի դիզայնը։ Իսկ պոեմները թարգմանեց Սոսի Միշոյանը։ 

​

Այժմ, ալբոմը ինքնաթողարկված է և ստանում է ուշագրավ արձագանքներ, բայց Արամը և ես դեմ չենք այն վերաթողարկել ճիշտ լեյբըլի հետ համագործակցությամբ։ 


CA. Ձեր «The Serpent and The Crane» ալբոմում ներառել եք հայ պոետների և անդրադառնում եք Ցեղասպանության բարդություններին։ Ինչպիսի՞ բարդություններ են դրանք և արդյո՞ք պետք է ալբոմը տեսնել իբրև Ցեղասպանության ցնցումները փոխանցելու փորձ։ 

​

ԱՍ. Դանիել Վարուժանը իր «Ծեր կռունկը» պոեմի մեջ պատկերացնում է այդ մոգական թռչունի կյանքի վերջին ակնթարթները, որը փոխաբերություն է հայերի և «Մեծ վիշտն Ազգի մը նըժդեհ»։ Հիանալի է ոչ թե թռչունի մահը կամ նրա ապրած հրճվանքը և պոեմի ռոմանտիկ հակումը երկրպագելու ավելի բարգավաճ և վառ ժամանակները։ Ավելի շուտ, հիանալի է օձի ներառումը, որը «Անոր մեռած պարանոցին կ’ոլորվի...»։ Հենց սա է, որ գրավեց իմ ուշադրությունը և ոգեշնչեց նախագծի անվանումը։  

​

Ի՞նչ պետք է հասկանանք այդ օձից և «ու վրեժե մ’հին օրերու» մտադրությունից։ Ընդունված մեկնաբանությունը կլիներ համարել այն թուլացող ժխտողականության խեղդում՝ թուլացած միջազգային դիսկուրսի և ճանաչումների արդյունքում, բայց դեռ կենդանի իր ստվերոտ կերպով։ Կամ, գուցե, արդի տեսակետից, այն մատնանշում է, թե ինչպես է ժամանակը գործում՝ նորից ու նորից սպանելով, իսկ ապա, երբ մենք սկսում ենք մոռանալ բոլոր Ցեղասպանության հղումները, դառնալով ծեծված կամ կորցնելով իր ուժգնությունը։ Կամ, գուցե, այն դառնում է այս պատմական իրադրության հետ հաշվելու փորձ՝ արված մեր, ցեղասպանության ժառանգների կողմից։ Ի՞նչ իրավունք մենք ունենք։ Եվ ի՞նչ եղանակ պետք է մեր հարգանքի տուրքը ստանա։  

​

CA. Պատմե՛ք Ձեր առօրյա ստեղծագործական ռեժիմի մասին:

​

ԱՍ. Ամենայն անկեղծությամբ, ստեղծարար ռեժիմն ինձ համար չունի որևէ ֆիքսված համակարգ կամ մոտեցում այն օրից ի վեր, երգ հինգամյա տղաս ծնվեց։ Ծնող լինելը իրական ուրախություն է, բայց ընտանեկան պատասխանատվությունները և ուսանողներիս և դպրոցական համայնքին նվիրումս ինձ ստիպում է ստեղծագործել տարօրինակ, կտրատված ժամանակահատվածներով։ 

​

Ես մի անգամ կարդացի, որ յոգայով չպետք է զբաղվել օրական 25 րոպե։ Յոգան պետք է լինի մեր զբոսանքում, ճաշի, զրույցների և ճամփորդությունների մեջ։ Իմ ներկա ստեղծարար ռեժիմը կարծես թե ընդգրկում է այս մտածելակերպը, որը երբեմն դարձնում է պահի մեջ ներկայությունը ավելի դժվարին, քան այն կա։ Ես երբեմն ճկվում եմ որևէ գաղափարի կամ դրա կրկնության, երգի կամ փոփոխված արտահայտության և որևէ այլ աշխատանքի կամ հաղորդակցությամ միջև, որն իմ առջև է։ 

​

Երբեմն գաղափարները գալիս են ամբողջապես ձևակերպված վիճակում, և ես սովորել եմ, որ այն ինչը դյուրին է ստացվում, դյուրին էլ դառնում է ընթերցողի կամ ունկնդրողի համար։ Բայց հիմնականում, իմ ստեղծարար ընթացքը ընդգրկում է երկարատև և մի քանի փուլից բաղկացած աշխատանք։ 

​

Ես հաճախ ավելի արդյունավետ եմ աշխատում համագործակցությամբ և վերջնաժամկետներով։ Արամն ու ես այս ալբոմը չէինք իրականացնի, եթե չօգտագործեինք այն սահմանափակ ժամանակը, որը ունեինք միասին աշխատելու համար և չունենայինք վերջնաժամկետներ։ 

​

CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը։

 

ԱՍ. Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ իմ ստեղծարար կարիերան լինի իմաստալից ներդրում մարդկային գոյության և խնդիրների կարևորագույն քննարկումներում։ 

​

Ես բախտավոր եմ, որ իմ աշխատանքներից որոշները արժանացել են հեռու և մոտ մարդկանց արձագանքին, որը ամեն ինչ է ինձ համար։ Իսկ ավելի հստակ, ես ավարտել եմ իմ երկրորդ պոեզիայի գրքի բնագիրը և սկսել եմ ուղարկել տարբեր հրատարակչություններ և մրցույթներ։ Շատ կուզեմ, որ գիրքն իր տունը գտնի։ 

​

Կարծում եմ, որ չի բացառվում, որպեսզի «The Serpent and The Crane»-ը մեկ այլ դրսևորում ստանա, թեև դեռ պատկերացում չունեմ, թե ինչպիսի։ Լիարժեք հաճույք է աշխատելը Արամի հետ, քանի որ մեր գեղագիտական ճաշակներն ու ընտրությունները համընկնում են։ Հավանաբար մի կենդանի ալբոմ նույնպես կսպասվի՝ ստեղծված իմ երգերի կատալոգից և վերամշակված ընկերներիս հետ։ 

​

Ամենակարևորը, հույս ունեմ, որ իմ ստեղծարար կարիերան կբնութագրվի իմ լսարանի ինտելեկտուալ ուժի հանդեպ մշտական հարգանքով և այն մտքով, որ նրանք են աշխարհում գոյություն ունեցող արվեստի ստեղծման և գործառույթի ամբաժանելի մասը և որ իմ կայուն նպատակն է ստեղծել ճշմարիտ և պատկերավոր արվեստ։ 

Semerdjian Goldman_edited.jpg

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page