top of page
Բրյուսելի Վիլա Էմպենում անցկացվող մեկամսյա ստեղծարար կացության հնարավորություն Հայաստանում բնակվող տաղանդավոր արվեստագետների համար։ Ծրագիրը կհոգա ճանապարհորդության և կեցության բոլոր ծախսերը։
Այժմ հայտերը չեն ընդունվում։
1
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
3
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
30
ՕՐ
Ինչո՞ւ դիմել East-West Residency։
Ազատ արձակելու Ձեր ստեղծագործականությունը.
Ճամփորդե՛ք Վիլա Էմպեն՝ Եվրոպայի ամենաստեղծարար կենտրոններից մեկը, և աշխատեք ձեր մշակութային նախագծերի վրա։
Կապեր հաստատելու համար.
Հանդիպե՛ք մշակութային առաջնորդների, մենթորների և այլ արվեստագետների հետ և ձևավորեք նոր համագործակցություններ ու երկարատև ընկերություններ։
Բացահայտումների և Ձեր շուրջն արվեստով լցնելու համար.
Հայտնվե՛ք Բրյուսելում՝ ստեղծագործականության և նորարարության կենտրոնում։
Որտե՞ղ է անցնելու ստեղծարար կացությունը։
Տեղակայված Բրյուսելի սրտում՝ Վիլա Էմպեն սքանչելի մշակութային կենտրոն և ստեղծարար կացավայր է, որը մշտապես ունի ինչ-որ բան առաջարկելու բոլոր արվեստագետներին։
Հիշեցո՞ւմ է հարկավոր։
Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն և ստանաք հիշեցումներ վերջնաժամկետների մասին։
Արվեստագետները ստեղծարար կացության մասին
Վիլա Էմպենի ոգեշնչող մթնոլորտը և Բրյուսելի մշակութային միջավայրն ինձ հնարավորուություն տվեցին տեսնելու իմ գեղարվեստական ֆիլմի պատմությունն այլ դիտանկյունից։
Տիգրան Առաքելյան
գեղարվեստական ղեկավար և անիմատոր
Բրյուսելում ես հանդիպեցի մի շարք ականավոր արվեստագետների, այցելեցի թանգարաններ և առնչվեցի ժամանակակից արվեստի հիանալի գաղափարների հետ։
Գայանե Ավետիսյան
նկարչուհի
Վիլա Էմպենում անցկացրած ստեղծարար կացությունը կարծես թարմ օդի նոր շունչ լիներ, որն ինձ հնարավորություն տվեց նոր դիտման կետ գտնելու։
Աննա
Դավթյան
գրող
bottom of page