top of page
DSCF4631 copy (1)_edited.jpg

Ծրագրի համակարգող

Creative Armenia-ին հրավիրում է աշխատանքի։ Մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն ծրագրի համակարգողի։ Միանալով մեր թիմին՝ Դուք կաշխատեք մի շարք հետաքրքիր ծրագրերում և կօգնեք ձևավորել Հայաստանի ստեղծարար արդյունաբերության ապագան:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի համակարգողը պատասխանատու է հետազոտությունների իրականացման, պլանավորման, հաղորդակցության, փաստաթղթերի մշակման, հաշվետվությունների կազմման, միջոցառումների կազմակերպման և ծրագրային այլ գործառույթների իրականացման համար՝ Artbox ստեղծարար ինկուբատոր և աքսելերատոր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի արվեստի առաջատար հիմնադրամի՝ Creative Armenia-ի կողմից մշակված և իրականացվող այլ ծրագրերի շրջանակում: Ծրագրի համակարգողը սերտորեն աշխատելու է Creative Armenia-ի ծրագրերի ղեկավարման թիմի հետ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կատարել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խորքային հետազոտություններ

  • Աջակցել նոր ծրագրերի և հիմնադրամին առնչվող ռազմավարությունների մշակմանն և իրականացմանը

  • Աջակցել կոնտենտի մշակմանը և թարգմանել այն հայերեն և անգլերեն 

  • Ապահովել արդյունավետ ներքին և արտաքին հաղորդակցություն

  • Համակարգել ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց հանդիպումներ և միջոցառումներ, մասնակցել դրանց պլանավորմանն ու իրականացմանը​

  • Սերտորեն աշխատել արվեստագետների և մենթորների հետ, համակարգել նրանց աշխատանքները

  • Մասնակցել ծրագրերի մշակման և իրականացման համար անհրաժեշ մեթոդոլոգիայի և այլ նյութերի մշակման աշխատանքներին

  • Աջակցել թիմին ծրագրի կառավարմանն առնչվող այլ աշխատանքներում

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Նախկինում նմանատիպ հաստիք զբաղեցնելու փորձ

  • Գրավոր և բանավոր հաղորդակցության, ինչպես նաև միջանձնայից և միջմշակութային հացորդակցության գերազանց հմտություններ

  • Անգլերենի և հայերենի գերազանց տիրապետում

  • Արվեստի ոլորտում աշխատանքային փորձը խիստ ցանկալի է

  • Հետազոտությունների իրականացման նախկին փորձառությունը խիստ ցանկալի է

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Որակավորված բոլոր դիմորդներին սիրով հրավիրում ենք մինչև մայիսի 10-ը, ժամը՝ 23:59 (Երևանի ժամանակով) ուղարկել իրենց ինքնակենսագրականն ու ուղեկցող նամակը talent@creativearmenia.org էլ. հասցեին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնաժամկետից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվելու։ Ուղեկցող նամակը պետք է ներկայացնի դիմորդին և իր անցած մասնագիտական ուղին՝ կապված վերոնշյալ որակավորման և պահանջների հետ, հստակ արտահայտի դիմորդի՝ այս հաստիքին դիմելու հետաքրքությունն ու մոտիվացիան, ինչպես նաև ընտրվելու դեպքում աշխատանքի անցնելու առաջին հնարավոր ամսաթիվը։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի վերջնաժամկետից հետո երկու շաբաթների ընթացքում։

bottom of page