Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հոկտեմբեր, 2019
Ստացե՛ք հոկտեմբեր ամսվա Creative Armenia-ի վառ ակնարկները
Նոյեմբերի 1, 2019 | հեղ.` Creative Armenia
Հոկտեմբեր ամսին Creative Armenia-ի անդամները, fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները ստեղծարարության սահմաններն առաջ էին մղում իրենց գործունեությամբ, մինչ Creative Armenia-ն զարգացնում և տրամադրում էր նոր հնարավորություններ նորարար արվեստագետների համար։
10. Նյու Յորքում, տեղի ունեցավ «Creative Armenia-AGBU Fellow» Արթուր Մակարյանի «Էդիպուսը շրջանում» ժամանակակից օպերայի պրիմիերան։
9. Մեր ամսագրում, 2019թ.-ի «East West Resident» Վիգեն Գալստյանը զրուցեց Բրյուսելի Վիլա Էմպենում անցկացրած ստեղծարար մեկ ամսվա մասին «Արևելքից արևմուտք. զրույց Վիգեն Գալստյանի հետ» անվանումով հարցազրույցում։
8. ԱՄՆում, «Network-ի» անդամ Քրիստին Քասի լուսանկարչական նախագիծը՝ «Սրտի փոխհատուցումները» տպագրվեց «Hyebred» ամսագրում։
7. Մինչդեռ մեր ամսագրում դիտարկեցինք ծառերի բազմատեսակ կյանքը «Դիտարկեք ծառը» անվանումով հոդվածում։
6. Երևանում, մեր 2019թ.-ի «East West Resident» Ռուբեն Մալայանը ցուցադրեց իր աշխատանքները Հայկական գեղագրության արվեստը ցուցահանդեսի շրջանակներում։
5. Ռուսաստանում, «Network-ի» անդամ Ջեյսոն Լեսկին անցկացրեց իր դերասանական արվեստի դասընթացները նպատակասլաց դերասանների համար։
4. Մեր ամսագրում, ներկայացվեցին Գումի շուկայի ստվերում մնացած դեմքերը «Գումի շուկայի դեմքերը» անվանումով ֆոտո էսսեում։
3. Մինչդեռ մեր 2020թ.-ի East-West Residency-ն, որը մեկամսյա ստեղծարար կացություն է առաջարկում Բրյուսելի Վիլա Էմպենում, դեռ ընդունում է հայտեր մինչև նոյեմբերի 3 վերջնաժամկետը։
2. Իսկ մեր նոր, «Առաջին էջ» սցենարի մարտահրավերը արդեն մեկնարկվել է՝ մարտահրավեր նետելով սցենարիստներին և գրողներին ուղարկելու «Creative Armenia» անվանումով ֆիլմի իրենց սցենարի առաջին գրավիչ էջը։
1. Եվ իհարկե, Creative Armenia-ի մեր երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ստեղծարար երեկո, որի ժամանակ տոնեցինք մեր արվեստագետների ձեռքբերումները։