Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հունվար, 2020
Բաց մի՛ թողեք 2020թ.-ի առաջին ամսվա մեր ստեղծարար վառ ակնարկները
Հունվար 31, 2020 | հեղ.` Creative Armenia
2020թ.-ի առաջին ամսվա ընթացքում Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները արվեստի առաջնագծում էին, մինչդեռ մենք արեցինք սպասված հայտարարութունը։ Ահա՛, հունվար ամսվա տասը վառ ակնարկները։
10. Երևանում, «East-West Resident» Ռուբեն Մալայանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության առավոտյան եթերում խոսեց գեղագրության մշակույթի մասին։
9. Մինչ «Network-ի» անդամ, երաժիշտ Եվա Սուջյանը թողարկեց իր առաջին տեսահոլովակը, որը կոչվում է՝ «Սերը կտա թևեր»։
8. Վենետիկում, «Network-ի» անդամ, նկարիչ Իննա Կոլուպաեվան ներկայացրեց իր «Գիտակցություն» և «Լուսավորում» գործերը «Անիմա Մունդի» միջազգային արվեստի փառատոնում։
7. ԱՄՆ-ում, «Network»-ի անդամ, երաժիշտ և գրող Րաֆֆի Վարդանյանը թողարկեց իր «Critical Distance» երաժշտական ալբոմը, որը ներառում է տասը ինքնօրինակ ստեղծագործություններ։
6. Ֆլորենցիայում, գրաֆիկական նկարիչ և «Creative Armenia-AGBU Fellow» Նվարդ Երկանյանի՝ Ռիկարդո Բոֆիլին նվիրված նկարազարդումները հրապարակվեցին «Kiton» ամսագրում։
5. Երևանում, կոմպոզիտոր և «Creative Armenia-AGBU Fellow» Արիկ Գրիգորյանը թողարկեց «Անուշ ղայդա» երգի իր նոր երաժշտական տեսահոլովակը։
4. Մեր ամսագրում բացահայտեցինք դիրիժոր, կոմպոզիտոր և «Creative Armenia-AGBU Fellow» Ալեքսանդր Իրադյանի ստեղծարար ճանապարհը «Երաժշտական մատրիցա» բացառիկ հարցազրույցում։
3. Բելգիայում, «Network»-ի անդամ, երաժիշտ Սանդրա Արսլանյանը թողարկեց իր նոր «Angels» տեսահոլովակը, որը սպասվող երաժշտական ալբոմի մասն է։
2. Մեր ամսագրում հրապարակեցինք հերթական «Թաղված գանձը»՝ այս անգամ լուսաբանելով Լեոնիդ Հուրունցի բացառիկ պատմվածքը՝ «Իմ Կարթագենը»։
1. Եվ իհարկե, հայտարարեցինք 2020թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow»-ներին։ Այս վեց բացառիկ արվեստագետներն այժմ առաջ են մղում Հայաստանի մշակութային ապագայի սահմանները։