
Creative Armenia-ն, Պողոսյան հիմնադրամի հետ համագործակցությամբ, ուրախ է հայտարարելու 2026 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակիցների անունները։ Այս տարվա ամռանն ու աշնանը՝ լուսանկարիչ Բիայնա Մահարին, կոմպոզիտոր և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը և խորեոգրաֆ Տոմա Այդինյանը կմեկնեն Բրյուսել, Բելգիա՝ հեղինակավոր Վիլա Էմպենում իրենց ստեղծարար կացությունն սկսելու համար։
Այս ծրագրի ընթացքում յուրաքանչյուր արվեստագետ կանցկացնի մեկ ամիս Վիլա Էմպենում՝ աշխատելով իր ստեղծագործական նախագծի վրա, համագործակցելով միջազգային արվեստագետների հետ և ծանոթանալով Բելգիայի հարուստ մշակութային միջավայրին։ Նրանք նաև եվրոպական հարթակներում կցուցադրեն Հայաստանի դինամիկ ստեղծագործական տաղանդը և կվերադառնան նոր փորձով ու գիտելիքներով։
Այժմ, գտնվելով իր ութերորդ տարում, «East-West Residency»-ն արդեն աջակցել է 17 հայ արվեստագետների՝ այս ծրագիրը դարձնելով Հայաստանի արվեստագետների ամենապահանջված հնարավորություններից մեկը:
Կացության ծրագրի և մասնակիցների մասին կարող եք իմանալ ավելին այցելելով՝ creativearmenia.org/residency-2026։
«East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի երկարամյա համագործակցությունն է, որը սկիզբ է առել 2018 թվականին։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։
Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ հայազգի ոսկերիչների, որոնց հիմնական նպատակն է նպաստել զարգացմանը և կրթությանը։
