top of page

Մեկնարկվեց «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը 

Արվեստի ցանկացած ոլորտում գործող արվեստագետները կարող են ներկայացնել մեկ ստեղծագործություն

Ապրիլի 17, 2020 |  հեղ.` Creative Armenia

Main Banner - IG .png
2020-01-10 (1).png
Ucom.png

Creative Armenia-ն այսօր մեկնարկեց իր ստեղծարար մարտահրավերների շարքի բացառիկ համարը, որը պարգևատրում է $2,000 գլխավոր մրցանակ կինոռեժիսորների, երաժիշտների, գրողների կամ այլ արվեստի ոլորտի արվեստագետների, որոնք մեկ արվեստի գործի մեջ կներկայացնեն «ինքնամեկուսացման» գաղափարը։ Մարտահրավերների շարքի գործընկերն է Ucom ընկերությունը։ Աշխատանքը, որը պետք է կրի «Ինքնամեկուսացում» անվանումը, պետք է ստեղծվի արվեստագետի ինքնամեկուսացման վայրից և ներկայացվի մինչև մայիսի 15, 2020թ. վերջնաժամկետը։

Մարտահրավերը ընդունում է բնօրինակ և նախկինում չհրապարակված աշխատանքներ արվեստի ցանկացած ոլորտից։ Մասնակցելու համար արվեստագետները կարող են ներկայացնել մեկ լուսանկար, մեկ էջ ստեղծագրություն, մեկ պատկերազարդում, մեկ ֆիլմ կամ երգ (առավելագույնը 3 րոպե տևողությամբ) կամ որևէ այլ կարճ ձևաչափով ստեղծագործություն։ Չկան ոճային և ժանրային սահմանափակումներ։ Միակ պայմանն այն է, որպեսզի արվեստի գործը ստեղծվի ինքնամեկուսացման վայրից։ 

 

«Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը բաց է բոլորի համար։ Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց ստեղծագործությունը պաշտոնական կայքէջի հայցադիմումների հարթակում և լրացնեն հայտադիմումը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 11:59 (հայաստանյան ժամանակ), մայիսի 15, 2020։ «Ինքնամեկուսացում» ստեցծարար մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/self-quarantine կայքէջ։ 

 

«Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը մեկնարկվել է Creative Armenia-ի կողմից՝ հեռահաղորդակցության ոլորտի գործընկեր Ucom-ի հետ համագործակցությամբ։

Այս վեց առաջատար արվեստագետները այժմ առաջ կմղեն հայ մշակույթի ապագայի սահմանները։ 
bottom of page