top of page

Բաց կանչ. հայտարարված է 2026թ․ Creative Innovation Fellowship ծրագիրը 5 նորարար արվեստագետների համար

10-ամսյա այս ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու հինգ առաջատար արվեստագետների՝ տրամադրելով ֆինանսավորում, մենթորություն և մասնագիտական աշխատարաններ։

Հունիսի 1, 2026թ. |  հեղ.` Creative Armenia

Facebook (1920 x 1080px).png

Creative Armenia-ն հայտարարում է բաց կանչ 2026թ․ Creative Innovation Fellowship ծրագրի համար։ Վահէ Ֆաթթալ հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող այս 10-ամսյա ծրագիրն կաջակցի արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում ստեղծագործող հայ արվեստագետներին։ Ընտրված 5 արվեստագետները կստանան 5 000 եվրոյի չափով դրամաշնորհ, անհատական մենթորություն և մասնագիտական աշխատարաններ՝ իրենց ստեղծագործական նախագծերի զարգացման և իրագործման համար։

 

Արդեն իր երկրորդ տարում՝ Creative Innovation Fellowship ծրագիրը շարունակում է աջակցել տարբեր ոլորտների արվեստագետներին՝ վիզուալ արվեստից և երաժշտությունից մինչև թվային մեդիա և նորաձևություն, որոնք իրականացնում են նորարարական նախագծեր՝ համադրելով արվեստն ու նորագույն տեխնոլոգիաները։

 

«Մեր դռները այժմ բաց են նոր սերնդի Fellow-ների համար», – ասել է Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Մենք ոգևորված ենք բացահայտելու նոր և համարձակ գաղափարներ»։

 

Ծրագիրը բաց է բոլոր ոլորտների արվեստագետների համար, որոնք բնակվում են Հայաստանում կամ իրականացնում են նախագծեր, որոնք ունեն ամուր կապ Հայաստանի հետ։ Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են հայտ ներկայացնել մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը այցելելով՝ creativearmenia.org/creative-innovation-fellowship

 

«Մենք ուրախ ենք նպաստել հայ արվեստի ոլորտի զարգացմանը՝ նորարարությանն ու ստեղծագործականությանը նվիրված այս ծրագրի միջոցով», – նշել է L’Œuvre d'Orient կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Լյուկ Բուրոն։

 

Creative Armenia-ն համահայկական մշակութային հիմնադրամ է՝ նվիրված նորարար տաղանդների բացահայտմանը, աջակցմանը և խթանմանը։

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2024 by Creative Armenia

bottom of page