Ծրագրի մասին
Creative Innovation Fellowship ծրագիրն իրականացվում է Creative Armenia-ի կողմից՝ «Վահէ Ֆաթթալ» հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient կազմակերպության հետ համագործակցությամբ: Այս տասնամսյա ծրագրի ընթացքում ընտրված fellow-ներին կտրամադրվեն ֆինանսավորում, մենթորություն, աշխատարաններ և այլ աջակցություն՝ զարգացնելու իրենց ստեղծագործական նախագծերն ու մասնագիտական ուղին արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում։
Մինչև հայտադիմումը լրացնելը խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել ստորև ներկայացված բաժինները։ Ստորև նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թ․ հուլիսի 12-ը (Երևանի ժամանակով` 23:59)։
Ո՞վքեր կարող են դիմել
Դիմեք եթե՝
-
Բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում։ (Հայաստանից դուրս բնակվող արվեստագետները նույնպես կարող են դիմել, եթե իրենց նախագիծը խորապես կապված է Հայաստանի հետ կամ իրականացվելու է Հայաստանում)։
-
Տիրապետում եք հայերենին կամ անգլերենին։ (Ծրագրի աշխատարանների մեծ մասը կանցկացվի անգլերենով, ուստի ցանկալի է ունենալ անգլերեն լեզվի լավ իմացություն)։
-
Արվեստագետ եք, ով իրականացնում է նորարարական նախագիծ արվեստի ցանկացած ոլորտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալ ոլորտներով՝ կերպարվեստ, մուլտիմեդիա, երաժշտություն և նորաձևություն։ (Նախկինում իրականացված ստեղծագործական նախագծերի առկայությունը մեծապես գնահատվում է)։
-
Ձեր նախագիծն ունի ուժեղ տեխնոլոգիական կամ նորարարական բաղադրիչ։ Կարևոր է նախագծի պլան ունենալը՝ Fellowship-ի տարվա ընթացքում այն ավարտին հասցնելու կամ առնվազն զարգացման էական փուլի հասնելու համար:
Հայտադիմումի հարցաշար
Հայտադիմումը լրացնելու ընթացքում հարկավոր է պատասխանել մի քանի հարցերի, որոնք ներկայացված են ստորև։
Մինչև հայտադիմումը լրացնելը խիստ խորհուրդ ենք տալիս նախապես պատրաստել բոլոր անհրաժեշտ նյութերն ու պատասխանները: Հայտը ավտոմատ կերպով չի պահպանվում, և էջը լքելու դեպքում հնարավոր է մուտքագրված տեղեկատվության կորուստ։ Մենք ընդունում ենք դիմումներ անգլերեն կամ հայերեն լեզուներով։
Բաժին 1․ Անձնական տեղեկատվություն
Պատրաստ եղեք տրամադրել ձեր անձնական տվյալները, ներառյալ էլ․ հասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն, վեբկայքը և/կամ ձեր ակտիվ սոցիալական ցանցերի հղումները։ Այս տեղեկատվությունը կօգնի մեզ ամբողջական պատկեր ստանալ ձեր ստեղծագործական ուղու և հանրային ներկայության մասին։
Բաժին 2․ Կցվող փաստաթղթեր
ա. Բարձր որակի լուսանկար
-
Բարձր որակի լուսանկար (նվազագույնը 1500 x 1500px), որտեղ հստակորեն երևում է դեմքը, ֆոնը պարզ է, լույսը՝ միատոն
-
Ֆայլն անվանեք՝ ԱնունԱզգանուն_լուսանկար
-
Առավելագույն չափը՝ 10MB
-
Ընդունելի ձևաչափեր՝ PNG կամ JPG
բ. Ինքնակենսագրական (CV), որը ներառում է ձեր աշխատանքային պատմության ամբողջական նկարագրությունը և համապատասխան հղումներ։
-
Ձեր անունն ու ազգանունը պետք է գրված լինեն վերևի մասում
-
Ֆայլն անվանեք՝ ԱնունԱզգանուն_Ինքնակենսագրական
-
Առավելագույն չափը՝ 10MB
-
Ընդունելի ձևաչափ՝ PDF
գ. Ձեր նախորդ աշխատանքների նմուշներ, reel տեսահոլովակ, պորտֆոլիո, կամ պրեզենտացիա, որը ցույց կտա ձեր կարիերայի ընթացքը և ստեղծագործական ոճը:
-
Ֆայլն անվանեք՝ ԱնունԱզգանուն_կցորդ
-
Առավելագույն չափը՝ 10MB
-
Ընդունելի ձևաչափ՝ PDF, MP4, MP3
դ. (Ընտրովի հարց) Հավելյալ նյութ, որը կօգնի գնահատել ձեր դիմումը։ Սա կարող է լինել ձեր ընթացիկ նախագիծը ներկայացնող նյութ, պրեզենտացիա կամ ցանկացած այլ նյութ։
-
Ֆայլն անվանեք՝ ԱնունԱզգանուն_հավելում
-
Առավելագույն չափը՝ 10MB
-
Ընդունելի ձևաչափ՝ PDF, MP4, MP3
Բաժին 3. Ստեղծագործական տեսլական
ա. Պատմեք ձեր ստեղծագործական ուղու մասին և նկարագրե՛ք ձեր իրականացրած նախագծերից մեկը: (մինչև 300 բառ)
Ներկայացրեք ձեր ստեղծագործական կարիերայի ընդհանուր նկարագրությունը, շեշտադրելով վերջին տարիներին ունեցած կարևոր ձեռքբերումները: Խնդրում ենք նաև նկարագրել այն նախագիծը, որը հաջողությամբ ավարտել եք, ներառյալ՝ ինչպես եք այն իրականացրել և ֆինանսավորել:
բ. Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր ստեղծագործական նախագիծը, որով դիմում եք, և ինչպե՞ս է այն ներառում տեխնոլոգիաներ կամ նորարարական գործիքներ։
(մինչև 300 բառ)
Նկարագրեք ձեր նախագծի գաղափարը, տեսլականը և ձևաչափը՝ ներառյալ ներգրավված թվային կամ տեխնոլոգիական բաղադրիչները, օրինակ՝ ծրագրային ապահովում, արհեստական բանականություն (AI), ինտերակտիվ համակարգեր, XR/VR/AR և այլն։ Նշեք նաև, թե ինչպես են այդ գործիքները կիրառվում ստեղծագործական փորձառության կամ գործընթացի մեջ։
Բաժին 4. Տեխնիկական պլան և ժամանակացույց
ա. Ներկայացրեք ձեր նախագծի ժամանակացույցը և թե ինչ նպատակակետերի եք նախատեսում հասնել Fellowship-ի տարվա ընթացքում: (մինչև 300 բառ)
Նկարագրեք ձեր նախագծի հիմնական փուլերն ու կարևոր հանգրվանները՝ ներառյալ յուրաքանչյուր փուլի ակնկալվող սկիզբն ու ավարտը։ Ժամանակացույցում հստակ նշեք, թե ներկա պահին որ փուլում եք գտնվում և ինչ կոնկրետ արդյունքների եք նախատեսում հասնել մինչև Fellowship-ի ավարտը։
Բաժին 5. Ֆինանսական պլան
ա. Ո՞րն է ձեր նախագծի ընդհանուր բյուջեն, և ինչպե՞ս եք այն ֆինանսավորում։ (մինչև 200 բառ)
Ներկայացրեք նախագծի հիմնական ծախսերի նախնական բաշխումը և նշեք, թե որ մասերն են արդեն ֆինանսավորված, որոնք՝ ընթացքի մեջ են, և որոնք դեռ ֆինանսավորում չունեն։ Եթե կիրառելի է, համառոտ նշեք աջակցության հիմնական աղբյուրները (օրինակ՝ դրամաշնորհներ, անձնական ներդրում, հովանավորություն և այլն), ինչպես նաև ինչպես եք նախատեսում լրացնել ֆինանսավորման բացերը։
բ․ Ինչպե՞ս եք օգտագործելու Fellowship-ի դրամաշնորհը։ (մինչև 200 բառ)
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դրամաշնորհը ենթակա է հարկման։ Ֆիզիկական անձանց պարագայում եկամտահարկը սովորաբար պահվում է դրամաշնորհի գումարից՝ փոխանցումից առաջ, ներկա պահին՝ 20% տոկոսադրույքով։ Խնդրում ենք սա հաշվի առնել և ներկայացնել, թե ինչպես եք օգտագործելու դրամաշնորհը (օրինակ՝ նյութեր, սարքավորումներ, ճանապարհորդություն և այլն)։
Դիմելու ընթացակարգ
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թ․ հուլիսի 12-ն է (Երևանի ժամանակով՝ ժամը 23:59)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
Դիմումներն ընդունվում են բացառապես հայտերի լրացման Typeform հարթակի միջոցով։ Էլ. նամակով կամ այլ տարբերակներով ուղարկված դիմումները չեն դիտարկվելու։ Խնդրում ենք բոլոր պահանջվող նյութերը ներկայացնել և սպառիչ կերպով պատասխանել բոլոր հարցերին, քանի որ բազմակի դիմումներ չեն ընդունվում։ Կրկնվող հայտերի ներկայացման դեպքում նախապատվությունը կտրվի ամենավաղ ներկայացվածին։
Հայտադիմումների գնահատման գործընթացը կտևի հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետից հետո 5 շաբաթ։ Գնահատման հանձնաժողովը ներկայացված դիմումները կգնահատի խիստ ընթացակարգով: Հաջորդ փուլ անցած դիմորդները 2026 թ․-ի օգոստոս ամսին վերջնական գնահատման համար կհրավիրվեն հարցազրույցի տեսազանգի միջոցով։ Բոլոր դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին գնահատման գործընթացից հետո հայտում նշված էլ. փոստի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ info@creativearmenia.org էլ. հասցեով:

Հիշեցո՞ւմ է հարկավոր։
Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն։
Հաճախ տրվող հարցեր
Q: Կարո՞ղ եմ դիմել համագործակցային նախագծով:
A: Չնայած դուք կարող եք դիմել համագործակցային նախագծով, մեկ մարդ պետք է ներկայացնի հայտը որպես գլխավոր դիմորդ: Դրամաշնորհը, մենթորությունը և ծրագրի աշխատարանների մասնակցությունը կշնորհվեն և կենտրոնացած կլինեն գլխավոր մասնակցի վրա:
Q: Դուք աջակցո՞ւմ եք արվեստագետների կողմից ղեկավարված ոչ առևտրային կազմակերպություններին կամ բիզնեսներին:
A: Creative Innovation Fellowship-ը նախատեսված է աջակցելու անհատ արվեստագետներին, ովքեր աշխատում են ստեղծագործական նախագծերի վրա: Այն չի ֆինանսավորում ոչ առևտրային կազմակերպությունները և արվեստագետների կողմից ղեկավարված բիզնեսները:
Q: Կարո՞ղ եմ ներառել արվեստագետի հոնորարը իմ նախագծի բյուջեում։
A: Fellowship-ի դրամաշնորհը նախատեսված է բացառապես նախագծին վերաբերող ծախսերը հոգալու համար։ Դուք կարող եք ներառել այն առանձին հաշվարկված ձեր ընդհանուր բյուջեում եթե համարում եք, որ դրա կարիքը բխում է ձեր նախագծի նպատակից։
Q: Արդյո՞ք Fellowship-ի դրամաշնորհը ենթակա է հարկման։
A: Այո։ 5,000 եվրո դրամաշնորհը համախառն գումար է և ենթակա է հարկման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն։ Կախված շահառուի իրավական կարգավիճակից և բնակման վայրից՝ կիրառելի հարկը կարող է պահվել դրամաշնորհի գումարից մինչև դրա փոխանցումը։ Խորհուրդ ենք տալիս սա հաշվի առնել նախագծի բյուջեն պլանավորելիս։
Q: Ի՞նչ է նշանակում ունենալ «իրականացված նախագծերի պատմություն»:
A: Դա նշանակում է, որ դուք ակտիվորեն մշակել և հանրայնորեն կիսվել եք ձեր աշխատանքով՝ ցուցահանդեսների, պրեմիերաների, ներկայացումների, հրապարակումների կամ նմանատիպ ձևաչափերի միջոցով: Մենք փնտրում ենք արվեստագետների, որոնք նվիրված են իրենց գործունեությանը և ցույց են տվել, որ կարող են ամբողջովին իրականացնել նախագիծ:
Q: Ինչպե՞ս եք սահմանում տեխնոլոգիաների և նորարարության օգտագործումը համապատասխան նախագծերում:
A: Համապատասխան նախագծերը պետք է իմաստալից կերպով կիրառեն տեխնոլոգիաներն իրենց գաղափարի, գործընթացի կամ ձևաչափի մեջ: Սա կարող է ներառել արհեստական բանականություն (AI), Web3, ինտերակտիվ տեխնոլոգիաներ, ստեղծագործական կոդավորում, թվային արտադրություն, XR/AR/VR, ռոբոտիկա և այլն: Սրանք միայն օրինակներ են, քանի որ մենք բաց ենք նորարարական գործիքներին և փորձարարական մոտեցումներին, որոնք ընդլայնում են արվեստի սահմանները:
Q: Պե՞տք է արդյոք իմ նախագիծը ավարտել մինչև Fellowship-ի տարվա վերջ:
A: Մենք խրախուսում ենք դիմողներին ավարտել իրենց նախագծերը Fellowship-ի տարվա ընթացքում: Սակայն մենք հասկանում ենք, որ որոշ մեծ նախագծեր կարող են ունենալ մի քանի փուլեր: Նման դեպքերում ամբողջ նախագծի ավարտը չի պահանջվում 10-ամսյա ծրագրի ընթացքում, բայց դիմողները պետք է հստակ ցույց տան, թե որն է այն փուլը կամ նշանավոր բաղադրիչը, որը կեզրափակեն Fellowship-ի ավարտին:
Q: Եթե իմ հայտը այս տարի չընտրվի, կարո՞ղ եմ հաջորդ տարի կրկին դիմել:
A: Այո, մենք խրախուսում ենք դիմողներին կրկին դիմել՝ բարելավված հայտով և/կամ այլ նախագծով: Սակայն, եթե դուք ընտրվել եք, ապա կրկին դիմել հնարավոր չէ:
Q: Ես անպայման պե՞տք է լինեմ ազգությամբ հայ, որպեսզի կարողանամ դիմել Fellowship-ին:
A: Fellowship-ը բաց է բոլոր արվեստագետների համար, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ ազգությունից կամ ծագումից: Արտերկրում գտնվող արվեստագետները նույնպես կարող են դիմել, եթե նրանց նախագիծը կապված է Հայաստանի հետ կամ նախատեսվում է իրականացվել Հայաստանում:
Q: Ես կստանա՞մ արձագանք, եթե չընտրվեմ:
A: Բոլոր դիմողները կստանան էլ. նամակ իրենց դիմումի կարգավիճակի մասին։ Սակայն, դիմումների մեծ քանակի պատճառով, մենք չենք կարող յուրաքանչյուրին անհատական արձագանք տալ:
Q: Կարո՞ղ եմ դիմել Creative Innovation Fellowship-ին, եթե մասնակցել եմ Creative Armenia-ի այլ ծրագրերին (Artbox, East-West Residency, Creative Armenia-AGBU Fellowship և այլն):
A: Creative Armenia-ի ծրագրերի նախկին մասնակիցները ողջունվում և խրախուսվում են դիմելու Creative Innovation Fellowship ծրագրին:

