top of page

2026 Creative Innovation Fellowship-ի համար ընտրվել են 5 նորարար արվեստագետներ

Այս տաղանդավոր արվեստագետները սկսում են նոր փուլ իրենց կարիերայում՝ ստանալով ֆինանսավորում, մասնագիտական աշխատարաններ և անհատական ​​մենթորություն

Օգոստոսի 31, 2026 թ․ |  հեղ.` Creative Armenia

FB_CIF Winners 2026.png

Creative Armenia-ն հայտարարում է 2026 Creative Innovation Fellow-ների անունները: «Վահէ Ֆաթթալ» հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս 10-ամսյա ծրագիրը հինգ նորարար արվեստագետների կտրամադրի 5 000 եվրոյի չափով դրամաշնորհ, մասնագիտական աշխատարաններ և անհատական ​​մենթորություն՝ իրենց ստեղծագործական նախագծերը կյանքի կոչելու համար։

​

2026 Creative Innovation Fellowship-ի համար ընտրվել են՝ ​​արվեստագետ Վանանե Բորյանը, օպերատոր և վիզուալ արվեստագետ Սուրեն Թադևոսյանը, լուսանկարիչ Դավիթ Ներսիսյանը, ձայնային արտիստ Կայ (Կարեն) Խաչատրյանը և պրոդյուսեր, կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Շահեն Խանդկարյանը:

​

Առաջիկա 10 ամիսների ընթացքում Fellow-ները կզարգացնեն իրենց համարձակ նախագծերը և կբացահայտեն նոր հնարավորություններ իրենց ոլորտներում։ 2025 թվականի Fellow-ներին միանալով՝ նրանք կդառնան մեր ընդլայնվող ստեղծագործական համայնքի մի մասը։

​

Մեկնարկելով իր երկրորդ տարին՝ Creative Innovation Fellowship ծրագիրը շարունակում է աջակցել տարբեր ոլորտներում ստեղծագործող արվեստագետներին՝ տեսողական արվեստից և երաժշտությունից մինչև թվային մեդիա և նորաձևություն։

​

Արվեստագետների և նրանց ստեղծագործական գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։
 

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page