top of page
mainFB_Background 1122.png

Հայտադիմումի նյութեր 

Մինչև հայտադիմումը լրացնելը խնդրում ենք համոզվել, որ ունեք 2023 East-West Residency-ին դիմելու համար անհրաժեշտ բոլոր նյութրեը։

 

Այժմ հայտերը չեն ընդունվում։

Պահանջներ

Դիմելուց առաջ խնդրում ենք համոզվել, որ համապատասխանում եք հետևյալ պահանջներին և պայմաններին․

  • 2023թ.-ի East-West Residency-ին չունի որևէ սահմանափակում կապված արվեստի ճյուղերի և արվեստագետների զբաղվածության հետ, ինչպես նաև այն նախագծերի, որոնց շուրջ նրանք մտադիր են աշխատել Վիլլա Էմպենում գտնվելու ընթացքում։ Բոլոր ստեղծարար ոլորտների արվեստագետները կարող են դիմել։

  • Դիմորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետության բնակիչ կամ ունենա ՀՀ քաղաքացիություն։

  • Ստեղծարար կացությունը տեղի կունենա 2023թ.-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին և կտևի մեկ ամիս։ Արվեստագետներից ակնկալվում է ամբողջական մեկ ամիսը անցկացնել Վիլլայում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կացության օրերը ենթակա են փոփոխության։

  • ​East-West Residency-ն հոգում է ճանապարհորդության ու կացարանի ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ։

Հայտադիմումի նյութեր 

1. Դիմորդ արվեստագետի լուսանկար

Վերբեռնեք բարձր որակի լուսանկար PNG կամ JPG ձևաչափով։ Լուսանկարի չափը չպետք է գերազանցի 10 MB-ը։ 

2. Դիմում

Վերբեռնեք լրացված փաստաթուղթը PDF ձևաչափերով, որը կարող եք ներբեռնել այստեղից։ Չգերազանցել 10MB-ը։

 

  • Տվեք մեզ ձեր ստեղծագործական ուղու հակիրճ ամփոփումը՝ ներառյալ նրա ամենանշանավոր ձեռքբերումները։ (Մինչև 500 բառ)

  • Ի՞նչ ստեղծարար նախագծի վրա եք աշխատելու East-West Residency ստեղծարար կացության շրջանակներում։ Տվեք մեզ հստակ պատկերացում նախագծի, դրա կարգավիճակի և այն մասին, թե ինչպես է կացությունը օգնելու ձեզ իրականացնել այն։ (Մինչև 500 բառ)

  • Նախկինում մասնակցե՞լ եք ստեղծարար ոլորտների նմանատիպ ծրագրի։ Ինչպե՞ս է այդ ծրագիրը օգնել ձեզ աճել որպես արվեստագետ։ (Մինչև 500 բառ)

  • East-West Residency ծրագիրը տեղի կունենա 2023թ.-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Որքանո՞վ եք հասանելի մասնակցության համար։ Հիշեք, որ կացության արվեստագետներից պահանջվում է մեկ ամիս անցկացնել Վիլլայում։

4. Պորտֆոլիո, CV կամ ռեզյումե

Ինքնակենսագրություն (CV), որը տալիս է համապարփակ կարիերայի նկարագիր և համապատասխան հղումներ դիմորդի աշխատանքներին։ Ինքնակենսագրությունը պետք է լինի PDF ձևաչափով և 10 ՄԲ-ից ոչ ավելի։ 

5. Հավելյալ նյութեր 

(Ոչ պարտադիր) Ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ, որը կօգնի մեզ հասկանալ Ձեր դիմումի ստեղծարար ուժն ու ազդեցիկությունը։ Այն կարող է լինել նախորդ աշխատանքների պորտֆոլիո կամ ընթացիկ նախագծից նյութեր։ Փաստաթուղթը պետք է լինի PDF ձևաչափով և մինչև 10 ՄԲ։

Հիշեցո՞ւմ է հարկավոր։

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին, որպեսզի բաց չթողեք որևէ հնարավորություն և ստանաք հիշեցումներ վերջնաժամկետների մասին։

Դիմումների ընթացակարգ

Մենք ընդունում ենք դիմումները բացառապես հայտերի լրացման Typeform պորտալի միջոցով։ Կարճ ցուցակում ընդգրկված դիմորդները կհրավիրվեն միանալու հարցազրույցի ZOOM հարթակով։

 

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 25-ը, 2023թ. (23:59 Երևանի ժամանակով)։  Խնդրում ենք նկատի ունենալ, որ ուշացած հայտերը չեն դիտարկվելու: 

 

Եթե արդեն ունեք դիմելու համար անհրաժեշտ թվարկված բոլոր նյութերը, ապա կարող եք սկսել լրացնել հայտադիմումը ներքևում։

bottom of page