Հայտադիմումի նյութեր
Դիմումը ներկայացնելուց առաջ համոզվեք, որ ծանոթ եք անհրաժեշտ նյութերի ցանկին և պատրաստ եք դրանք ներկայացնելուն։
Արվեստագետից ստեղծարար ձեռնարկատեր
Ծրագրին դիմած և ընտրված անհատ ստեղծագործողները և մշակութային գործիչները 2023թ.-ի ձմռանը հնարավորություն կստանան խթանելու իրենց կարիերան 8-շաբաթյա օնլայն աքսելերացիոն ծրագրի միջոցով։ Աշխատելով աշխարհի առաջատար արվեստագետների և բիզնես փորձագետների հետ՝ նրանք կմշակեն իրենց կարիերայի և բիզնեսի խթանման պլանը և կստանան 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ այն կյանքի կոչելու համար:
Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
Մենք փնտրում ենք արվեստագետների և մշակութային մասնագետների, ովքեր ընդլայնում են ստեղծագործական սահմանները և ցանկանում են զարգացնել իրենց առևտրային հաջողությունն ու շուկայական ներուժը։
Ովքեր կարող են դիմել
-
Դիմումները բաց են 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար։
-
Դիմորդներն իրենց մասնագիտական գործունեությունը պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետությունում։
-
Դիմորդները պետք է լինեն անհատական ստեղծողներ՝ իրենց անձնական ապրանքանիշը զարգացնելու մտադրությամբ:
-
Դիմորդները կարող են լինել ստեղծագործական ցանկացած բնագավառից. Վիզուալ արվեստ; Կերպարվեստ; գրականություն; Ֆիլմ, հեռուստատեսություն և անիմացիա; Երաժշտություն; Նորաձևություն; Ստեղծագործական դիզայն; Կատարողական արվեստ; Ճարտարապետություն; Արվեստի համադրում; Արվեստի կառավարում և դրանից դուրս:
-
Դիմորդները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացության միջին կամ առաջադեմ մակարդակ կամ, երբ ընտրվեն, կարողանան ապահովել լեզվի աջակցության համակարգ ծրագրի ողջ ընթացքում՝ բոլոր գրավոր նյութերի կատարման համար, ինչպիսիք են շաբաթական առաջադրանքները և ակտիվները:
-
Դիմորդները պետք է ցանկանան և կարողանան գրանցել իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց բիզնեսի համար, եթե ընտրվեն որպես մասնակիցներ և դրամաշնորհներ:
-
Մենք փնտրում ենք արվեստագետների և մշակույթի մասնագետների, ովքեր հաղթահարում են ստեղծագործության սահմանները և ցանկանում են զարգացնել իրենց առևտրային հաջողությունն ու շուկայական ներուժը:
Հայտի համար անհրաժեշտ նյութեր
Նախքան «ԴԻՄԵԼ» կոճակը սեղմելը, խնդրում ենք համոզվել, որ վերբեռնելու համար ունեք ստորև ներկայացված նյութերը։ Եթե պատրաստ ունեք այս նյութերը, ապա ներկայացման գործընթացն ինքնին կտևի ոչ ավելի, քան 15 րոպե։ Հայտերը ընդունվում են անգլերենով (նախընտրելի է) և հայերենով։
1. Բարձր որակի լուսանկար։
Պահանջներ՝
— Բարձր որակի լուսանկար (նվազագույնը 1500px x 1500px չափսի), որտեղ երևում է Ձեր դեմքը, ֆոնը պարզ է, լույսը՝ միատոն։
— Ֆայլը անվանե՛ք՝ ԱՆՈՒՆԱզգանուն_headshot
— Ընդունելի ձևաչափեր՝ PNG կամ JPG
— Առավելագույն սահմանաչափ՝ 10MB
2. Տեսանյութ։ Մենք կցանկանայինք մի փոքր ավելին իմանալ Ձեր մասին։ Ներկայացե՛ք և պատմե՛ք մեզ, թե ինչու եք ոգևորված Ձեր ստեղծարար գաղափարով։
Պահանջներ՝
— Տեսանյութը կարող է նկարահանված լինել հեռախոսով, տեսախցիկով կամ վեբ-տեսախցիկով
— Ընդունելի ձևաչափեր՝ MP4, MPEG, AVI, FLV, QuickTime
— Առավելագույն տևողությունը՝ 3 րոպե
— Ֆայլը անվանե՛ք՝ ԱՆՈՒՆԱզգանուն_video
— Վերբեռնե՛ք ներկայացնող տեսնայութը Google Drive, Vimeo, DropBox, կամ YouTube և տրամադրե՛ք ֆայլի հղումը ստորև
— Համոզվե՛ք, որ հղումը թույլ է տալիս մեզ դիտել Ձեր նյութը
3. Լրացված դիմումի հարցաշար, որը կարող եք ներբեռնել այստեղից։
Պահանջներ՝
— Մնացե՛ք տրամադրված բառաքանակի սահմաններում։ Ձեր դիմումի հարցաշարը չպետք է գերազանցի 3 էջը։
— Ֆայլը անվանեք` ԱՆՈՒՆԱզգանուն_form
— Սահմանաչափը՝ 10MB
— Ընդունելի ձևաչափ՝ PDF
4. Ինքնակենսագրություն (Curriculum Vitae), որը տալիս է Ձեր մասին համապարփակ նախապատմություն և ներառում է համապատասխան հղումներ Ձեր աշխատանքներին։
Պահանջներ՝
— Ֆայլը անվանե՛ք՝ ԱՆՈՒՆԱզգանուն_CV
— Սահմանաչափը՝ 10MB
— Ընդունելի ձևաչափ՝ PDF
5. Լրացուցիչ փաստաթուղթ, որը կօգնի մեզ որոշել Ձեր դիմումի ստեղծարար ուժը և ազդեցության արժեքը։ Սա կարող է լինել, օրինակ, նախորդ աշխատանքների պորտֆոլիո կամ ընթացիկ նախագծի լուքբուք։
Պահանջներ՝
— Ֆայլը անվանե՛ք՝ ԱՆՈՒՆԱզգանուն_annexes
— Սահմանաչափը՝ 10MB
— Ընդունելի ձևաչափ՝ PDF.
Մնալ կապի մեջ
Բաց մի՛ թողեք ոչ մի հնարավորություն:
Դիմումների ընթացակարգ
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2023թ․ հունվարի 12-ը (23:59 երևանյան ժամանակով)։ Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն դիտարկվի։ Խնդրում ենք դիմումները ուղարկել միայն դրանց համար նախատեսված հարթակի միջոցով։ Էլեկտրոնային նամակով կամ այլ կերպ ուղարկված դիմումները չեն դիտարկվի։
Ընտրական հանձնաժողովը կգնահատի ներկայացված փաստաթղթերը հատուկ ընթացակարգի միջոցով: Դիմումների առաջին փուլը անցած դիմորդների հետ կապ կհաստատվի, որպեսզի նրանք տրամադրեն հավելյալ փաստաթղթեր և ներկայանան առցանց հարցազրույցի՝ վերջնական գնահատման համար։