top of page

Բրյուսելում անցկացվող 2023 East-West Residency-ին այժմ ընդունում է հայտեր

2023 East-West Residency-ին եզակի հնարավորություն կտրամադրի երեք հայ ստեղծագործողների՝ իրենց ստեղծարար կացությունն անցկացնելու Բրյուսելի Վիլա Էմպենում

Ապրիլի 25, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

mainFBddddd.png

Creative Armenia-ն և Պողոսյան հիմնադրամը մեծ ոգևորությամբ մեկնարկում են East-West Residency-ի 2023թ.-ի թողարկումը՝ մեկամսյա ստեղծարար կացություն Բրյուսելի Վիլա Էմպենում։

 

2023թ.-ի ամռանն ու աշնանը Հայաստանից ընտրված երեք արվեստագետներ կճանապարհորդեն Բելգիա՝ հնարավորություն ունենալով Վիլա Էմպենում ամբողջությամբ կենտրոնանալու իրենց ստեղծարար նախագծերի վրա, հաստատելու կապեր և զարգացնելու երկարաժամկետ համագործակցություններ Եվրոպայում, ինչպես նաև վերադառնալու և աշխատելու նոր ստեղծարար նախագծերի վրա։  Ծրագիրը հոգում է ճանապարհորդության ու կացարանի ծախսերը և արվեստագետներին տրամադրում է կրթաթոշակ։

 

2023 East-West Residency-ին այժմ ընդունում է հայտեր։ Հայաստանում բնակվող բոլոր արվեստագետներն ու ստեղծագործողները կարող են ծրագրի մասին ավելին իմանալ և դիմել մինչև մայիսի 25-ը, 2023թ. (23:59 Երևանի ժամանակով) այս հղումով:

 

Ծրագրի իրականացման հինգերորդ տարում, East-West Residency-ին արդեն բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել հայ արվեստագետների համար կյանքի կոչելու իրենց ստեղծարար նախագծերը և կապեր հաստատելու Եվրոպայի առաջատար արվեստագետների, արվեստի մենեջերների և կուրատորների հետ։

 

East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն համաշխարհային արվեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը բացահայտում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ զարգացմանը և կրթությանը նպաստելու հիմնական նպատակով։

bottom of page