Creative Armenia-ն մեծ ոգևորությամբ ներկայացնում է Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովը, որը միավորելու է առաջատար ստեղծարար փորձագետների ու նորարարների ամբողջ աշխարհից, այդ թվում ստեղծարար տեխնոլոգիայի ոլորտից, որոնք ունեն փորձառություն ԱՄՆ-ում գործող ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում, Նիդերլանդներում գործող Monadnock Architects-ում, Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող Podcastle-ում և ավելին։ Creative Armenia-ի Artbox ինկուբատոր և աքսելերատոր հեղինակային ծրագրի աջակցությամբ կազմակերպվելիք օֆլայն գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 25-ը՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում ստեղծարար ձեռներեցությունը:
Գագաթնաժողովի ծրագիրը հանրությանը եզակի հնարավորություն է ընձեռում հանդիպելու ոլորտի առաջատարների հետ, փորձառություն ձեռք բերելու և ներկա լինելու պանելային քննարկումներին: Շաբաթը կմեկնարկվի բացման արարողությամբ, որտեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը հանդես կգան բացման խոսքով՝ հյուրընկալող Creative Armenia-ի և իր գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ միասին:
Բացման արարողության ժամանակ հարգարժան հյուրերը, կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ և ստեղծարար համայնքի առաջատարները կմասնակցեն Artbox ցուցադրության բացման արարողությանը, որով կնշվի Artbox-ի գործունեության եռամյակը և նրա նշանակալի նվաճումները, ներառյալ 314 արվեստագետների աջակցությունը, 163 նախագծերի ինկուբացիան և 980,000 եվրոյի չափով դրամաշնորհների շնորհումը: Երեկոն կշարունակվի մեր գործընկեր Van Ardi Winery-ի մատուցած գինիով և կանապեներով։
Creative Armenia Week գագաթնաժողովի ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնք բաց են հանրության համար․
-
Artbox հանդիպում-քննարկումներ․ բանախոսություններ միջազգային նորարար փորձագետների՝ ճարտարապետ և Monadnock Architects-ի համահիմնադիր Յոբ Ֆլորիսի և ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի նախկին ստեղծագործական տնօրեն և մենեջեր Սաշա Սամոչինայի հետ։
-
Artbox էքսկուրսիաներ․ օֆլայն ստեղծագործական աշխատարաններ, ներկայացումներ և փորձառություններ: Գրանցված մասնակիցները կարող են մասնակցել Fotokombinat N17-ի պատմական լուսանկարչության աշխատարանններին, Studio Amatuni-ի խեցեգործության աշխատարաններին, և/կամ դիտել ներկայացում «Թատրոն Տանիքում»-ի բեմին։
-
Artbox պանելային քննարկում․ օֆլայն պանելային քննարկում, որը կմիավորի Հայաստանի առաջատար ձեռներեցներին և գործադիր տնօրեններին հետաքրքիր քննարկումների շուրջ ստեղծարար արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության ապագայի վերաբերյալ:
«Սա աննախադեպ տարի է մեր ամենամյա գագաթնաժողովի համար։ Այս շրջադարձային տարում մենք նշում ենք ստեղծարար ձեռներեցությունը և Artbox-ի նշանակալի դերը Հայաստանում դրա ընդլայնման գործում օֆլայն միջոցառումների հետաքրքիր շարքի միջոցով, ինչը հայ համայնքին հնարավորություն է տալիս ունենալ իմաստալից և հիմնավոր մշակութային փորձառություններ՝ միաժամանակ հրավիրելով բարձրակարգ խոսնակներ Եվրոպայից և ԱՄՆ-ից»,- ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Որպես մշակութային հիմնադրամ նվիրված լինելով Հայաստանում արվեստի ոլորտի արդիականացմանը և ստեղծարար ձեռներեցության ուժի ընդլայնմանը՝ մենք շարունակում ենք հանրությանը տրամադրել հարթակներ և հնարավորություններ բացահայտելու, քննարկելու, սովորելու և զարգացնելու ստեղծարար ձեռներեցության հմտություններն ու գաղափարները այս մեկշաբաթյա գագաթնաժողովում։
Գագաթնաժողովը հոկտեմբերի 25-ին կեզրափակի ASA FORUM ծրագիրը, որը կազմակերպվում է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից։ Ամբողջօրյա այս միջոցառումը կներկայացնի պանելային քննարկումներ, հյուրերի կողմից դասախոսություններ, նեթվորքինգի հնարավորություններ 250 ազդեցիկ ստեղծագործողների հետ և կավարտվի Business to Arts մրցանակաբաշխության արարողությամբ: Համաժողովը նշանավորում է «ASA»-ի, որն է՝«Advocacy Society for the Arts»-ի բացումը:
«Creative Armenia Week գագաթնաժողովը ծառայում է որպես համագործակցության խթանման կարևոր հանգույց Հայաստանի ամենավառ տաղանդների և համաշխարհային նորարար փորձագետների միջև», - ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Կ. Գարգարյանը: «Մենք ոգևորված ենք՝ տեսնելով ստեղծարար ձեռներեցության փոխակերպող ուժը, որը վերափոխում է մեր մշակութային և գեղարվեստական դաշտը: Մենք հատկապես ուրախ ենք, որ շաբաթը եզրափակելու ենք ASA FORUM-ով՝ Հայաստանի մշակութային քաղաքականության առաջին միջոցառմամբ, որտեղ առաջատար փորձագետները կանդրադառնան արվեստին հատկացվող ֆինանսական աջակցության ընդլայնման թեմային: Հյուրերը կծանոթանան նաև «ASA»-ի՝ Արվեստի Ջատագովման Միության գործունեությանը, որը նորաստեղծ կազմակերպություն է և խթանում է համագործակցությունը, հետազոտական և մշակութային դիվանագիտությունը աշխարհասփյուռ հայ ստեղծարար համայնքի շրջանակներում։
Ծրագրին ծանոթանալու և միջոցառումներին գրանցվելու համար այցելեք creativearmenia.org/2024-creative-armenia-week
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը բացահայտում, զարգացնում և խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողներին։
Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից որպես ստեղծագործական ինկուբատոր, և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։