5
ՕՐԵՐ
8
ԽՈՍՆԱԿՆԵՐ
10
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16:00-19:00
ԲԱՑՈՒՄ
Բացման արարողություն և Artbox ցուցադրություն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Creative Armenia Week գագաթնաժողովը մեկնարկում է Artbox ցուցադրությամբ, որի ընթացքում Creative Armenia-ն ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, իր գործընկերների՝ Եվրոպական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), հարգարժան հյուրերի, կառավարության ներկայացուցիչների, դեսպանների և ստեղծարար ոլորտի ավելի լայն շրջանակի հետ միասին կնշի Artbox-ի գործունեության եռամյակը, նրա նշանակալի նվաճումները ու կարևոր դերը Հայաստանում ստեղծարար տնտեսության ձևավորման գործում։
Միայն հրավերով
Երկուշաբթի
ՀԿՏ 21
Երեքշաբթի
ՀԿՏ 22
13:00-15:30
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Պատմական լուսանկարչության աշխատարան Fotokombinat N17-ում
Fotokombinat N17, Mansard արվեստի ստուդիա, Արմեն Տիգրանյան 23, Երևան
Բացահայտեք պատմական լուսանկարչության ողջ հմայքը Fotokombinat N17-ի հիմնադիր և Artbox Incubator-ի շրջանավարտ Միքայել Պետրոսյանի հետ աշխատարանի ընթացքում և իմացեք ավելին ապակե թիթեղի (glass plate) և «direct positive» թղթի վրա իրականացվող լուսանկարչության մասին՝ ականատես լինելով լուսանկարի մշակման գործընթացին: Աշխատարանի ավարտին դուք հնարավորություն կունենաք լուսանկարել նատյուրմորտ ապակե թիթեղի վրա՝ կիրառելով պատմական լուսանկարչության ձեր նոր ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև կստանաք ձեր դիմանկարը որպես հուշանվեր։
-
Մասնակիցների քանակը սահմանափակ է
-
Կապահովվի միակողմանի փոխադրում
15:00-17։30
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Խեցեգործության աշխատարան Studio Amatuni-ում
Studio Amatuni, Օշական գյուղ, Արագածոտնի մարզ
Վայելեք խեցեգործության աշխատարանը Studio Amatuni-ի հիմնադիր և Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Սվետլանա Ամատունու հետ: Օշական գյուղի հանգիստ միջավայրում դուք հնարավորություն կունենաք ինքներդ պատրաստել և ձեզ հետ որպես հուշ վերցնել յուրահատուկ կավե իր, ինչպես նաև խաղաղ ժամանակ անցկացնել պարտեզում։
-
Մասնակիցների քանակը սահմանափակ է
-
Կապահովվի երկկողմանի փոխադրում
19:00-21:00
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ժամանակակից ճարտարապետության հնարավորությունները. քաղաքաշինության և քաղաքի ինքնության հավասարակշռում
Openhaus Community, Իսահակյան 9, Երևան
Բացահայտեք ժամանակակից ճարտարապետության նորարարական մոտեցումները ճարտարապետ և Monadnock Architects-ի համահիմնադիր Յոբ Ֆլորիսի հետ: Իր բանախոսության ընթացքում Ֆլորիսը կանդրադառնա նրան, թե ինչու է ժամանակակից ճարտարապետությունը հաճախ ցուցադրում օրինաչափության, ստեղծարարության և տեղի մշակույթի հետ կապի բացակայություն: Յոբը կխոսի նաև քաղաքային ճարտարապետական ռազմավարությունները տեղի մարտահրավերների և ավանդույթների հետ կապելու հնարավորությունների մասին՝ հիմնվելով Monadnock-ի իր աշխատանքի և առաջատար այլ փորձառությունների վրա: Բանախոսությունը կեզրափակվի մոդերատորի հետ զրույցով և լսարանի հետ հարցուպատասխանով
-
Տեղերը սահմանափակ են
Անգլերեն (միաժամանակյա հայերեն թարգմանությամբ)
Չորեքշաբթի
ՀԿՏ 23
19:00-21:00
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ստեղծարար ոլորտի արդիականացում ԱԲ-ի (AI) միջոցով
Openhaus Community, Իսահակյան 9, Երևան
Բացահայտեք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում ստեղծարար արդյունաբերության ոլորտը՝ միանալով ոլորտի առաջատարներ NolanAI-ի հիմնադիր և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Խաչատուր Ղարիբյանի և Podcastle Inc-ի գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանի պանելային քննարկմանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ստեղծարար արտադրանքի զարգացման գործում ԱԲ (AI)-ի դերը, մոտ ապագայում սպասվող փոփոխությունները, և թե ինչ հնարավորություններ են ստեղծում նորորար տեխնոլոգիաները ստեղծագործողների համար: Բանախոսություններին կհաջորդի հարցուպատասխան:
-
Տեղերը սահմանափակ են
Հանդիպման լեզուն՝ հայերեն
20:00-22:00
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
«Լռակյաց հիվանդը» ներկայացում «Թատրոն տանիքում»-ի բեմին
Թատրոն տանիքում, Հալաբյան 22/5, Երևան
Բաց մի թողեք Artbox Accelerator-ի շրջանավարտ «Թատրոն տանիքում»-ի բեմում ներկայացումը: Դուք հնարավորություն կունենաք տեսնելու Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպի հիման վրա բեմադրված համանուն ինտրիգային հոգեբանական դրաման՝ վայելելով նաև մի բաժակ ըմպելիք և երևանյան կախարդական գիշերային տեսարանը:
-
Մասնակիցների քանակը սահմանափակ է
-
Կապահովվի միակողմանի փոխադրում
-
Ներկայացումը հայերեն լեզվով
Հինգշաբթի
ՀԿՏ 24
13:00-15:30
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Պատմական լուսանկարչության աշխատարան Fotokombinat N17-ում
Fotokombinat N17, Mansard արվեստի ստուդիա, Արմեն Տիգրանյան 23, Երևան,
Բացահայտեք պատմական լուսանկարչության ողջ հմայքը Fotokombinat N17-ի հիմնադիր և Artbox Incubator-ի շրջանավարտ Միքայել Պետրոսյանի հետ աշխատարանի ընթացքում և իմացեք ավելին ապակե թիթեղի (glass plate) և «direct positive» թղթի վրա իրականացվող լուսանկարչության մասին՝ ականատես լինելով լուսանկարի մշակման գործընթացին: Աշխատարանի ավարտին դուք հնարավորություն կունենաք լուսանկարել նատյուրմորտ ապակե թիթեղի վրա՝ կիրառելով պատմական լուսանկարչության ձեր նոր ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև կստանաք ձեր դիմանկարը որպես հուշանվեր։
-
Մասնակիցների քանակը սահմանափակ է
Կապահովվի միակողմանի փոխադրում
15:00-17։30
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Խեցեգործության աշխատարան Studio Amatuni-ում
Studio Amatuni, Օշական գյուղ, Արագածոտնի մարզ
Վայելեք խեցեգործության աշխատարանը Studio Amatuni-ի հիմնադիր և Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Սվետլանա Ամատունու հետ: Օշական գյուղի հանգիստ միջավայրում դուք հնարավորություն կունենաք ինքներդ պատրաստել և ձեզ հետ որպես հուշ վերցնել յուրահատուկ կավե իր, ինչպես նաև խաղաղ ժամանակ անցկացնել պարտեզում։
-
Մասնակիցների քանակը սահմանափակ է
Կապահովվի երկկողմանի փոխադրում
19:00-21:00
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արվեստի, գիտության և տեխնոլոգիայի միաձուլում. անսահման ստեղծարարություն
Openhaus Community, Իսահակյան 9, Երևան
Ոգեշնչվեք վերաձևավորելու արվեստի ապագան՝ միանալով some-thing ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի տվյալների վիզուալիզացիայի նախկին մենեջեր Սաշա Սամոչինայի հետ հանդիպմանը: Նա ձեզ կներկայացնի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի միաձուլման ուղիները: Amazon Rainforest-ից մինչև NASA-ի առաքելությունները կյանքի կոչելը, Սաշան կխոսի, թե ինչպես ստեղծարարության և նորարարության միավորումը կարող է լուծել իրական մարտահրավերներ և վերափոխել աշխարհի մասին մեր պատկերացումները: Հիմնական բանախոսությանը կհաջորդի մոդերատորի հետ զրույց և հարց ու պատասխան լսարանի հետ:
-
Տեղերը սահմանափակ են
-
Անգլերեն (միաժամանակյա հայերեն թարգմանությամբ)
12PM-6PM
ՓԱԿՈՒՄ
Փակման միջոցառում։ ASA Cultural Policy ֆորում
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Միացե՛ք Creative Armenia Week գագաթնաժողովի և ASA FORUM-ի հետ համատեղ փակման միջոցառմանը, որն իրականացվում է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից։ Միջոցառումը կտևի մեկ ամբողջ օր, որի ընթացքում կլինեն պանելային քննարկումներ, բանախոսություններ, նեթվորքինգի հնարավորություններ 250 ազդեցիկ ստեղծագործողների հետ։ Այս շարքը կամփոփվի «Բիզնես դեպի արվեստ» մրցանակաբաշխության արարողությամբ: Ֆորումի ժամանակ կտրվի նաև «ASA»-ի՝ «Advocacy Society for the Arts»-ի մեկնարկը, որը նորաստեղծ կազմակերպություն է և նպատակ ունի խթանելու համագործակցությունը, հետազոտական և մշակութային դիվանագիտությունը աշխարհասփյուռ հայ ստեղծարար համայնքի շրջանակներում։
-
Միջոցառումները և հայերեն, և անգլերեն լեզուներով
Ուրբաթ
ՀԿՏ 25