top of page

Դիանա Մարկոսյանը՝ լուսանկարչությամբ հիշողություններ ստեղծելու մասին

Ծանոթացե՛ք Դիանա Մարկոսյանին՝ ճանաչված լուսանկարիչ, կինոռեժիսոր, պատմասաց և մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow:

Նոյեմբերի 17 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Diana Markosian 4.jpg

Դիանա Մարկոսյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Դիանա Մարկոսյանի լուսանկարչությունը հայտնի է իրականության և երևակայության նուրբ համադրությամբ: Ջնջելով վավերագրականի և գեղարվեստականի  սահմանները նրա նորարարական պատմասացությունը արժանանացել է միջազգային մրցանակների, ինչպիսիք են World Press Photo Award-ը և MoMA-ի լավագույն 10 լուսանկարչության գրքերը։ 

 

Այս հարցազրույցում Դիանան խոսում է իր հայտնի «Santa Barbara» մենագրության մասին և ներկայացնում է իր երկրորդ գիրքը, որը նվիրված է ընտանիքի, հիշողության և մշակութային վերաբացահայտման թեմաներին:

 

Միացե՛ք մեզ, բացահայտելու յուրօրինակ պատմասաց Դիանա Մարկոսյանի՝ վավերագրական լուսանկարչության էությունը վերասահմանող արվեստը:

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր վավերագրական լուսանկարիչ դառնալու ճանապարհը։

 

Երբ 20 տարեկան էի և սովորում էի մագիստրատուրայում որպես գրող, պատահաբար ծանոթացա լուսանկարչությանը: Հետո տեղափոխվեցի Մոսկվա և սկսեցի աշխատել որպես լուսանկարիչ։ Ինքս ինձ սովորեցնում էի, թե ինչպես օգտագործել տեսախցիկը՝ ստեղծելով իմ առաջին աշխատանքը: Այպիսով ինքնուրույնաբար ներթափանցեցի դեպի լուսանկարչություն: Անչափ շատ էի ուզում աշխարհը տեսնելու ազատություն ունենալ, և լուսանկարչությունն ինձ այդ հնարավորությունը տվեց:


«Պատմասացության արվեստի միջոցով ճշմարտության հետ խաղալու և այն գեղարվեստական դարձնելու հնարավորությունն ինձ հմայում է: Խոսքը վերաբերում է այնպիսի պատմություն ստեղծելու կամ պատմելու մոտեցմանը, որն այնքան էլ բառացի չէ

Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:

 

Իմ անձնական փորձառությունները ուղղակի ազդեցություն ունեն իմ արվեստի վրա: Այդ պատճառով է, որ ստեղծագործելն ինձ համար դանդաղ գործընթաց է։ Ժամանակ է պահանջվում կատարվածը լիովին ըմբռնելու և այդ փորձառությունները ամբողջական աշխատանքի վերածելու համար: Թեև ինքնին ստեղծագործությունը պարտադիր չէ, որ իմ մասին լինի, սակայն այն սնուցվում է իմ սեփական փորձով, ինչն ինձ օգնում է կարեկցել նրանց, ում լուսանկարում եմ:

Ձեր լուսանկարչությամբ հաճախ ինտիմ և խոցելի պահեր եք ֆիքսում: Ինչպե՞ս եք վստահություն հաստատում այն մարդկանց հետ, ում լուսանկարում եք, հատկապես մշակութային բազմազանությամբ և անծանոթ միջավայրերում:

 

Վստահություն ձեռք բերելը ժամանակ է պահանջում:

 

Դա դանդաղ, բայց մեծապես բավարարող գործընթաց է, հատկապես երբ վստահությունը արդեն հաստատված է, որն ի վերջո հնարավորություն է տալիս ստեղծելու իրապես յուրահատուկ գործ:

 

Վստահության հասնելու արագ լուծումները և կարճ ճանապարհները դեպի մարդկանց մտքերն ու սրտերը հաճախ բացակայում են: Անհրաժեշտ է ապավինել նրանց, ովքեր ավելի խորը կապ ունեն միջավայրի հետ, որպեսզի օգնեն ձեզ մուտք գործել իրենց աշխարհ: Այդ կետին հասնելը, նշանակում է, որ դուք պատասխանատվություն եք վերցնում մինչև վերջ հետևողական լինել և իսկապես նվիրվելու այդ մարդուն և պատմությանը:

 

Այսպիսով, հետևողական ներկայությունը արարելու հիմնական մասն է:

Ձեր աշխատանքը ջնջում  է վավերագրականի և գեղարվեստականի սահմանները: Ինչպե՞ս եք դա անում։ 

 

Պատմասացության արվեստի միջոցով ճշմարտության հետ խաղալու և այն գեղարվեստական դարձնելու հնարավորությունն ինձ հմայում է: Խոսքը վերաբերում է այնպիսի պատմություն ստեղծելու կամ պատմելու մոտեցմանը, որն այնքան էլ բառացի չէ: Այ սա է, որ մի փոքր տարբերվող զգացողություն ստեղծելու ցանկությամբ առաջ է բերում  պատմասացության երևակայական և խաղային կողմը։

«Santa Barbara», Դիանա Մարկոսյան

«Santa Barbara»-ն ձեզ համար խորապես անձնական նախագիծ էր, որը հսկայական հաջողություն ունեցավ: Այժմ պատրաստվում եք ձեր երկրորդ գրքի թողարկմանը 2024 թվականին: Ինչպե՞ս է այն շարունակում կամ հեռանում «Santa Barbara»-ի թեմաներից, և գրքի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք:

 

Նոր գիրքը «Santa Barbara»-ի երկրորդ մասն է։ Շարունակելով պատմությունը այն ներկայացնում է նախկինում տեղի ունեցածը, ապա այն, ինչ մնացել է դրանից հետո:

 

Պատմության երկրորդ գլխով հույս ունեմ թողարկել ստեղծագործություններ, որոնք ինչ-որ իմաստալից ներդրում կունենան:

 

Այս նախագիծն անչափ անձնական է և պատկերում է փորձառություն, որից այդպես էլ իրապես չեմ առողջացել: Ինձ համար յուրահատուկ ձեռքբերում կլինի եթե կարողանամ դրական ներդրում ունենալ և ստեղծել աշխատանք, որն ուրիշներին հոգեհարազատ և, ի վերջո, ոմանց համար նշանակից կլինի։

Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան:

 

Իմ առաջնային նպատակն է, և լինելու է, շարունակել ստեղծագործական գործունեություն ծավալել մեր երկրում:

 

Հաշվի առնելով այն ամենը, ինչ այս պահին աշխարհում կատարվում է, զգում եմ, որ այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է շարունակել ստեղծել գործեր, որոնք կներառեն տեղի մարդկանց էությունը: Ինչպես իմ հոր տունն է փոփոխվել ժամանակի ընթացքում, հենց այդպես ամեն ինչ անսպասելիորեն փոխվում է, և կարևոր է պահպանել տվյալ վայրերի հետ կապված հիշողությունները:

 

Լինելով հայ, տարածքների մասին հիշողություն ստեղծելու կարևորությունը մի բան է, որը կրկին անգամ սովորում ենք:

bottom of page