top of page

Հայտնի է օսկարակիր ռեժիսորի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով մարտահրավերի հաղթողը

Եզրափակչի մասնակիցներից մի քանիսի ֆիլմերը՝ մարդու իրավունքների մասին «Children of War» ֆիլմաշարում։

Սեպտեմբերի 18, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-22 at 5.27.36 PM.png

Ասիեր Ուրբիետայի եւ Անդոնի դե Կառլոսի «Pim Pam Pum» ֆիլմը`  Ստեղծարար մարտահրավեր 001-ի հաղթող

Երեկ երեկոյան Human Rights Watch-ը և Creative Armenia-ն հայտնեցին ռեժիսոր Թերրի Ջորջի՝ աշխարհի կինոգործիչներին ուղղված 60-վայրկյանանոց ֆիլմերի մարտահրավերի հաղթողին։ Լոս Անջելեսում հատուկ շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ Ասիեր Ուրբիետայի և Անդոնի դե Կառլոսի «Pim Pam Pum» ֆիլմին է շնորհվել 5,000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը։ 60 վայրկյանների ընթացքում այս ֆիլմը պատկերում է մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներից մեկը։

 

«Pim Pam Pum»-ը գեղեցիկ կերպով ներկայացված խորքային գործ է»,- ասվում է ժյուրիի հաղորդագրության մեջ։ - «Իսպանական կարճամետրաժ ֆիլմը պատմում է տղաների մասին՝ հայտնված արտակարգ իրավիճակի թակարդում»։

Դիտե'ք «Pim Pam Pum»-ը՝ մի դրվագ արտակարգ իրավիճակում երեխաների առօրյայից

Ժյուրիի կազմի մեջ էին ժյուրիի նախագահ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզան, սոցիալական ազդեցության կինոգործիչ Կառլա Կարապետյանը, UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն Փիթեր Բիսանզը և UCLA-ի՝ մարդու իրավունքների Promise ինստիտուտի տնօրենի օգնական Ջեսիքա Փիքը։

Screen Shot 2019-01-22 at 5.27.45 PM.png

Creative Armenia-ի եւ Human Rights Watch-ի թիմը Լոս Անջելեսում, սեպտեմբերի 17, 2017թ.

Երեկոյի ժամանակ հայտարարվեց նաև «Children of War» («Պատերազմի երեխաները») վերնագրով ֆիլմաշարի ապագա ծրագրերի մասին։ Ֆիլմաշարում «Pim Pam Pum»-ից բացի ընդգրկվել են նաև եզրափակիչ փուլ անցած Վահե Տերտերյանի «Human Rights» (Հայաստան) հուզիչ այլաբանությունը, Արամ Շահբազյանի՝ դեպի Սիրիա ճամփորդության մասին «Green and Black»-ը (Հայաստան) և Աննա Մարիա Մուրադյանի «Pomegranate Tree» (Կանադա) նրբագեղ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը։

«Այս չորս ֆիլմերը ուրույն ձևերով առերեսվում են մարդու իրավունքների՝ մեր ժամանակների կարևորագույն խնդիրներից մեկին՝ երեխաների իրավունքներին պատերազմի ժամանակ», - ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Թեև ֆիլմերը տարբեր երկրներից են ու տարբեր ժանրերի (անիմացիա, փաստագրական ու գեղարվեստական), դրանց միավորում է դեպի մարդկությունն ու արվեստն ուղղված նվիրվածությունը»։

bottom of page