Մեզ հովանավորներ են պետք, ոչ թե բարեգործներ
Դոկտոր Վարդան Գրիգորյանը Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահն է։ Իր հիանալի կարիերայի ընթացքում նա եղել է Բրաունի համալսարանի և Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Փենսիլվանիայի համալսարանի պռոռեկտոր և Getty Trust-ի, Ժամանակակից արվեստի թանգարանի և մի շարք գիտական և մշակութային այլ խոշոր հաստատությունների անդամ։
Հունիսի 5, 2018 | հեղ.` Creative Armenia
CA: Դոկտոր Գրիգորյան, մենք գիտենք այն կառույցները, որոնք դուք եք ղեկավարում։ Բայց ո՞րն է ձեր անձնական կապը արվեստի հետ։
ՎԳ: Գրքերն են իմ համար ամենակարևորը։ Հենց երեկ ես արվեստի և այլ թեմաներով հարյուրավոր գրքեր էի հավաքու հավաքում Հայաստան ուղարկելու համար։
Ես հավատում եմ նմանօրինակ նվիրատվություններին։
CA: Ի՞նչ եք հիմա նախընտրում կարդալ։
ՎԳ: Հիմնականում կենսագրություններ ու պատմություն եմ կարդում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում վերջին մեկուկես դարաշրջանում։ Ես նաև թերթեր եմ ընթերցում։
CA: Ի՞նչ եք կարծում Հայաստանի մշակույթի մասին։ Եվ Ի՞նչ է մեզ հարկավոր։
ՎԳ: Ցավալի է սա ասել, բայց այն, ինչի կարիքը ունեք, մի քանի մեծահարուստ և ազդեցիկ մարդիկ են, որպեսզի հնարավոր լինի մարդկանց մի նոր դաս ստեղծել, որը նվիրված կլինի արվեստին։ Որպեսզի արվեստն առաջնահերթություն դառնա։ Մենք իրական հովանավորների կարիք ունենք, այլ որ թե բարերարների։
CA: Կասե՞ք, թե որն է տարբերությունը։
ՎԳ: Հովանավորի դեպքում կարևորվում է առարկայի նկատմամբ սերը։ Օրինակ՝ դուք գործվածքներ եք հավաքում։ Եվ դուք գնում եք թանգարան գործվածքների մի ամբողջ ուղղվածություն հիմնելու։ Եթե դուք բարերար եք, դուք ամբողջ ֆոնդը նվիրաբերում եք մի ինչ-որ համալսարանի։
Դուք շատ բարերարներ ունեք։ Բայց դուք հովանավորներ չունեք։
CA: Այսինքն՝ մեզ հովանավորնե՞ր են հարկավոր։
ՎԳ: Այո։ Արվեստի հանդեպ սեր։
CA: Ինչպե՞ս է թվային աշխարհը փոխել արվեստի հիմնադրամների դերը։
ՎԳ: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Բայց պետք է զգուշ լինել։ Շատերն են անտեսել տպագրությունը և առարկայականը՝ կարծելով, թե միայն թվային աշխարհը բավարար է։ Բայց հետո այն դառնում է տեղեկատվության ձեր միակ հաղորդիչը։ Եվ հենց դա է խնդիրը։
CA: Բայց դուք իսկապես տեսնում եք դրա հակառակ կողմը, այնպես չէ՞։
ՎԳ: Իհարկե։ Դա հնարավոր չէ ժխտել։ Հայկական անտեսանելի մի ամբողջական մշակույթ կա, որը դուք այժմ հասանելի եք դարձնում։ Դա անգնահատելի է։
Բայց դուք դեռ «տան» կարիք ունեք։