top of page

Մտքի գնացք. Ուիլյամ Շեքսպիրից մինչև Ռեյ Չարլզ

Ինչպե՞ս «Թոնի»-ի մրցանակակիր հայտնի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրից հասնել Ռեյ Չարլզին։ Դիտե՛ք տեսանյութը կամ հետևե՛ք գնացքին՝ կարդալով հոդվածը։

Դեկտեմբերի 18, 2018  |  հեղ.` Creative Armenia

Կանգառ 1: Ուիլյամ Շեքսպիր

Պատրիկ Սթյուարթը «Մակբեթում», 2010  

Նախ, գնացքի խցիկը կիսենք միակ ու անկրկնելի Մակբեթի հետ, ով կատաղի բողոքում է՝

«Մի հեքիաթ է նա (կյանքը)՝ հիմարի պատմած,

Լցված շառաչով և ցասումով՝ առանց իմաստի»:

Կանգառ 2: «Շառաչ և ցասում»

Համֆրի Բոգարթը և Լորեն Բեքոլը «The Big Sleep» ֆիլմում, 1946  

Սա Ուիլյամ Ֆոլքների վեպի վերնագիրն է, ով նաև գրում էր սցենարներ, որոնցից էր, օրինակ, «The Big Sleep»-ը՝ դասական նուար ֆիլմ Ռեյմոնդ Չենդլերի վեպի հիման վրա, որի գլխավոր դերերում էին...

Կանգառ 3: Համֆրի Բոգարթը և Լորեն Բեքոլը

Համֆրի Բոգարթը և Լորեն Բեքոլը «To Have and Have Not» ֆիլմում, 1944  

«The Big Sleep»-ը զույգի երկրոդ ֆիլմն էր։ Իսկ առաջինը՝ «To Have and Have Not»-ն էր, որտեղ տասնյոթամյա Բեքոլը Բոգիին սուլել է սովորեցնում։

ՇԵՂՈՒՄ. Էռնեստ Հեմինգուեյ

Karsh-Hemingway.jpg

Էռնեստ Հեմինգուեյ. լուսանկարիչ` Յուսուֆ Քարշ, 1957

Ռեժիսոր Հովարդ Հոքսի այս ֆիլմը նկարահանված էր Էռնեստ Հեմինգուեյի տապալված վեպի հիման վրա։ Բայց մեր ճանապարհորդությունից չշեղվելու համար նշենք, որ այնտեղ խաղում էր...

Կանգառ 4: Հոգի Քարմայքլը

Հոգի Քարմայքլը և Լորեն Բեքոլը «Am I Blue» երգելիս, 1957   

Տաղանդավոր երգիչ-երգահանը հայտնի է այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են «Stardust»-ը, «The Nearness of You»-ն և իհարկե՝ «Georgia on My Mind»-ը, որը հավերժացել է..

Կանգառ 5: Հանճարեղ Ռեյ Չարլզի կողմից։

Ռեյ Չարլզը «Georgia on My Mind»-ը կատարելիս, 1976 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ահա այստեղ էլ գնացքը կանգ է առնում։ Շնորհակալ ենք Մտքի գնացքը նստելու համար։  

bottom of page