top of page

Մտքի գնացք. Հիչքոքից մինչև Սիրուշո

Ինչպե՞ս լեգենդար ռեժիսոր Հիչքոքից հասնել հայ փոփ-աստղ Սիրուշոյին 7 կանգառներով։ Դիտե՛ք տեսանյութը կամ հետևե՛ք գնացքին՝ կարդալով հոդվածը։

Հունվարի 18, 2018  |  հեղ.` Creative Armenia

Կանգառ 1: Ալֆրեդ Հիչքոք

«Պատուհան դեպի հետնաբակ» ֆիլմի թրեյլերը

Լեգենդար ռեժիսորը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են«Գլխապտույտ»-ը (1958թ.), «Փսիխո»-ն (1960թ.), «Պատուհան դեպի հետնաբակ»-ը (1954թ.)՝ կլաուստրոֆոբիկ թրիլլեր Ջիմ Սթյուարթի մասնակցությամբ, ով իր հարևաններին հետևելու վատ սովորություն ունի։ Հարևաններից մեկն ահա դաշնակահար է։ Եվ այդ դաշնակահարը...

Կանգառ 2: Ռոս Բաղդասարյանն է:

Screen Shot 2019-01-18 at 5.33.47 PM.png

Հայտնի ռեժիսոր Հիչքոքը և Ռոս Բաղդասարյանը 

«Ո՞վ»,- կհարցնեք։ Սիրով տեղեկացնում ենք, որ Բաղդասարյանը ամերիկահայ դաշնակահար, երաժիշտ, դերասան ու ձայնագրման պրոդյուսեր էր։ Բայց ամենից հայտնին նրա ստեղծած «Էլվինն ու բուրունդուկներն» են։ Բացի դրանից, նրա մորեղբորորդին...

Կանգառ 3: Վիլյամ Սարոյանն էր։

Վիլյամ Սարոյանի և Ռոս Բաղդասարյանի երգը 

Պուլիցերյան մրցանակակիր գրողն աշխարհին հայտնի է «Մարդկային կատակերգություն» և մի շարք այլ գրքերով։ Բայց նա նաև երգեր է գրել։ Ոգեշնչված հայկական ազգային ավանդույթներով՝ Կալիֆորնիայի Սան Խոակին հովտում նա և Ռոսը գրել են «Come On-a My House» երգը, որը հայտնի դարձրեց...

Կանգառ 4: Ռոզմարի Քլունին։

Ռոզմարի Քլունիի ավելի հայտնի տարբերակը 

1951թ.-ին այս երգն իրական հիթ դարձավ Քլունիի համար՝ բարձրանալով Բիլբորդի սանդղակներում։ Ըստ երևույթին, նա ատում էր այս երգը՝ նախընտրելով իր եղբորորդու ընկերակցությունը, ով...

ՇԵՂՈՒՄ: Ջորջ Քլունին է։

Screen Shot 2019-01-18 at 5.37.11 PM.png

Ռոզմարի և Ջորջ Քլունիները 

Բայց մեր գնացքը շեղվում է ճանապարհից։ Իրականում մեր հաջորդ կանգառը...

Կանգառ 5: Ռոս Բաղդասարյան Կրտսերն է։

…ով իրեն իսկական որդու պես պահեց. նա վերակենդանացրեց իր հոր ժառանգությունը (ինչով ահռելի մեծ գումարներ վաստակեց)։ Կրտսեր Բաղդասարյանն ստեղծել է մի քանի հաջողված ռիմեյքներ, որոնց թվում է նաև«Ալվինը և բուրունդուկները. ճանապարհային արկածները» ֆիլմը։ Մի շարք առավելություններից բացի, ֆիլմում հնչում է «Safe and Sound» հիթային երգը՝ գրված Capital Cities խմբի կողմից, որի անդամներից մեկը խիտ մորուքով մի մարդ է, ում անունն է...

Կանգառ 6: Սեպուհ Սիմոնյան։

Եվ հենց Սեպուհն է, ով վերջերս մասնակցել է «Վույ աման» երգի ստեղծմանը։ Ո՞ւմ հետ է համագործակցել։ Գուշակեցիք։ Նա հայ փոփ-աստղ...

Կանգառ 7: Սիրուշոն է։

bottom of page