Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հունիս, 2019
Բաց մի՛ թողեք մեր ստեղծարար ամսվա վառ ակնարկները
Հունիսի 28, 2019 | հեղ.` Creative Armenia
Հունիս ամսին Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր մասերից արվեստագետները բազմազբաղ էին իրենց նորարար ծրագրերը հրապարակելով և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայանալով։Ահա՛, այս ամսվա տասը վառ ակնարկները։
10. Բրյուսելի Villa Empain-ում, East-West ծրագրի արվեստագետ Ռուբեն Մալայանը հունիս ամիսը տրամադրեց ուսումնասիրություններին և ստեղծագործելուն։
9. Հուլիվուդում, «Network-ի» անդամ Միքայել Ոսկանյանը ներկայացավ IGNITE @ the FORD!-ում։ Իսկ Հայաստանում հրապարակվեց նրա «Ուտոպիա» անվանումով երաժշտական ֆիլմը։
8. Տորոնտոյում, «Network-ի» անդամ Թամարա Սևունցը մասնակցեց «Փակ դռների հետևում» խառը մեդիա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր պոեզիան, ինչպես նաև «Bruises» ֆիլմ-պոեմը ։
7. Բելգիայում, տեղի ունեցավ «Network-ի» անդամ Սանդրա Արսլանյանի նոր տեսահոլովակի, «Fiery Observation-ի», պրիմիերան «Revolver-ում»։
6. Մեր ամսագրում, «Բշտիկ քթի վրա» հոդվածում բացահայտվեցին գրական մրցակցությունները։
5. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, տեղի ունեցավ «Network-ի» անդամ Մարիա Լաուրա Կեուլյանի պոետիկ գործվածքների դասընթացը։
4. Հայաստանում, թողարկվեց «Network-ի» անդամ Մարիաննա Կարակեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Why»` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան։
3. Մեր գործընկեր UCLA համալսարանի VEM անսամբլը ժամանեց Երևան և ներկայացավ հիշարժան համերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
2. Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում Creative Armenia-AGBU Fellow Արիկ Գրիգորյանը և իր «ԹմբաԹա» նվագախումբը 2019 FIMU ֆեստիվալին-ի շրջանակներում մասնակցեցին 5 տարբեր համերգների։
1. Ողջ աշխարհից գրաֆիկ դիզայներներ դիմեցին մեր 2.000 ԱՄՆ դոլար մրցանակով ֆիլմի պաստառի մարտահրավերին։ Դիմում-հայտեր այլևս չեն ընդունվում։