Creative Armenia-ի թոփ-տասնյակը. մայիս, 2019
Մի քանի վառ ակնարկ մեր ստեղծարար աշխարհից
Մայիսի 31, 2019 | հեղ.` Creative Armenia
Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր երկրներից արվեստագետները մշտապես ներկայանում և լուսաբանվում են բազում հարթակներում ՝ առաջ մղելով ստեղծարար ուժի սահմանագծերը։ Ահա՛, մայիս ամսվա տասը վառ ակնարկները։
10. Creative Armenia-ն մեկնարկեց իր «Network» նախագիծը՝ սկիզբ դնելով աշխարհի արվեստագետների իր թվային համայնքին։
9. Նյու Յորքում, «Molière in the Park-ի» առաջին պաշտոնական ընթերցանության շրջանակներում «Network-ի» անդամ Թամարա Սևունցը ներկայացավ «Մարդատյացը» ներկայացման մեջ՝ Կլիտանդի դերում։
8. Փիքթոն, Օնտարիոյում, «Network-ի» անդամ Քամի Աբրահամյանը մեկնարկեց իր խառը մեդիա տպագրությունների ցուցահանդեսը։
7. Երևանում, ՀԲԸՄ-ի ցուցասրահում գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը ներկայացրեց ցուցասրահ-թատերաբեմի համար նախատեսված իր «Պանդխտության Երգը» ներկայացումը։
6. Մեր ամսագրում, «Գիտության արվեստը» հոդվածում բացահայտվեցին արվեստի և գիտության ընդհանրությունները։
5. Մինչդեռ, Վիգեն Բերբերյանը մեզ հետ զրուցեց իր «Համակարգը նեխած է, ընկե՛ր» պատկերապատումի մասին, որը համահեղինակել է ֆրանսիացի նկարազարդող Յան Կեբիի հետ։
4. Իսկ Creative Armenia - AGBU Fellow Նարեկ Մարգարյանի մարգարեական ուժերը ազատություն ստացան։
3. Ուրուգվայում, «Network-ի» անդամ Մարիա Լաուրա Կեուլյանը մեկնարկեց իր նոր ցուցահանդեսը՝ բացահայտելով ծննդաբերության վերականգնողական ուժը։
2. ՅուԹյուբում հրապարակվեց «Network-ի» անդամ Վահագնիի նոր, «Fragments» մինի ալբոմը, որը դասական, ջազ և հայկական ժողովրդական երաժշտությունների եզակի խառնուրդ է։
1. Ողջ աշխարհից գրաֆիկ դիզայներներ դիմեցին մեր 2.000 ԱՄՆ դոլար մրցանակով ֆիլմի պաստառի մարտահրավերին։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 30, 2019։