top of page

Հայտարարում ենք «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին

Անահիտ Պետրոսյանը պարգեւատրվում է 2.000 ԱՄՆ դոլար իր յուրօրինակ ստեղծագործական մոտեցման համար

Օգոստոսի 30, 2019   |  հեղ.` Creative Armenia

Challenge Winner - Banner.jpg

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին և եզրափակիչ մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին՝ «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են՝ Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը  եւ Սիլվա Հարությունյանը։

​

«Մենք հիացած եւ զարմացած ենք հնարամիտ պաստառների շարքով, որոնք ստեղծվել են այս մարտահրավերի շրջանակներում», — նշեց Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։։ «Դրանք ապացուցում են, որ Creative Armenia-ն բազում շերտեր է պարունակում»։

​

«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի թվով երկրորդ համագործակցությունն է՝ «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերից հետո։ Հաջորդ ստեղծարար մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։

​

«Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող և իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն», — ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»։

​

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար միտքը։

​

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

​

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page