top of page

Էրիկ Բոգոսյանի չհղկված ադամանդները

Բացահայտում ենք գրողի, դերասանի և մեր խորհրդի անդամ Էրիկ Բոգոսյանի չքննված տաղանդը 

Սեպտեմբերի 16, 2020 |  հեղ.` Maryam Israelyan

The Uncut Gems of Eric Bogosian.jpg

Հայտնի իր կայծակնային սրամտությամբ և համարձակությամբ ՝ Էրիկ Բոգոսյանը ժամանակակից մենախոսության վարպետն է։ Դեռևս 1980-ականներին նա փոթորկեց բեմերը և հանդիսատեսներին իր «Men Inside», «Talk Radio», «Wake Up and Smell the Coffee», «Drinking in America» և շատ այլ հեղինակային կատարումներով։ Սակայն, մինչ նա ստեղծարար կարիերան սկսել էր թատրոնից, այն միակ արվեստը չէ, որին նա տիրապետում է։ 

 

Իր կարիերայի ընթացքում Էրիկ Բոգոսյանը աշխատել է մի շարք մրցանակների արժանացած պիեսների վրա, պատրաստել է Նյու Յորքի քաղաքային բալետի վավերագրական ֆիլմ, գրել գեղարվեստական պատմություններ, հրատարակել ոչ գեղարվեստական գիրք ՝ «Նեմեսիս գործողություն», և, իհարկե, խաղացել է մեր ժամանակների հռչակավոր դերերից մի քանիսը։ Բոգոսյանին, որին մենք տեսնում ենք մեծ էկրանին և մեր փոքրիկ սարքավորումների վրա, պակաս համոզիչ չէ։ Նրա նոր ֆիլմը ՝ «չհղկված ադամանդները», ընդգրկվեց 2020-ի յուրաքանչյուր լավագույն ֆիլմերի ցանկում ՝ հիշեցնելով աշխարհին իր անսպառ տաղանդի մասին։ Եվ չնայած նրա յուրաքանչյուր կարիերան ՝ որպես բեմի կատարող, գրող և պրոդյուսեր, արժանի է իր սեփական հոդվածին, մենք այսօր ճամփորդելու ենք կինոյի և հեռուստատեսության դերասան Էրիկ Բոգոսյանի հինգ տասնամյակների ուշագրավ կատարումների միջով։

2020թ.-ներ – Առնո Մորադյանը «չհղկված ադամանդները» ֆիլմում
 

Տասնամյակը նոր է սկսվել, բայց Էրիկ Բոգոսյանն իր նոր դերով արդեն գրավել է բոլորի ուշադրությունը։ «չհղկված ադամանդները» այն ամենն է, ինչ ցանկանում ես տեսնել 90 րոպեանոց կինոնկարում՝ անկանխատեսելի սյուժե, ընկղմող միջավայր, մարդկային դրամայի կաթիլներ և իրատեսական կերպարներ, որոնցից մեկը Առնո Մորադյանն է՝ մարմնավորված Էրիկ Բոգոսյանի կողմից։ 

 

Պատմությունը ծավալվում է խաղամոլ հրեա-ամերիկացի ոսկերիչ Հովարդ Ռաթների շուրջ` մարմնավորված Ադամ Սենդլերի կողմից։ Սենդլերի կերպարն այնքան գումար է պարտքով վերցրել իր ճանաչած մարդկանցից, որ իր կյանքը վերածվել է անվերջ պահմտոցու։ Էրիկ Բոգոսյանը մարմնավորում է Առնոյին, նրա փեսային, որը Հովարդին հարյուր հազար դոլար է պարտքով տալիս և այժմ ամեն ինչի պատրաստ է գումարները հետ ստանալու համար։

 

Անճանաչելիության աստիճանի վերափոխված ՝ Բոգոսյանի Առնոն մի տարօրյինակ և անազնիվ կերպար է։ Նա բնավորությամբ խղճուկ է, սառնասիրտ, բայց նաև, տարօրինակ կերպով, հեշտ է կարեկցել նրան։ Լիովին կորած Առնոյի կերպարի մեջ ՝ Բոգոսյանը մատուցում է հուզական ցնցումներով լի խաղ, որը դիտորդին պահում է անվերջ լարվածության մեջ։

Այս վեց առաջատար արվեստագետները այժմ առաջ կմղեն հայ մշակույթի ապագայի սահմանները։ 
Eric Bogosian in Uncut Gems as Arno

2010թ.-ներ – Գիլ Էվիսը «Ժառանգորդները» հեռուստաշոուում

2010-ականներին, Բոգոսյանի կերպարները, նույնիսկ փոքրերը, ցուցադրեցին նրա բազմակողմանիությունը որպես արվեստագետ։ «Միլիարդները» ֆիլմում զզվելի Լոուրենս Բոյդից մինչև արդար Նելսոն Դուբեքը «Լավ կինը» ֆիլմում։ Այդ ժամանակաշրջանում կյանքի կոչված ամենահետաքրքիր կերպարներից մեկը Գիլ Էվիսն էր՝ «Ժառանգորդները» հեռուստաշոուից:

 

Հիշո՞ւմ եք ընտանեկան դրամաները։ «Ժառանգորդները» դրանցից մեկն է. միայն թե ընտանիքը աշխարհի ամենամեծ մեդիա և էնթերթեյնմենթ կոնգլոմերատն է։ HBO–ի այս դրաման ծերացող Լոգան Ռոյի և նրա չորս երեխաների մասին է, ովքեր որոշում են ընկերության ապագան։ Ընդամենը երկու սեզոնում սերիալը վաստակեց պաշտամունքի նման երկրպագուներ։ Դրա սուր լեզուն և սև հումորի զգացումը պատմում են դիսֆունկցիոնալ ընտանիքի մասին, որի հետ մարդիկ կարող են նմանություններ գտնել։ 

 

Էրիկ Բոգոսյանի կերպար Գիլ Էյվիսը ԱՄՆ-ի ժողովրդավարական սենատոր է: Իր արտաքին տեսքով, քաղաքական հայացքներով և վարվելակերպով նա հիշեցնում է հայտնի ժողովրդավարական սոցիալիստ Բեռնի Սանդերսին։ Բայց չնայած ակնհայտ նմանություններին, Գիլը, այնուամենայնիվ, այլ կերպար է։ Դերասանը խոստովանել է, որ դերին նախապատրաստվելիս մի փոքր ուսումնասիրել էր Սանդերսին, բայց, ի վերջո, նախընտրել է իր կերպարին այլ ուղղությամբ տանել։ Գիլը մակերեսորեն նվիրված է իր գործին, բայց ներքուստ հոգնած և գրեթե անտարբեր է։ Նրա երկկողմանի դիմանկարը, որը շատ քաղաքական գործիչների մասն է, և, անկեղծ լինենք, ընդհանուր առմամբ, մարդկանց, հենց այն պատճառն է, որը կերպարին դարձնում է այդքան իրական։

Eric Bogosian in Succession.jpg

2000թ.-ներ – Դենի Ռոսը «Օրենք ու կարգուկանոն. Քրեական մտադրություն» ֆիլմում

 

«Արարատ»-ի Ռուբենից մինչև «Չարլիի հրեշտակները. Լիարժեք խեղդում»-ի Ալան Քոլֆիլդը՝ 2000-ականներին Բոգոսյանը խաղում էր բոլոր տեսակի կերպարների։ Բայց անհնար է խոսել Էրիկ Բոգոսյանի այդ ժամանակահատվածի կարիերայի մասին ՝ առանց նշելու Դենի Ռոսին, մի դեր, որը նրան մեծ համբավ է բերել լայն լսարաններում։

«Օրենք և կարգուկանոն. Քրեական մտադրությունը» պատմում է Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտի խոշոր դեպքերի ջոկատի հետաքննության մասին: Տասը տարի մարդկանց էկրանին հայտնված ոստիկանական դրաման վստահորեն ապահովել է իր տեղը հեռուստատեսության պատմության ամենանշանավոր շոուների շարքում:

«Օրենք և կարգուկանոն. Քրեական մտադրությունը»-ում Էրիկ Բոգոսյանը մարմնավորում է կապիտան Դենի Ռոսին: Նա խաղում է գործնական և պատրաստակամ ոստիկանի, որը չի խուսափում իր պարտականություններից և հաճախ գնում է հանցանքի վայրեր։ Գործնական, ավանդական և ուշադիր ՝ նրա կերպարը հանդիսանում է շոուի հիմնարար ուժը, որը մեղմացնում է քաոսը և հաստատում կարգուկանոն։ Արագ կողմնորոշվող և պատասխանատու անհատականությունը Դենի Ռոսին դառնում է շոուի հիմնական գրավչությունը այն եթերաշրջաններում, որում նա ներկա է: Այնքան, որ շատերը կարծում են, որ կերպարի մահը սերիալի ամենաողբերգական պահերից մեկն է:
 

Eric Bogosian in Law&Order.jpg

1990թ.-ներ - Տարբեր կերպարներ «Սեքս, թմրանյութեր, ռոքնռոլ»-ում

1990-ականներին արվեստագետը համագործակցում էր ամենանշանավոր ռեժիսորների, այդ թվում ՝ Վուդի Ալենի, Թերի Ջորջի և Թեյլոր Հեքֆորդի հետ։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ այս դերերը իրեն ամենից շատն են սովորեցրել էկրանի համար խաղալու մասին։

Բայց դերը, որը սահմանեց նրա տասնամյակի էկրանային կարիերան, ավելի ճիշտ ՝ 10 տարբեր դերերը մեկում, նրա կատարումն է «Սեքս, թմրանյութեր և Ռոքնռոլ» ֆիլմում։ Մեկ կերպարով այս բեմական ֆիլմը, որը հիմնված է համանուն բեմական շոուի վրա, գրված և մարմնավորված հենց իր ՝ Բոգոսյանի կողմից, հանդիսատեսին դրեց հուզական շրջապտույտի մեջ։ Ոչ միայն շոուն ցույց տվեց արվեստագետի կատակերգական և փխրուն ստեղծագրական վարպետությունը, այլ նաև դերասանական խելագար տաղանդը։

Կարճ ուրվագծերով ասենք, որ Էրիկ Բոգոսյանը պատկերում է այն անհատներին, որոնց բախվում է Ամերիկայի փողոցներում ՝ փոխառելով նրանց արտասանությունը և ներշնչելով նրանց անհատականությունները։ Հասարակությունից աքսորվածներից մինչև հասարակական հիերարխիայի գագաթին գտնվողները՝ նա չարակամ մի բան է հայտնաբերում այդ հորինված անձնավորություններից յուրաքանչյուրում և դրանք բերում է էկրան ՝ հանդիսատեսի զվարճանքի համար։ Նրա ծաղրանկարներն ի վերջո նույնքան զվարճալի են, որքան ողբերգական և նույնքան հարազատ, որքան օտար։ Այս մի ներկայացում է, որը դիտողին ստիպում է գոհանալ բայց ուզել ավելին։
 

Eric Bogosian in Sex, Drugs, Rock & Roll

1980թ.-ներ - Բերի Չեմփլինը «Talk Radio»-ում

1980-ական թվականները Էրիկ Բոգոսյանի համար փորձարարության ժամանակաշրջան էր՝ թե՛բեմում և թե՛ էկրանին։ Ժամանակի նրա ամենահայտնի դերը Բերի Չեմփլինն է «Talk Radio»-ում։

 

Ֆիլմում, որի ռեժիսորն է Օլիվեր Սթոունը, Էրիկ Բոգոսյանը ոչ միայն դերակատարողն է, այլ նաև համանուն Պուլիցերյան մրցանակի հավակնորդ պիեսի հեղինակը։ Ֆիլմը հետևում է Դարլասի հրեա ռադիոհաղորդավար Բերի Չեմփլինին ՝ սև հումորի զգացումով, բարեհաճ խոսելաոճով և հակասական քաղաքական հայացքներով։

 

Զայրացած, ցինիկ և ճնշող «Talk Radio»-ն հաճախ անվանում են թերագնահատված դասական ֆիլմ։ Քաղաքականությամբ հագեցած ելույթները, բևեռային հայացքները, ինքնահավան մեկնաբանությունները ֆիլմում ուսումնասիրված նյութեր են հանդիսանում, որոնցից շատերն արդի են հնչում նույնիսկ այսօր։ Հիմա, երբ բոլորը կարող են «ռադիոհաղորդում» ունենալ, անազնվությունն ու կեղծավորությունը դրվում են խոշորացույցի տակ։

 

Հաշվի առնելով, որ ֆիլմի մեծ մասը գլխավոր հերոսի մասին է, դերասանի կատարումն է, որ ֆիլմը դարձնում է այդքան խորհրդանշական, և Բոգոսյանը իսկապես սրտառուչ կատարում է մատուցում։ Շատերը համարում են, որ նրա փայլուն մենախոսությունը, որը լի է զայրույթով և չարությամբ, լավագույններից է կինոյի պատմության մեջ։ Եվ հեշտ է պատկերացնել, թե ինչու։ Թեպետ տարիներ են անցել, Էրիկ Բոգոսյանի կողմից փայլուն կերպով արտաբերված Բերի Չեմփլինի խոսքերը ճշմարիտ են հնչում։ Նրա կատաղությունը և խելագարությունը սարսուռ են փոխանցում, ստիպում են գիտակից լինել մեր որոշումների մասին, չնայած Բերի Չեմփլինի ինքնասիրահարված և երբեմն անխոհեմ լինելուն։ Դերասանի խոսքերով ՝ «Երբ ես գտա այս հերոսին, ես պարզապես զգացի, որ այս կերպարը մի տեսակ շատ լավն է։ Այս կերպարը հնարավորություն ունի լինել շատ բաների կալիդոսկոպ, որը թույլ կտան ինձ ուսումնասիրել իմ եսը»։ Եվ յուրաքանչյուրն իսկապես կարող է իրեն տեսնել այս շփոթված և վարպետորեն մշակված անհատականության մեջ։ 

Eric Bogosian in Talk Radio.jpeg
bottom of page