Արթուր Մակարյանի չորս բեմերը
«Creative Armenia-AGBU Fellow» Արթուր Մակարյանն ուշադրության կենտրոնում
Դեկտեմբերի 4, 2019 | հեղ.` Creative Armenia
«Creative Armenia-AGBU Fellowship»-երի մեկ տարում Արթուր Մակարյանը համաշխարհային բեմերը գրավեց՝ աշխատելով առաջատար թատրոնների հետ և անցկացնելով իր ներկայացումների պրիմիերաները։
«Սև այգի» ներկայացումը «The Tank» թատրոնում
Արթուր Մակարյանի «Սև այգի» ներկայացման ամերիկյան պրիմիերան տեղի ունեցավ 2019թ.-ի փետրվար ամսին, սակայն նախագիծն ավելի վաղ էր սկսվել։ Արցախում եղած ժամանակահատվածում Մակարյանը զանգ ստացավ տաղանդավոր դրամատուրգ Գորդոն Փեննից և պատմեց նրան այդ լուսանցքից դուրս մնացած երկրի պատմությունը։ Որոշ ժամանակ անց, Մակարյանը Փեննից կրկին զանգ ստացավ՝այս անգամ ձևավորվող պիեսի մի քանի տեսարաններով։ Ժամանակի ընթացքում, այս երկու ստեղծարար մտքերը միավորվեցին կյանքի կոչելու «Սև այգի» ներկայացումը, որը 2018թ.-ի սեպտեմբերին բեմադրվեց Փարիզի «Théâtre de l'Opprimé» թատրոնում։ Վեց ամիս անց ներկայացման պրիմիերան տեղի ունեցավ Նյու Յորքի «The Tank» թատրոնում և արժանացավ բազում ոգեշնչված ակնարկների։ Իսկ պրիմիերայից որոշ ժամանակ անց, «Սև այգի»-ն ընտրվեց որպես «Roundabout» թատրոնի ընկերության ընթերցանության շարքի հաղթողներից մեկը։
«Կախարդական սրինգ» օպերան Բեռլինի օպերայի ակադեմիայում
2019թ.-ի հունիս և հուլիս ամիսներին, Մակարյանը Բեռլինի օպերայի ակադեմիայում աշխատեց որպես «Կախարդական սրինգ» օպերայի ռեժիսորի օգնական։ Նա վաղուց էր մտադրված իր ստեղծարար ցանցը ընդլայնել Գերմանիայում, և սա հիանալի հնարավորություն էր։ «Մենք երեք տարբեր դերասանական խմբի հետ էինք աշխատում», — մտաբերում է Մակարյանը։ «Հետևաբար, այս փորձառությունն ինձ թույլ տվեց ճանաչելու աշխարհի տարբեր կողմերից եկած արվեստագետների։ Ես նրանցից մի քանիսի հետ հետագայում աշխատելու մեծ հույս ունեմ»։
«Hamlet Machine»-ը Փարիզում
Մինչ Մակարյանը աշխատում էր Բեռլինում, նա կարճ այց ունեցավ Փարիզ՝ ներկա գտնվելու «MigrActions» փառատոնին, որը համաշխարհային շրջագայության նոր կանգառն էր իր «Hamlet Machine» ներկայացման համար, որի պրիմիերան տեղի էր ունեցել 2017թ.-ին, Հայաստանում։
«Էդիպուսը շրջանում» օպերան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնում
2019թ.-ի հուլիսին, Մակարյանի «Էդիպուսը շրջանում» ժամանակակից օպերան, որը իրականացվում էր առաջատար արվեստագետների և Ջուլիարդի ավարտականների հետ միասին, ունեցավ իր փորձնական պրիմիերան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնում՝ «Երիտասարդ արվեստագետներ» նախագծի շրջանակներում։ Նախկինում, օպերան բեմադրվել էր «Ջուլիարդ 305»-ում և «National Sawdust»-ում։
«Մեծ սարսափ»
Դե, այս ներկայացման մասին դեռ ոչինչ չենք ասի։Հետևե՛ք Արթուր Մակարյանի կարիերայի առաջընթացին և ներկայացումների նորություններին։