Վիկտորյա Ալեքսանյանի թռիչքը
«Creative Armenia-AGBU Fellow» Վիկտորյա Ալեքսանյանը պատրաստվում է չվերթի
Հուլիս 12, 2022 | հեղ.` Creative Armenia
Իր «Fellowship»-յան տարվա ընթացքում, կինոռեժիսոր և գրող Վիկտորյա Ալեքսանյանը նկարահանեց իր հավակնոտ ֆիլմը՝ «Կապույտի միջով»։
«Կապույտի միջով». սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Վիկտորյա Ալեքսանյան
Իր «Fellowship»-յան տարվա ընթացքում Վիկտորյա Ալեքսանյանը սկսեց աշխատանքներն իր նոր կարճամետրաժ ֆիլմի վրա՝ մի հավակնոտ նախագիծ։
Սցենարի հեղինակը և ռեժիսորը Վիկտորյա Ալեքսանյանն է, իսկ գլխավոր դերերում Արմինե Անդան և Ալեքսանդր Շտրոբելն են։ Ֆիլմը ներկայացնում է ներգաղթյալ մի կնոջ պատմություն, ով, վտարանդի լինելով, վերադառնում է իր հայրենիք՝ Հայաստան։
Ալեքսանյանը հավաքական, բայց միևնույն ժամանակ մարդկային կերպար ստեղծելու մարտահրավեր էր իր առջև դրել։ Կերպար, որը կմարմնավորեր բոլոր այն հայերին, որոնք արտագաղթել են տարիներ առաջ, սակայն այժմ ստիպված են վերադառնալ տուն։ Այդ մարտահրավերը վերածվեց մեկ տարվա սևեռուն աշխատանքի, որին միացավ հմուտ և ստեղծարար աշխատախումբը, որը ներառում էր նաև «Creative Armenia Network»-ի անդամ, մրցանակակիր կինոօպերատոր Լի Անդերվուդին («1915», «The Boy Scout»)։
Սակայն այլ մարտահարվերներ ևս կային, որոնցից մեկն էլ հայաստանյան ֆիլմարտադրության մեջ աշխատելն էր։ «Հայաստանյան ֆիլմարտադրության ամենամեծ մարտահրավերներից մեկը հաղորդակցությունն է այնպիսի մարմինների հետ, որոնք կապ չունեն ֆիլմաշխարհի հետ։ Միշտ էլ դժվար է բացատրել ֆիլմաշխարհից անտեղյակ մարդկանց, որ դու ֆիլմ ես նկարում, և դա թեթևամիտ զբաղմունք ու զվարճանք չէ, այլ լուրջ նկարահանումների ընթացք։ Եվ կա հստակ ժամանակացույց, որին չհետևելու դեպքում կարելի է անդառնալի կորուստներ ունենալ», — նշեց Ալեքսանյանը։ «Վստահ եմ՝ երբ սկսենք ավելի շատ ֆիլմեր արտադրել Հայաստանում, այս խնդիրը կլուծվի, հատկապես բավարար պրոդյուսերական կազմ ունենալու դեպքում»։
«Կապույտի միջով» արտադրվել Հայաստանի «Hoshkee Film»-ի կողմից և Նիդերլանդների «CineSud»-ի համաարտադրությամբ։ Արտադրությանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Creative Armenia-ն և Հայ կանանց միջազգային ասոցիացիան։
Ամփոփելով իր «Fellowship»-յան տարին՝ Վիկտորյան ասաց, «Fellowship»-ը մեծ դեր ունեցավ այս ֆիլմի ստեղծման ամբողջ ընթացքում։ Ես զգում էի, թե ինչպես մի ամբողջ համայնք սկսեց ճանաչել ինձ ընտրության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո։ Այն ինձ համար անսպասելի էր և մղեց ավելի նշանակալի գործունեություն ծավալել։ Իհարկե, դրամաշնորհը ֆիլմի համար մեծ ներդրում եղավ, իսկ մի շարք նշանավոր մենթորների ճանաչելը ինքնին առավելություն էր։ Ավելի ուշ, երբ ֆիլմի նկարահանումները ընթացքի մեջ էին, մշտապես զգում էի Creative Armenia-ի աշխատակազմի աջակցությունը, որի համար երախտապարտ եմ»։