Մեծ անցումը
Զելա Մարկոսյանի նոր երաժշտական ճանփորդությունը
Փետրվարի 13, 2020 | հեղ.` Creative Armenia
«Creative Armenia-AGBU Fellow» Զելա Մարկոսյանը Ավստրալիայում հաստատված էթնո-ջազային երաժիշտ է, ում երաժշտությունը տոնում է հայկական, լիբանանյան և ավստրալական ազդեցությունները։
CA. Դուք կոմպոզիտոր և ջազային դաշնակահար եք։ Ինչպե՞ս է առաջացել Ձեր սերը ջազի հանդեպ։
ԶՄ. Երբ ես սովորում էի դասական դաշնամուրային կատարում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ինձ շատ էր գրավում Էթնո-ջազային երաժշտությունը, որը լսում էի տեղի ջազային համալիրներում և հետևաբար ինձ մոտ ձևավորվեց մեծ սեր դրա նկատմամբ։ Սակայն ես չշարունակեցի ջազը մինչ այն ժամանակը, երբ տեղափոխվեցի Ավստրալիա, քանի որ կոնսերվատորիայի դասական երաժշտության դասերս պահանջում էին ամբողջ ուշադրությունս։
Ավստրալիա տեղափոխվելուց հետո, ինձնից երկու տարի պահանջվեց, որպեսզի ինքս ինձ թույլ տայի երաժշտական կարիերայի նոր ուղի սկսել։ Ապա, ևս երկու տարի պահանջվեց, որպեսզի համարձակություն ձեռք բերեի Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիայում ջազային կատարման բաժնում սովորելու համար լսումների գնալու, բայց երբ ընդունվեցի կյանքս ամբողջովին փոխվեց։ Այս ուղու ընթացքում ես հանդիպեցի հրաշալի երաժիշտների, որոնցից ոմանք դարձան ին խմբի անդամները։ Լինելով կատարելապաշտ, ես գիտեի, որ ինձանից երկար ժամանակ կպահանջվեր, որպեսզի ինքս ինձ համարեի իսկական ջազային դաշնակահար, բայց այն պահանջում էր մեծածավալ աշխատանք և փորձ, այնպես որ որոշեցի մատուցել այն ինչն անձնական է և բնական կերպով է արտահայտվում՝ ստեղծել իմ սեփական երաժշտությունը, որը կունենար իմ այսքան տարիների երաժշտական ուղու բոլոր ազդեցությունները։
CA. Դուք ծնվել և մեծացել եք Լիբանանում, հետագայում ապրել եք Հայաստանում իսկ այժմ բնակվում եք Ավստրալիայում։ Ինչպե՞ս են այս երեք երկրները ազդել Ձեր երաժշտության և ստեղծարար կարիերայի վրա։
ԶՄ. Լիբանանը լինելով իմ ծննդավայրը, բնականաբար ունեցել է իր մշակութային ազդեցությունն ինձ վրա, որը ոչ ուղղակիորեն արտահայտվում է որոշ ստեղծագործություններումս։
Հայաստանում սովորելը շրջադարձային փորձառություն էր։ Այն բացահայտումների ճամբորդություն էր մի քանի առումով։ Կոնսերվատորիայի դասընթացների և ուսուցիչների շնորհիվ, ընկերությունների, որոնք ձևավորեցի այնտեղ, հարուստ մշակույթի, որին ծանոթացա և այն ինքնուրույնության, որը ձեռք բերեցի։ Հայաստանում ապրելն ու սովորելը ամրապնդեց իմ գիտելիքները հայկական երաժշտության մեջ թե՛ երաժշտության շնորհիվ, որը սովորում էի Կոմիտասի պետական կոնսերվատորիայում, և թե՛ կենդանի երաժշտական կատարումներին, որը լսում էի Երևանում։ Ամենակարևոր բացահայտումներից մեկը հասկանալն էր, թե որքան եմ սիրում էթնո-ջազային և ժողովրդական համաձուլումները, որոնք լսում էի երաժշտական վայրերում։
Իսկ ինչ վերաբերում է Ավստրալիային, Սինդեյն ինձ հնարավորություն տվեց գիտակցելու իմ սերը։ Ես համարում եմ, որ հաջողակ եմ ունենալու այնպիսի աջակցություն, որն ունեցել եմ և դեռ ունեմ ջազային համայնքում։ Իմ դասերի և տարբեր երաժիշտների հետ հաղորդակցությունների միջոցով, ես բազում ժանրերի, մոտեցումների, փորձարարությունների, մատրահրավեր նետող գաղափարների մասին պատկերացումներ կազմեցի, որոնք բոլորն ինձ մղեցին ավելի խորապես ուսումնասիրելու։
CA. Պատմե՛ք Ձեր առօրյա ստեղծագործական ռեժիմի մասին:
ԶՄ. Իմ ամեն շաբաթը տարբեր է մյուսներից։ Ես դասավանդում եմ երաժշտություն և մասնավոր դասեր եմ տալիս և նվագակցումներ անում։ Իմ ոչ աշխատանքային ժամերին, ես նոր երաժշտություն են գրում, լսում և գրի եմ առնում երաժշտություն, փորձում և զբաղվում իմ խմբի ադմինիստրատիվ գործերով։ Երբ նոր ստեղծագործություններ գրելու հերթն է գալիս, մինչ օրս, ամենագլխավոր գաղափարներն ու երաժշտական մոտիվները ինձ մոտ ծնվում են պատահաբար և ես կիսաձայն երգում եմ կամ երբ մեքենա եմ վարում, որը ամենից շատ ժամանակն է տանում, կամ պատահական վայրում, ինչպես օրինակ հանրախանութում։ Ես միշտ եղանակ եմ գտնում ձայնագրելու երգածս հեռախոսով ձայնագրելու, քանի որ մեծ հավանականություն կա, որ կմոռանամ։ Երբ արդեն հետաքրքիր երաժշտական մոտիվ ուտեմ գրի առած, ավելի հեշտ է դառնում կառուցել իր շուրջ և թույլ տալ գաղափարները հոսեն այդուհետ։
CA. Դուք ունեք երաժշտական խումբ՝ Զելա Մարկոսյան քվինտետը, որի հետ կատարում ենք Ձեր ստեղծագործությունները։ Ինչպե՞ս է խումբը ձևավորվել և ինչ է թիմային աշխատանքը հավելում ձեր ստեղծագործականությանը։
ԶՄ. Նախկինում, երբ կատարում էի դասական երգացանկեր, միշտ երազում էի այլ երաժիշտների հետ համագործակցելու և երաժշտություն ստեղծագործելու մասին։ Պետք է ասեմ, որ վայելում էի կամերային երաժշտության նվագախմբերում կատարելը, քանի որ այն տարածք էր տալիս քննարկումների և թիմային աշխատանքի։ Սակայն, երբ իմպրովիզացիոն երաժշտություն ես նվագում, հատկապես օրգինալ մեղեդիներ, դինամիկան ամբողջովին փոխվում է, քանի որ խմբի ամեն անհատ ունի անձնական ներդրումը արտադրված երաժշտության հնչողության մեջ։ Իմ խմբի հետ աշխատանքը միանգամայն առաջ է մղել իմ ստեղծարարությունը։
Խմբի ընդհանուր ներդրումը երաժշտության հնչողության մեջ ինձ համար առանձնահատուկ է և նրանց ոգեվորվածությունն ինձ մղում է նոր մարտահրավերներ մեր առջև դնելուն և ստեղծագործական սահմանները առաջ մղելուն։
Իմ քուինտետը բնական կերպով ձևավորվեց։ Ես երկու ստեղծագործություն էի գրել 2015թ.-ին, որոնք ուզում էի ձայնագրել՝ տեսնելու համար, թե ինչ կստացվի և դիմեցի իմ ընկեր երաժիշտներին և հարցրի արդյոք կուզեն մասնակցել ձայնագրմանը։ Եվ ահա, թե ինչպես ձևավորվեց քուինտետը։
CA. Ձեր դեբուտային ալբոմը՝ «Անցումը» լավ անձագանքների արժանացավ և նույնիսկ առաջադրվեց մրցանակի։ Կպատմե՞ք ալբոմի մասին։
ԶՄ. Սկզբում երկու երգեր էինք ձայնագրել և չունեինք ալբոմ թողարկելու մտադրություն։ Երբ ականատես եղանք երաժշտության հանդեպ լավ արձագանքներին ունկնդրողի կողմից կենդանի կատարումների ժամանակ, ես ոգեշնչվեցի ավելի շատ երաժշտություն գրելով։
Քանի որ կոմպոզիցիա գրել չեմ սովորել, իմ ստեղծագործությունները շատ բնական են և ես պահում եմ այն ինչ բանական կերպով է արտահայտվում և սովորել եմ վստահել ներքին զգացողությանս։
Ալբոմի անվանումը՝ «Անցում», հղում է դասական երաժշտությունից նոր ժանրի անցումը։ Ալբոմն ինձ համար շատ անձնական է, քանի որ ամեն ստեղծագործություն հիմնված է ինչ-որ պատմության վրա։ Պատմությունը իրականում ալբոմի և իմ ստեղծագործական մոտեցման կարևոր մասն է։
Խումբը և ես ցնցված էինք զանազան նշանավոր աղբյուրների արձագանքներից, ինչպիսիք են «The Sydney Morning Herald»-ը, «Downbeat magazine»-ը, «JazzWise» ամսագիրները և այլն։ Ալբոմը նաև առաջադրվեց «ARIA» երաժշտական մրցանակի՝ աշխարհի լավագույն երաժշտական ալբոմ անվանակարգում։
CA. Պատմեք կարևոր մի բանի մասին, որը սովորել եք աշխարհի տարբեր երաժիշտների հետ աշխատելիս:
ԶՄ. Ինձ համար գաղափարների փոխանակումն ու համագործակցությունն է այլ երաժիշտների և արվեստագետների հետ, որ հարստացնում է անհատին ու բացում նոր փորձարարական հնարավորություններ, նոր ստեղծագործությունններ և հարթակներ։
CA. Որոշե՞լ եք` ինչպես եք օգտագործելու «Creative Armenia - AGBU Fellowship»-ը Ձեր կարիերան զարգացնելու առումով:
ԶՄ. Այն անշուշտ կստեղծի կապեր աշխարհի հետաքրքիր արվեստագետների հետ և մեզ՝ «Fellow»-ներիս, կտա հարթակ ներդնելու և տարածելու մեր արվեստը։ Իսկ ինչ վերաբերում է դրամաշորհին, ես այն կներդնեմ քուինտետի երկրորդ ալբոմի ձայնագրության մեջ։
CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը:
ԶՄ. Իմ նպատակն է շարունակել ստեղծել նոր երաժշտություն, համագործակցել և կիսել իմ պատմությունները աշխարհի ավելի լայն լսարաններում։ Հույս ունեմ իմ երաժշտությունը ու երաժշտական պատմությունները կոգեշնչեն մարդկանց որևէ կերպ։