top of page

Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը վարպետության դասընթաց անցկացրեցին Երևանում

Հատուկ ուշադրության արժանացան օսկարակիր ռեժիսորի հայտարարած մարտահրավերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները

Սեպտեմբերի 24, 2017  |  հեղ.` Creative Armenia

Terry George and Eric Esrailian mastercl

 Ձախից աջ՝ Կարին Հովհաննիսյան, Թերրի Ջորջ, Էրիկ Իսրայելյան

Այսօր կեսօրին Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հյուրընկալեցին օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի («Խոստումը», «Ոչնչացնելու մտադրությունը») վարպետության դասընթացը։ Ավելի քան 150 հյուրեր, այդ թվում՝ կինոգործիչներ, լրագրողներ և Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի կողմից հյուրընկալած 2 ժամ տևողությամբ ծավալուն ծրագրին, որը վարում էր Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։

«Խոստումը» միայն ֆիլմ չէ», - ասաց դոկտոր Իսրայելյանը, - «Դա շարժում է։» Եվ նա խորությամբ ներկայացրեց ֆիլմի ուսուցողական, սոցիալական և քաղաքական, ժամանակային սահմաններ չունեցող հավակնությունները։ Ֆիլմի՝ շահույթ չհետապնդող գործընկեր-կազմակերպությունները, որոնց թվում են ՀԲԸՄ-ն, Human Rights Watch-ը և Creative Armenia-ն (հիմնադրվել է «Խոստումի» հետ համագործակցելով), շարունակում են #keepthepromise (պահել խոստումը), ինչպես նշված է ֆիլմի՝ համացանցում լայնորեն տարածված հեշթեգում։ Ֆիլմից ստացված ամբողջ շահույթը փոխանցվում է բարեգործության։

 

Այնուհետև պրն. Ջորջը պատասխանեց մի շարք հարցերի՝ քննարկելով իր՝ գրելու, խմբագրելու և ֆիլմեր նկարահանելու ռազմավարությունը, ինչպես նաև հայ և իռլանդացի ժողովուրդների միջև գաղտնի կապը։ Նա նաև ցուցադրեց իր ֆիլմերից («Խոստումը», «Հանուն հոր», «Ռուանդա հյուրանոց») մի քանի հատվածներ՝ օգտագործելով դրանք որպես հնարավորություն՝ քննարկելու ֆիլմի նկարահանման ժամանակ ընդունվող տեխնիկական և ստեղծարար որոշումները։