Հայտադիմումի նյութեր
Նախքան ձեր դիմումը ներկայացնելը, համոզվեք, որ ունեք դիմումի համար անհրաժեշտ բոլոր նյութերը։ Եթե ունեք, հայտադիմումի գործընթացը կտևի ոչ ավելի, քան 15 րոպե։
Դիմեք մինչեւ մայիսի 1-ը (23:59, Yerevan)
1. Դիմորդ արվեստագետի լուսանկար
Վերբեռնեք ձեր լուսանկարը։ Դիմորդ արվեստագետի մեկ լուսանկար։ Լուսանկարի չափը չպետք է գերազանցի 10 MB-ը։
2. Նախագծի նկարագիր
Ներկայացրեք ձեր ստեղծարար նախագիծը առավելագույնը 60 վայրկյանում, նկարագրելով, թե ինչպես այն կարող է մեծ ազդեցություն ունենալ փոքր ներդրմամբ: Նկարահանեք ինքներդ ձեզ հեռախոսով, տեսախցիկով կամ վեբ-կամերայով։Վերբեռնեք ձեր տեսանյութը Google Drive / Vimeo / DropBox / YouTube (mp4, MPEG, AVI, FLV կամ QuickTime ձևաչափերով) և կիսեք բաց հղումը մեզ հետ։
3. Ներբեռնեք ընդամենը մեկ ֆայլ PDF ձևաչափերով (չգերազանցելով 10MB-ը) եւ ստորև նկարագրված տեղեկատվությամբ։ Կարող եք ներառել տեսողական նյութեր:
- Ակնարկ (մինչև 500 բառ)
Ներկայացրե՛ք ձեր ստեղծարար նախագծի ակնարկը, ներառելով ձեր տեսլականը, ձեր թիմը և այն իրականացնելու ծրագիրը։
- Բյուջե (մինչև 500 բառ)
Ներկայացնել 1) ծրագրի ընդհանուր բյուջեն, 2) մինչ այժմ ապահովված ֆինանսավորման նկարագրությունը, 3) Creative Armenia-ից ակնկալվող գումարը $500-$5000 (ինչքան փոքր է գումարը, այնքան մեծ է ստանալու հավանականությունը) և 4) նկարագրություն, թե ինչպես հատկացված գումարը ծախսվելու։
- Ժամանակացույց (մինչև 500 բառ)
«Կայծ» դրամաշնորհները տրվում են միայն այն նախագծերին, որոնք ունեն հստակ և իրատեսական իրականացման ռազմավարություն: Խնդրում ենք նկարագրել ձեր ծրագրի աշխատանքային ընթացքը ներառելով ավարտման և ներկայացման ամսաթվերը, և պատմեք, թե ինչպես եք ապահովելու ժամանակայնությունը։
- Մարքեթինգի և թողարկման ռազմավարություն (մինչև 500 բառ)
Նկարագրեք ձեր խթանման և թողարկման ռազմավարությունների մասին և ինչպես են նրանք օգնելու նախագիծը նոր լսարան հասցնելու և ազդեցություն ստեղծելու նպատակներին։
4. Պորտֆոլիո, CV կամ ռեզյումե
Կցորդի չափը չպետք է գերազանցի 10MB-ը։
5. Կից նյութեր (պարտադիր չէ)
Տրամադրեք ցանկացած նյութ, որը կօգնի մեզ որոշելու ձեր նախագծի ստեղծարար և ազդեցության արժեքը, օրինակ՝ lookbook, բիզնես պլան, մամլո հաղոր դագրություն, և խթանման ռազմավարություն։
Դիմումների ընթացակարգ
Դիմումները ընդունվում են բացառապես «Typeform» հայտերի պորտալի միջոցով։ Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 1-ից հետո։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ZOOM հարցազրույցի։ Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում, մենք կդիմենք ընտրված թեկնածուներին։
Եթե ունեք վերը նշված բոլոր հայտադիմումի անհրաժեշտ նյութերը, ապա պատրաստ եք դիմել ստորև։