top of page

Լավագույնը «Արվեստը վարագույրից այն կողմ» քննարկումից

Հայ արվեստագետներ Օլիվիա Քաթրանջյանը, Նվարդ Երկանյանը, Նաիրի Խաչատուրյանը, Օֆելյա Հարությունյանը խոսում են իրենց ստեղծարար գործունեության նրբություններից և լույս սփռում իրենց ստեղծարար մարտահրավերների վրա

Հունիս 17, 2021 |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ի արվեստագետներ Օլիվիա Քաթրանջյանը, Նվարդ Երկանյանը, Նաիրի Խաչատուրյանը և Օֆելյա Հարությունյանը, ովքեր հայ արվեստի ներկա տեսարանը վերափոխելու ճանապարհին են, բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնել իրենց ճանապարհը հարթելու ընթացքում։ Creative Armenia Week-ի «Արվեստը վարագույրից այն կողմ» քննարկման ժամանակ նրանք մեզ թույլ տվեցին զննել իրենց անվանի աշխատանքների ետնաբեմը, խոսեցին իրենց ստեղծարար մարտահրավերների և հավակնությունների մասին և կիսեցին իրենց հույսերը արվեստի ապագայի շուրջ։ Դիտե՛ք նրանց խորասույզ զրույցը և կարդացե՛ք ստորև ներկայացված ամենահիշարժան պահերից մի քանիսի մասին։ 

Օլիվիա Քաթրանջյան, գրող  

«Չեմ կարծում, որ գրողները պետք է պատմվածք գրեն, որովհետև այն կարող է վաճառվել կամ չվաճառվել, կամ որոշակի մարդկանց լսարանը ունենալ, թե ոչ։ Գիրք գրելն այնքան երկարատև գործընթաց է, որ պետք է կիրք ունենաս այն բանի նկատմամբ, ինչ ես պատրաստվում տարիներ շարունակ գրել, վերաշարադրել և խմբագրել»։ 

 

«International Armenian Literary Alliance-ը հիմնելը ինձ կապել է շատ հետաքրքիր մարդկանց և տեսանկյունների հետ։ Եվ այդ հարաբերություններն այնքան կենսական են։ Նույնիսկ եթե դա նման օրինակ լինի. «Դուք կարդացե՞լ եք այս գիրքը»։ Ես կարող եմ ասել. «Օհ, ես երբեք չեմ լսել դրա մասին, կկարդամ այն»։ Եվ դա ինձ ոգեշնչում է կարդալ մեկ այլ բան։ Այս տեսակի կապերը շատ կարևոր են։ Որպես գրողներ և արվեստագետներ, մենք բոլորս պետք է աջակցենք միմյանց, այլապես մենք միայնակ ենք ու ամենքս ստեղծագործում ենք մեր գիշերանոցները հագած»։ 

Օֆելյա Հարությունյանը, Կինոռեժիսոր և ֆիլմարտադրող  

«Վավերագրական ֆիլմերում դու կինոռեժիսոր ես, բայց նաև մի փոքր լրագրող՝ կախված նրանից, թե ինչ տեսակի վավերագրական ֆիլմեր ես նկարում։ Դու ուսումնասիրում ես և սովորում որևէ թեմայի մասին։ Դու ինչ-որ իմաստով դառնում ես մինի-փորձագետ և կիսում այս տեղեկատվությունը հասարակության լայն զանգվածների հետ»։

 

«Ֆիլմը ամենաթանկ արվեստի տեսակն է։ Մեզ շատ տեխնիկա, լույսեր, տեսախցիկներ, անձնակազմ և նկարահանման հրապարակներ են հարկավոր։ Դա շատ լայնամասշտաբ ու թանկ արվեստ է։ Բայց ուրախությամբ նկատում եմ այն, որ երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ փորձում են հաջողության հասնել, փորձում են նոր աշխատանք կատարել նոր գործիքներով, փորձում են պատմել իրենց պատմությունները՝ առանց մեծ գումարների և անձնակազմի»։

Նաիրի Խաչատուրյանը, արվեստի համադրող 

«Իմ մոտեցումը արվեստագետի հետ ամուր հարաբերություններ հաստատելն է, քանի որ կարծում եմ, որ համադրողը և համադրողական պրակտիկան սերտորեն կապված են արվեստագետի հետ աշխատելու ձևի հետ։ Այն, ինչ ես փորձում եմ անել արդեն հինգ-վեց տարի, խորը հարաբերություններ հաստատելն է։ Երբեմն ստեղծվող արվեստի գործը անհատական արվեստի գործ է, բայց երբեմն կան թեմաներ և պրակտիկաներ, որոնք այլ արվեստագետներ կիսում են, և սա հանգեցնում է հավաքական ցուցահանդեսի»։ 

 

«Այն, ինչ իսկապես կարևոր է, առողջ էկոհամակարգ ստեղծումն է։ Ինչպես ցանկացած էկոհամակարգում, բացի ստեղծարար, կրթական, գիտական տեսանկյուններից, դու պետք է ունենաս նաև առևտրային տեսանկյունը։ Էկոհամակարգն ուժեղացնելու և առողջացնելու տարբեր եղանակներ կան։ Բայց այժմ իսկապես կան հիանալի աշխատանքներ, որոնք տեղի են ունենում Երևանում, երբ տարբեր այլընտրանքային տարածքներ իրենց տարածքն են տրամադրում նկարիչներին և դիզայներներին՝ վաճառքի համար նախատեսված արվեստի գործեր արտադրելու նպատակով»։  

Նվարդ Երկանյան, արվեստագետ և արվեստի համադրող 

 

«Խորհրդային մոդեռնիզմի շուրջ իմ նկարազարդումների շարքով ես ուզում էի կասկածի տակ դնել ապագան։ Հարցադրում անել. «Մենք ունեցել ենք այս ժառանգությունը, բայց համարյա կորցնում ենք այն։ Կարո՞ղ ենք ստեղծել ճարտարապետական հուշարձաններ, որոնք նույնքան հզոր են, որքան դրանք էին»։ Քանի որ մենք այժմ չենք տեսնում ճարտարապետության նոր գործեր, որը կարևոր բան է ասում։ Դեռ խորհրդային տարիներին այդ ճարտարապետական հուշարձանները որևէ պնդում էին փոխանցում հասարակությանը: Նրանք ունեին ապագայամետ մտադրություններ։ Այսօր, Հայաստանում մենք նման շատ օրինակներ չենք տեսնում, այնպես որ այս շարքը իմ կողմից նույնպես մի տեսակ դրդում էր կամ հիշեցում»։

 

«Ես ինձ համարում եմ հաջողակ քանի որ երջանիկ եմ իմ արածով։ Երբ դու այլևս չես վայելում քո աշխատանքը, նույնիսկ եթե հայտնի ես և նման բաներ, չգիտեմ՝կարո՞ղ ես արդյոք քեզ հաջողակ համարել»։

 

Անուշ Տեր-Խաչատրյան, մոդերատոր 

 

«Հայկական պայքարը ներկայացնելը վեպի հիմնապատկերում ներկայացնելու մեջ մեծ ուժ կա, քանի որ այդ կերպ այն դառնում է ճշմարտություն, կյանքի մի մաս, այլ ոչ թե առաջնային պլանի հայտարարություն»։

 

«Արվեստ ստեղծելը, որն ի վերջո հանգեցնում է սոցիալական փոփոխությունների, միշտ եղել է պատմականորեն, բայց արվեստ ստեղծելը, որը խթանում է սոցիալական փոփոխությունները, համեմատաբար նոր երևույթ է և այն սկսում է ավելի ու ավելի շատ դառնալ ստեղծարար գործընթացի հյուսվածքի մասը»։ 

Բովանդակության ցանկ 

 

«An Inconvenient Truth», կինոռեժիսոր՝ Դեյվիս Գոգենհեյմ 

International Armenian Literary Alliance, հիմնադիր՝ Օլիվիա Քաթրանջյան 

«Totally Under Control», ռեժիսորներ և պրոդյուսերներ՝ Ալեքս Գիբնի և Օֆելյա Հարությունյան

«Inside Out», արվեստի ինստալյացիայի հեղինակ՝ Անուշ Ղուկասյան, համադրող՝ Նաիրի Խաչատուրյան

«Soviet Modernism», նկարազարդման շարքի հեղինակ՝ Նվարդ Երկանյան

bottom of page