top of page

Լավագույնը. «Երկու մտահորիզոն»-ից 

Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի կազմած հզոր զույգը կիսում է մտքեր իր սիրո պատմության, կինոյի կարիերայի, արվեստագետի ​​առաքելության և ավելիի մասին  

Հունիս 11, 2021 |  հեղ.` Creative Armenia

Ատոմ Էգոյանը և Արսինե Խանջյանը հանդիպեցին Կանադայի հայկական համայնքային թատրոնում, ինչը կարելի է նկարագրվել որպես ոչ այլ բան, քան ճակատագրական հանդիպում։ Այդ պահից ի վեր նրանք շարունակեցին միասին ստեղծագործել և վեր խոյանալ՝ դառնալով հայ արվեստի ​​ամենաբեղուն զույգերից մեկը։ «Creative Armenia Week»-ի «Երկու մտահորիզոն» կլոր սեղան քննարկման ընթացքում նրանք վերհիշեցին իրենց կարիերայի վճռական պահերը, խոսեցին իրենց հաջողության ճանապարհի մարտահրավերների մասին և իրենց զրույցը լցրեցին առաջիկա գործնական խորհուրդներով նոր սերնդի արվեստագետների համար։ Կարդացե՛ք մեր վառ ակնարկները իրադարձությունները և վայելե՛ք նրանց զրույցը։ 

Արսինե Խանջյան 

«Աշխարհն այնքան շատ սովորելու բան է տալիս, որ երբեք չես կարող հասնել այդ կետին, երբ կարողանաս ասել. «Դե լավ, բավական է»։ Դա երկուսիս համար էլ շարունակական ուղի է։ Եթե նույնիսկ ​​մենք շատ բաների շուրջ չենք համաձայնվում, մենք համաձայնվել ենք, որ պետք է շարունակենք սովորել, դիտել և կլանել»։ 

 

«Երբ մենք հանդիպեցինք, կար մի շրջանակ կար։ Այդ շրջանակի ներսում էր մեր հայկական ժառանգությունը, մեր հայկական մշակույթը, որտեղից էինք գալիս, մեր հայկական ինքնությունը, պատմությունները և պատմությունը։ Հենց այդ բարակ գծից դուրս էր գտնվում մնացած աշխարհը։ Երկուսս էլ կանգնած էինք շրջանի այդ գծի՝ այդ բարակ գծի վրա։ Երբ մենք հանդիպեցինք, ես մեջքով կանգնած էի դեպի արտաքին աշխարհը և նայում էի ներս։ Ատոմը կանգնած էր կողքիս, ամեն դեպքում ոչ այնքան հեռու, նայում էր դեպի արտաքին աշխարհը և հայացքը դեպի ներս չէր։ Բայց երկուսս էլ նույն գծի վրա էինք։ Մեր հանդիպումից հետո, մենք սկսեցինք փոխել մեր դիրքերը այս ու այն կողմ։ Ի վերջո մենք հայտնվեցինք հենց այդ գծի վրա, երբեմն նայում էինք միմյանց, միասին նայում ներս կամ միասին նայում դրսում»։ 

 

«Երբ մենք տեղափոխվեցինք Կանադա, ուրիշ լինելու այդ զգացողությունն ուժեղացավ։ Այն իր ծավալով կրկնապատկվեց։ Եվ ես ստիպված էի դրանից ինչ-որ բան ստանալ։ Բայց քանի որ ես պատրաստ էի դրան դիմակայել դեռ իմ մանկությունից, առաջ մղել իմ ինքնությունը, առաջ մղել իմ պայքարը, ես պատրաստ էի։ Գուցե ոչ անպայմանորեն արվեստի միջոցով, բայց ես կարծում էի, որ դա ինչ-որ բան է, որ պետք է արվեր սոցիալական և քաղաքական դաշտում։ Այնպես որ, ես եկա այդ էներգիայով, և դա ինձ չշփոթեցրեց կամ չստիպեց երկմտել։ Ես զգում էի, որ «ուրիշ եմ», բայց վստահ եմ ու ամուր»։ 

Ատոմ Էգոյան 

«Ծնողներիս նախագիծը իմ առնչությամբ ձուլվելն էր։ Բայց դրա արդյունքում ես մշտապես տեղյակ էի լինում ինքնության կառուցվածքի մասին։ Դա բնական չէ, դա ինչ-որ բան է, որը ազդեցությունից է գալիս։ Դա տարօրինակ ​​դիրք է արվեստագետի համար։ Ես չեմ գալիս մի վայրից, որտեղ ամբողջովին ինտեգրված եմ։ Իմ հայկական ինքնության իմ ընկալումը շատ տարբեր է Արսինեի ընկալումից»։ 

 

«Դու պետք է տենչանք ունենաս այն բաների հանդեպ, ինչ ուզում ես ստեղծել։ Պետք է տենչաս այն ամենին, ինչ ուզում ես։ Դու պետք է հստակ պատկերացնես, թե ինչ տեսակի արվեստ ես ուզում ստեղծել։ Իմ դեպքում հարցերն էին, թե ինչ տեսակի բաների էի ուզում ստեղծել և որտեղ էի ուզում դրանք ցուցադրել։ Ինչի՞ն եմ ձգտում։ Ե՞րբ գիտեմ, որ հասել եմ դրան։ Ճի՞շտ տեղում է դա ցույց տրվում։ Շատ կարևոր է այս պատկերի արտապատկերումը ունենալը»։ 

 

«Մենք պետք է լինենք ուժեղ արվեստագետներ, որովհետև մենք պետք է հաղթահարենք անթիվ մերժումներ, մենք գործ ենք ունենալու միայնության հետ, մեծ ձախողումների հետ։ Բայց պետք է շարունակել հասկանալ, որ ինքներս մեր մեջ պետք է առաջացնենք ոգեշնչումները այն մասին, թե ինչ ենք անում և ինչու ենք դա անում։ Ձգտելով այն զգացումին, որ ինչ-որ մեկը այն կհասկանա և կգնահատի, թեկուզ և ոչ մեր ժամանակներում»։ 

Կարին Հովհաննիսյան

Մոդերատոր

«Մենք վերջերս աջակցել ենք շուրջ մեկ տասնյակ կինոնախագծերի, որոնք արդյունքն են այն բանի, որ հայ կանայք կամ տղամարդիկ տեսախցիկները վերցրել և մեկնել են Արցախ պատերազմի ժամանակ։ Եվ դա այն է, ինչ պետք է արվի ամեն քայլափոխի։ Տեսնելով հնարավորությունը և նետվելով դեպի այն՝ պատմության մի մասը լինելու և պատմությունը պատմելու համար։ Երբ տեսնում ենք, որ արվեստագետները գնում են այդ քայլին, մենք ամեն ինչ անում ենք, որ փորձենք նրանց ճանապարհին հանդիպել։ Առանց այդ քայլի, մենք անտեսանելի ենք միմյանց համար»։

 

«Ձեզ չպետք է առաջնորդեն թվացյալ պարտավորությունները ձեր ազգության կամ ձեր երկրի հանդեպ։ Դուք պետք է գնաք դեպի այն վայրը, որտեղ ձեզ տանում են ձեր սիրտը, ձեր միտքը կամ ձեր ստեղծարար ​​բնազդները, և եթե այդ վայրը պատահում է, որ լինի ռազմի դաշտը՝ ապա հիանալի է։ Եթե ​​պատահում է, որ լինի սրճարանում նստած տղամարդու և կնոջ միջև մտերմիկ զրույց, ապա գնացեք դեպի այն»։ 

 

«Դա առաջին քայլն է. դուք ինքներդ ձեզ գծի վրա եք դնում։ Սկսում եք անել այն, ինչ պետք է անեք, պայքարում եք ձեր պատմության համար, պայքարում եք ձեզ ստեղծագործության օրինաչափության համար։ Եվ եթե դուք պայքարում եք, մարդիկ կհետեւեն։ Քանի որ աշխարհում չկա ավելի գրավիչ բան, քան մեկը, ով կիրք ունի։ Քան մեկը, ով հավատում է իր արածին։ Դա աշխարհի ամենահզոր, ամենատպավորիչ բանն է, երբ մենք հանդիպում ենք մարդկանց՝ լինեն դրանք քաղաքական գործիչներ թե արվեստագետներ, ովքեր իրենց կյանքում գտել են ուղի, որով գնում են»։ 

Բովանդակության ցանկ 

 

«Թակարդ». Ագաթա Քրիստիի առեղծվածային սպանության ներկայացումը 

«Օրացույց». սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, գլխավոր դերում՝ Արսինե Խանջյան «Ստվերների ընտանիք. հայկական մի ընտանիքի հարյուրամյակ». վեպի հեղինակ՝ Կարին Հովհաննիսյան

«Արարատ». սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, գլխավոր դերերում՝ Արսինե Խանջյան, Էրիկ Բոգոսյան, Սիմոն Աբգարյան, Շառլ Ազնավուր  

«1915». սցենարի համահեղինակներ և համառեժիսորներ՝ Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան, գլխավոր դերերում՝ Սիմոն Աբգարյան, Անջելա Սարաֆյան, երաժշտություն՝ Սերժ Թանկյան

Քարլ Ուցե Քնաշգոր. նորվեգացի գրող 

«Ոչնչացման մտադրություն», պրոդյուսեր՝ Էրիկ Էսրայելյան, երաժշտություն՝ Սերժ Թանկյան, ռեժիսոր՝ Ջո Բերլինջեր 

«Family viewing». սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, գլխավոր դերում՝ Արսինե Խանջյան 

bottom of page