top of page

Լավագույնը «Արվեստագետները հանուն Արցախի»-ից

Արցախի մշակույթի պաշտպաններ Նորա Մարտիրոսյանը, Էմիլի Մկրտչյանը, Լիկա Զաքարյանը և Սևանա Չաքերյանը քննարկում են ստեղծարար ​​պատասխանատվությունը պատերազմի ժամանակ և ավելին ՝ Քարլա Կարապետյանի վարած քննարկման մեջ 

Հունիս 9, 2021 |  հեղ.` Creative Armenia

«Creative Armenia Week» գագաթնաժողովի (Մայիսի 17-21, 2021թ.) երկրորդ քննարկումը լի էր Արցախի իրավիճակի և ապագայի հանդեպ կրքով, մտահոգություններով և մտորումներով։ Զրույցը լի էր անորոշից դեպի ոգեշնչող, հիասթափությունից դեպի հուսադրող անցումներով։ Մենք ժողովել ենք քննարկման ամենահզոր և հուզիչ պահերը այն խիզախ ստեղծագործողներից, ովքեր պատերազմից առաջ, ընթացքում և հետո պաշտպանում, սատարում և վեր էին հանում Արցախը։

Նորա Մարտիրոսյան, կինոռեժիսոր 

 

«Կինոյի առաքելությունը ճշմարտությունն ասելը չէ։ Կարծում եմ, որ կինոյի առաքելությունը իրականությունը գեղարվեստականի մակարդակի բարձրացնելն է, որը քեզ կդիպի հուզականորեն և մտայնորեն։ Իրականում, այդ հուզական և մտավոր ազդեցությունը ինձ համար ավելի կարևոր է, քան ճշմարտությունը։ Կարևոր է, որ ֆիլմը հիմնված լինի իրականության վրա, այլ ոչ թե ճշմարտության»։ 

 

«Կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործություն դիմադրության գործողություն է։ Ես համաձայն եմ այն ​​ամենի հետ, ինչ ասվեց. մենք քաղաքականության հետ շատ բան չենք կարող անել։ Բայց եթե մենք դադարենք դիմադրել, մենք չենք լինի։ Ես բոլորին կխրախուսեի շարունակել ստեղծագործել, քանի որ ստեղծագործությունը դիմադրության գործողություն է»։

 

Սևանա Չաքերյան, երաժիշտ 

@sevanatchak

 

«Դեկտեմբերի վերջին ես ուժասպառ եղա, բայց մինչ այդ չէի կարողանում կանգ առնել։ Բոլորն անընդհատ ասում էին մեզ, որ պետք է հանգստյան օր վերցնեմ։ Բայց բանն այն է, որ ես այլ կերպ չէի կարող գործել։ Ինձ օգնում էր լսելը, թե ինչպես էին ծնողները շնորհակալություն հայտնում այդ օրերին գոնե մի քիչ դրական ձզգացմունքներ բերելու համար։ Կամ երբ գնում էինք հոգեբանական հաստատություններ տեսնելու զինվորներին, որոնք դեպրեսիայի և հոգեկան առողջության խնդիրներ ունեին, և բժիշկներն ասում էին, որ առաջին անգամ են տեսնում նրանց ժպտալիս։ Այս տրավման դուրս բերելը և այս հույզերը կիսելը, նույնիսկ եթե դրանք բացասական են, բոլորի համար բուժման գործընթաց է»։

 

«Չեմ կարծում, որ մենք կարող ենք մեծ քաղաքական փոփոխություններ կատարել։ Բայց նաև կարծում եմ, որ մենք չպետք է սահմաններ ունենանք մեր ինքնաարտահայտման մեջ։ Եթե ​​ինչ-որ մեկը կարող է իրական լինել և իրոք պատմել պատմությունը, դա հենց արվեստագետներն ու լրագրողներն են։ Դու կարող ես փոփոխություն ստեղծել մարդու վարքի և քաղաքացիական հասարակության մեջ, քանի որ արվեստը կարեկցանք է ստեղծում և այն մարդկանց թույլ է տալիս կապվել։ Դու տեսնում ես այնտեղ ապրող մարդկանց դեմքերը, պատմում մարդկանց պատմությունները Արցախում։ Երբ հանում ես «Հայաստանն» և «Ադրբեջանը»,  զգում ես ցավն ու հույզերը»։ 

Եմիլի մկրտչյան, կինոռեժիսոր  

@emilymkrtichian

 

«Ամբողջ աշխարհում, այսպիսի շրջաններում (Արցախում), կանայք հաճախ մեծ պատասխանատվություն են կրում այն բանի համար, թե ինչ է պետք երկիրը վերակառուցելու և համայնքը միավորելու համար։ Եվ դա ինձ համար իսկապես հետաքրքիր էր, քանի որ այդ աշխատանքը հիմնականում անտեսանելի է։ Մենք սովորաբար դա չենք ընդունում որպես ուժի տեսակ և հաշվի չենք առնում կանանց դերը համայնքի և պետության կառուցման գործում»։

 

«Ինձ համար իմ բարոյական պատասխանատվությունը իմ ֆիլմի մարդկանց հանդեպ է, այն մարդկանց, ովքեր կիսվում են իրենց պատմությամբ։ Այնպես որ, ես տեսնում եմ այդ բարոյական պարտավորությունը որպես հարաբերությունների ստեղծում, որը հիմնված է վստահության վրա։ Որ նրանք կարող են վստահել ինձ իրենց անձնական փորձը ճիշտ ներկայացնել, քանի որ, ի վերջո, ես եմ վերահսկում եմ այն ​​պատմությունը, որը կցուցադրվի շատ մարդկանց»։ 

Լիկա Զաքարյան, լրագրող 

@LikaZakaryan

 

«Երբ պատերազմը սկսվեց, ես ընդամենը երկու ամսվա լրագրողական փորձ ունեի։ Ես հսկայական փորձ չունեի այդ հարցերում. դրանից առաջ ես ընդամենը ունեցել եմ քաղաքացիական լրագրության տաս ամսվա դասընթացներ, և պատերազմի լրագրությունը դրա մասը չի եղել։ Ես ժամանակ չունեի փուլ առ փուլ սովորելու։ Պատերազմում դու անում ես այն ամենը, ինչ կարող ես: Պատերազմն էր իմ ուսուցիչը»։ 

 

«Ես ուղղակի կարծում եմ, որ ոչինչ չի կարող փոխել քաղաքականությունը։ Միայն միջազգային կազմակերպությունները, մարդիկ, ովքեր ղեկավարում են այս ամենը, կարող են ինչ-որ բան փոխել։ Որոշումը նրանցն է։ Ես նրանց «կոստյումներով տղամարդիկ» եմ անվանում, նրանք պարզապես նստում են և ինչ-որ բան որոշում, իսկ մնացածը տեղի է ունենում ըստ այդմ։ Ոչինչ չի պատահում, քանի որ ինչ-որ տղա ինչ-որ մեկին սպանում է սահմանին, որից սկսվում է մեծ պատերազմ։ Ոչինչ այդպես չի լինում։ Ավելի մեծ քաղաքականության մեջ ես որևէ վճռորոշ դեր չունեմ»։ 
 

Քառլա Կարապետյան, կինոռեժիսոր  

Մոդերատոր  

 

«Creative Armenia-ում մենք հաճախ հարցեր ենք ստանում տարբեր ոլորտների արվեստագետներից, ովքեր հարցնում են. «Ինձ օգնություն է պետք, սա կամ դա անելու համար»։ Եվ ձեր փորձը (Լիկային դիմելով) շատ տարածված է արվեստագետների շրջանում։ Միշտ չէ, որ կարող ես որոշել կարիերայի ուղին։ Բայց երբեմն հնարավորություններն են քեզ այցելում, և եթե պատրաստ ես օգտվել այդ հնարավորությունից, գնալ առաջ դրանով և լինել քո իսկական եսը, կարող ես հաջողության հասնել։ Դա տարօրինակ է թվում, բայց աղետի մեջ հաճախ դրական կողմ կա»։

 

Բովանդակության ցանկ 

 

bottom of page