Creative Armenia-ն ներկայացնում է «SelfQuar Experiment» հարթակը
Հարյուրավոր ինքնամեկուսացման մասին ստեղծագործություններ ֆիլմի, երաժշտության և բոլոր արվեստի ոլորտներից ցուցադրված են selfquarexperiment.com կայքէջում։
Հուլիսի 1, 2020 | հեղ.` Creative Armenia
Creative Armenia-ն այսօր ներկայացրեց selfquarexperiment.com կայքէջը, որը ցուցադրում է բացառիկ ստեղծագործություններ աշխարհի արվեստագետների կողմից, որոնց գործերը արվել են ինքնամեկուսացման վայրից և ՔՈՎԻԴ-19 համավարակի թեմայի շուրջ։
Ցուցադրված ֆիլմերը, երաժշտությունը, անիմացիաները և այլ աշխատանքները Creative Armenia-ի $2,000 մրցանակով «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի լավագույն աշխատանքներն են։ Մարտահրավերը արվել է գործընկեր Ucom-ի հետ համագործակցությամբ։ «SelfQuar Experiment»-ը ցուցադրում է ոչ միայն մարտահրավերի հինգ հաղթողներին, այլ նաև հարյուրավոր այլ բացառիկ գործեր։
««SelfQuar Experiment»-ը մարդկային երևակայության աննախադեպ լաբորատորիա է», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Այն գրավականն է աշխարհով մեկ սփռված ստեղծագործողների, որոնք դիմակայեցին ինքնամեկուսացմանը՝ ստեղծելով բացառիկ ֆիլմեր, երաժշտություն, գրականություն, և տեսողական արվեստի գործեր։ Հետադարձ հայացք նետելով այս գործերին՝ մենք կարող ենք վերհիշել այս պատմական պահի փորձությունները, դժբախտությունները և հաղթանակները»։
«Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հաղթողներն են՝ Անի Քանանյանը իր ինքնամեկուսացման ռեժիմի արթնացմամբ, Առնո Խայաջանյանը Google Maps-ով իր ստեղծարար ճամփորդությամբ, Վան Սարգսյանը իր էլեկտրոնային պատրանքով, Տիգրան Ներսիսյանը իր պոետիկ հոգեհանգստով և Թամարա Այդինյանը իր շարժական ցնորքով։
Դուք կարող եք այս և հարյուրավոր այլ ստեղծագործություններ ուսումնասիրել՝ այցելելով www.selfquarexperiment.com/ թվային լաբորատորիա։
«SelfQuar Experiment»-ը արտադրվել և համադրվել է Creative Armenia համաշխարհային արվեստի հիմնադրամի կողմից, որը բացահայտում, զարգացնում և խթանում է նորարար տաղանդների առաջխաղացմանը։ Իմացե՛ք ավելին creativearmenia.org/ կայքէջում։