top of page

«Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի 5 հաղթողները

Հիմնական մրցանակը կկիսեն հինգ տաղանդավոր արվեստագետներ

Հուլիսի 1, 2020 |  հեղ.` Creative Armenia

$2,000 self-quarantine creative challeng

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել 5 բացառիկ արվեստագետների, որոնք կիսում են «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի $2,000 գլխավոր մրցանակը։ Մարտահրավերի գործընկեր՝ Ucom։   

 

«Համաշխարհային մրցույթին մասնակցեցին հազարավոր արվեստագետներ, որոնց արձագանքը մարդկային ճգնաժամին լի էր ստեղծարար տեսլականով», — ասաց Creative Armenia-ի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Այս հինգ արվեստագետները գտան նոր եղանակներ արտացոլելու և սահմանելու մեր պատմական ժամանակաշրջանը»։  

 

Անի Քանանյանը, ով կավագործ և նկարիչ է Երևանից, վարպետորեն ներկայացրեց  համամարդկային «ինքնամեկուսացման ռեժիմը» իր կարճամետրաժ ֆիլմ-ինստալյացիայում։   

 

Վան Սարգսյանը, ով Գերմանիայում հաստատված երաժիշտ է, ստեղծեց տպավորիչ էլեկտրոնային պատրանք, որը կոտրեց մեկուսացման սահմանները։ 

 

Առնո Խայաջանյանը, ով կիոռեժիսոր է Ֆրանսիայից, իր ֆիլմում դիտորդին ուղորդեց հուզիչ ստեղծարար արկածների միջով, որոնք տեղ էին ունենում Google Map-երում։

 

Տիգրան Ներսիսյանը, ով ԱՄՆ-ում հաստատված կինոռեժիսոր է Ռուսաստանից, իր պոետիկ ֆիլմում ներկայացրեց «ազնիվ և անկեղծ զրույց սեփական անձի հետ»։ 

 

Թամարա Այդինյանը, ով պարուհի և խորեոգրաֆ է Հայաստանից, ներկայացրեց ինքնամեկուսացման ցնորքը իր ցնցող և մեկուսի պարում։

 

Այս հինգ հաղթող արվեստագետների աշխատանքները, ինչպես նաև հարյուրավոր այլ աշխատանքներ կարող եք ուսումնասիրել SelfQuarExperiment.com կայքէջում, որում համադրված են ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում ստեղծված ֆիլմեր, երաժշտություն, գրականություն և այլ ստեղծագործություններ։  

bottom of page