top of page

Տեսնելով քաղաքների միջով

Ծանոթացե՛ք վիզուալ արվեստագետ, կինոօպերատոր և մեր Creative Armenia-AGBU Fellowship-երի շրջանավարտ Սուրեն Թադևոսյանի հետ

Մարտի 3, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

IMG-8407.JPG

Սուրեն Թադևոսյանն, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Երբ Սուրեն Թադևոսյանն անցնում է Աբովյան պողոտայի ծանոթ դռան կողքով, նկատում է, թե ինչպես է զայրացած ու ջղաձգված մեկը բղավում իր վրա։ Իսկ երբ նայում է Հյուսիսային պողոտայի շենքերին, մի տղամարդ և կին պարում են։ Վիզուալ արվեստագետի համար քաղաքի մարդիկ ամենուր թողնում են իրենց մնայուն հետքերը։ Երբեմն, հետևելով այս ուղիներին՝ իր հետաքրքրասիրությունը գոհանում է: Քաղաքներն ու մարդիկ բաց են անում իրենց սրտերը, և նա ֆիքսում է նրանց նուրբ շարժումները և դրանք վերածում արվեստի իր Biographia և X-Ray Yerevan-ի միջոցով:

 

Հայացք գցե՛ք Սուրեն Թադևոսյանի ստեղծագործական արկածներին՝ կարդալով մեր հարցազրույցը 2022 թվականի Creative Armenia-AGBU Fellow-ի հետ:

 

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք վիզուալ արվեստագետ և կինոօպերատոր դառնալու Ձեր ճանապարհը։

 

Վիզուալ արվեստները միշտ եղել եմ իմ տարերքը: 1998 թվականին որոշեցի փորձել իմ ուժերը տեսանկարահանման ոլորտում: Երաժշտական տեսահոլովակներ նկարահանելուց մինչև հեռուստատեսային աշխատանք, ես ցանկանում էի ամբողջովին ընկղմվել շարժվող պատկերների աշխարհում: Մի օր հայ անվանի կինոօպերատոր Արտյոմ Մելքումյանն առաջարկեց իր կինոնախագծերից մեկում աշխատել որպես իր օգնական։ Այս փորձառությունն իսկապես փոխեց կյանքս: Կինոաշխարհն ամբողջությամբ կլանեց ինձ ու դարձավ կյանքիս անբաժանելի մասը։

«Ես մշտապես ոգեշնչվում եմ այս դարաշրջանից, որում ապրում ենք:»

 

Պատմեք մեզ Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ անկախ նրանից դրանք մարդիկ են, իրեր, թե երևույթներ, և ինչե՞ր եք սովորել Ձեր ոգեշնչումներից: 

Ես ոգեշնչվում եմ դարաշրջանից, որում ապրում ենք: Մեր ժամանակները լի են իրադարձություններով, որոնք նպաստում են ստեղծարար մտքի զարգացմանը և դառնում պատմություն: Հիանալի ժամանակաշրջան է ապրելու, ստեղծագործելու և նորարարությունների համար:

Ձեր ստեղծագործական նախագծերից շատերը, ներառյալ Biographia-ը կամ X-Ray Yerevan-ը, կենտրոնացած են մակերեսից այն կողմ տեսնելու վրա՝ լինի դա մարդ, թե քաղաք, և ներկայացնում են ծանոթ թեմաներ անսպասելի տեսանկյունից: Ի՞նչն է Ձեզ գրավում ուսումնասիրման առարկայի մեջ: Ինչպե՞ս եք հասկանում, թե որ գաղափարներին արժե հետևել:

Որոշելը, թե որ գաղափարներին արժե հետևել, ինձ համար ինտուիտիվ գործընթաց է: Որոշ գաղափարներ պարզապես կպչում են ինձ, և երբ սկսում եմ աշխատել, դրանք ձևավորվում են և ի վերջո իրականություն դառնում: Բավականության զգացողություն է առաջացնում դիտելը, թե ինչպես են գաղափարներն զարգանում և վերածվում բովանդակալից մի բանի:

Որպեսզի ուսումնասիրման առարկան ինձ գրավի, ես պետք է զգացմունքային կապ զգամ տվյալ առարկայի հետ: Լինի դա մարդ, թե իր, մեզ կապող թեմա պետք է լինի:
 

Ձեր վիզուալ արվեստի գործերը բարդ են և ներառում են բազմաթիվ շարժվող կտորներ՝ սկսած մտավոր պատկերների ուրվագծումից մինչև մոդելների հետ աշխատելն ու աշխատանքները ցուցադրելը: Ո՞րն է գործընթացի Ձեր սիրելի մասը և ինչո՞վ է այն առանձնահատուկ Ձեզ համար:

Ես իսկապես վայելում եմ արվեստի գործի ստեղծման սկզբնական՝ էսքիզավորման փուլը: Դա այն ժամանակ է, երբ ես կարող եմ փորձարկումներ անել և տարբեր մոտեցումներ փորձել, մինչև գտնեմ այն, ինչը ճիշտ է թվում: Հաճախ այս փուլը լի է ձախողումներով: Երբեմն ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում եք: Բայց այդ գործընթացն ինձ համար շատ ստողծագործական է և ոգեշնչող: Բոլոր թելերը միմյանց կապելն իմ երկրորդ սիրելի փուլն է: Դա լինում է այն ժամանակ է, երբ ամեն ինչ իր տեղում է դրվում և պատրաստ է ցուցադրման: