«Rock for Artsakh»
Բաց մի թողեք մեր պատմական համերգի կարևոր պահերը
Նոյեմբերի 2, 2020 | հեղ.` Creative Armenia
25 հռչակավոր երաժիշտներ։ Երկուսուկես ժամ տևողությամբ ցնցող կատարումներ։ Արցախի և նրա ժողովրդի համար հանգանակված ավելի քան 6,000,000 ԱՄՆ դոլար։ Պատմական «Rock for Artsakh» համերգը ամբողջապես ձերն է նորից վայելելու համար։ Ահա՛ միջոցառման բազմաթիվ հիանալի պահերից մի քանիսը՝ մատուցված Creative Armenia-ի, ONEArmenia-ի, AGBU-ի և ArmeniaFund-ի կողմից։
«Lazarus on Down», Թոմ Մորելլո | 1:13:09
Թոմ Մորելլոյի «Lazarus on Down» կատարումը, մի երգ, որը ստեղծված է Սերժ Թանկյանի հետ համագործակցությամբ, վերհանեց աստվածաշնչյան տեսարաններ և բացահայտեց նրանց արդիականությունը պատերազմական և անմարդկային ժամանակների համար։
«Հայոց ճակատագիրը», Սերժ Ավետիքյան | 1:38:29
Սերժ Ավետիքյանի կողմից Հովհաննես Շիրազի բանաստեղծության ասմունքը թափ տվեց հին բառերի վրայի փոշին ՝ հիշեցնելով մեզ հայոց պայքարի և դրանից բխող ուժի մասին։ «Մեզ են գլխից են զարկել, բայց նորեն / Հայերն ապրել են, ապրում են, կապրեն»։
«Կարոտ», Տիգրան Համասյան | 1:41:44
Տիգրան Համասյանի «Կարոտ» երգը, որը հիմնված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բանաստեղծության վրա, կարող է ամենախիստ մարդուց ստանալ արցունքներ։ Գրելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո՝ Թումանյանը, ով տեսել էր ջարդերը, արտահայտեց այդ ամենը մեկ քառյակում։ Համասյանի երաժշտությունը, հյուսված Թումանյանի խոսքերի մեջ, մեզ վերադարձրեց 1915թ. և բացահայտեց այն նմանությունները, որոնք մենք տեսնում ենք այսօր։
«Տալտալա», Հայաստանի և Արցախի երիտասարդ երգիչներ | 1:59:55
Հայաստանի և Արցախի երիտասարդ երգիչները, ովքեր հնագույն աշուղների պես վերջին 30 օրվա ընթացքում տնից տուն, փաբից փաբ ու հյուրատներ են գնում և երգում իրենց հայրենիքի ապագայի համար, կատարեցին հին ժողովրդական «Տալտալա» ուրախ երգը։
«Question!», Սերժ Թանգյան | 2:02:49
«Ես մտածում եմ այն երիտասարդ տղաների մասին, ովքեր իրենց զոհաբերել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, իրենց հոգիների մասին, թե ուր են գնում»։ Այս հարցադրումով Սերժ Թանկյանը սկսեց «Question!» երգը և փորձեց պատասխանը գտնել երգի ուրվականային հնչյունների մեջ։
«Ես սիրեցի», Գոլշիֆթե Ֆարահանի և Տիգրան Համասյան | 2:13:21
Ի վերջո, իրանցի դերասանուհի և երաժիշտ Գոլշիֆթե Ֆարահանիի և Տիգրան Համասյանի «Ես սիրեցի» հայկական ժողովրդական երգի կատարումը համերգին տվեց նուրբ վայրէջք՝ հին օրորոցի մխիթարական նոտաներով։