top of page

Ինը նախագիծ դառնում եմ Քրիեյթիվ Արմենիայի Artbox նախաաքսելերատոր ծրագրի մասնակից

Ուրախ ենք տեղեկացնել, որ Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկել է Artbox նախաաքսելերատորը 9 ստեղծարար թիմերի համար։

Հոկտեմբերի 17, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Artbox Pre-Accelerator Main Visual

Քրիեյթիվ Արմենիան ուրախ է հայտարարել Արթբոքս նախաաքսելերատորի՝ իր հեղինակային Արթբոքս ծրագրի նոր հավելման մեկնարկի մասին, որը ստեղծվել է 2022 թվականի մարտին: Ինը թիմեր, որոնք հաջողությամբ ավարտել են Արթբոքս ստեղծարարական ինկուբատորն ու ստացել Ջի Այ Զեթի (անգլ.՝ GIZ) և Քրիեյթիվ Արմենիայի սկզբնական ֆինանսավորումը, կմասնակցեն նախաաքսելերատորին։ 

Նախաաքսելերատորը գործարկվել է Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի հետ համատեղ, որն իրականացվել է Ջի Այ Զեթի կողմից։

​

Արթբոքս նախաաքսելերատորը ռազմավարական ու համապարփակ աջակցության նորարարական մեխանիզմ է, որը կօգնի այս ստեղծագործական նախագծերին և բիզնեսներին իրենց բիզնես ծրագրերը բիզնեսի մեկնարկի համապարփակ փաթեթների վերածել ու հաջողությամբ մուտք գործել շուկա: Ընտրված թիմերը, որոնք ներկայացնում են թատրոնի, երաժշտության, մշակութային զբոսաշրջության, դիզայնի ժամանակակից նախագծեր և անդին, 10 շաբաթվա ընթացքում կունենան աշխատարաններ ու անհատական խորհրդատվություններ հայտնի մենթորների հետ և կպատրաստվեն իրենց մուտքին շուկա: 

​

Արթբոքս նախաաքսելերատորի համար ընտրված 9 ստեղծարարական նախագծերն են՝ 

​

Անուշ Թաթևոսսյանի հեղինակած Թումանյանի հեքիաթասացության միջազգային փառատոնը (Tumanyan International Storytelling Festival)՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։

​

Արթ Վրան (Art Tent)՝ Գևորգ Գրիգորյանի շրջիկ թանգարանը։

​

Գաղափար չունեմ (No Idea)՝ Ինգա Հարությունյանի 2D ինդի տեսախաղը։ 

​

Լուսատու լաբորատորիա (Lusatoo Lab)՝ Գյումրիում տեղակայված բաց ստուդիաների լաբորատորիան, հեղինակ՝ Լուսինե Մխոյան։

​

Թատրոն տանիքում (Theatre on the Roof)՝ այլընտրանքային թատրոնը տանիքում, հեղինակ՝ Մխիթար Դանիելյան։

​

ՋԻՆՋ (JINJ)՝ փորձարարական ներկայացումը Լոռիում, հեղինակ՝ Սևանա Ճակերյան։\

​

Վիշապների խաղահրապարակ (Dragons Playground)՝ Սոնյա Ավագյանի բարձր նորաձևության շքեղ հավաքածուն։

​

SPCTR՝ Տարոն Գրիգորյանի՝ ժամանակակից արվեստով ոգեշնչված լամպերի շարքը։

 

Տիրայր կիթառներ (Tirayr Guitars)՝ Տիրայր Մխիթարյանի կիթառի պատրաստման պրոֆեսիոնալ արհեստանոցը Վանաձորում։

​

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է ողջ հայության համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը աջակցվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» կողմից:

​

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: 

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page