top of page

Ընտրելով մարտը. մարդու իրավունքների վերաբերյալ ժամանցի օրենքն ու էթիկան

Արյունոտ ադամանդներ։ Գրաքննական վեճեր։ Իրավաբանների դերը՝ հետնաբեմում։ Էթիկա-մեթիկա և սեռական ոտնձգություններ: Դիտե՛ք «Lights. Camera. Reaction.»-ի առաջին քննարկումը ռեժիսորներ Էդ Զվիքի և Էմի Ցիրինգի մասնակցությամբ։

Ապրիլի 4, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 2.42.16 PM.png

«Lights. Camera. Reaction.»-ը մարդու իրավունքների մասին ժամանցի վերաբերյալ նորարարական գագաթաժողով էր, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Hammer» թանգարանում մարտի 16-ին։ Creative Armenia-ի, «The Promise» ինստիտուտի և UCLA-ի՝ Սոցիալական ազդեցության ժամանցի «Skoll» կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումը միավորել էր աշխարհի ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների և իրավունքի փորձագետների։ Երեկոն ամփոփվեց մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար առաջին՝ «Promise Institute» մրցանակով, որը ստացավ օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոն։

Գագաթաժողովի բացման՝ «Ճակատամարտի ընտրությունը» պանելային քննարկման կենտրոնում իրավական խոչընդոտներն ու էթիկական պարտականություններն էին, ինչպես նաև մեղմ գրաքննության սպառնալիքները, որոնց հանդիպում է ցանկացած կինոգործիչ, ով գործ ունի վիճելի, հակասական պատմության հետ։ Քննարկմանը մասնակցում էին օսկարակիր ռեժիսոր Էդ Զվիքը («Blood Diamond», «Glory»), վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Էմի Ցիրինգը («The Hunting Ground», «The Invisible War»), ժամանցի իրավունքի մասնագետներ Դենիել Մ. Մայեդան (UCLA-ի իրավաբանական ֆակուլտետի՝ «Documentary Legal Film Clinic»-ի տնօրենի օգնական) և Քելի Սեյջերը («Davis Wright Tremaine» ՍՊԸ)։ UCLA-ի Իրավաբանության ֆակուլտետի՝ Մարդու իրավունքների «The Promise» ինստիտուտը ղեկավարում էր պանելային քննարկումը, որը վարում էր Դեյլ Քոենը («Media and The Law»-ի հեղինակ)՝ «Documentary Legal Film Clinic»-ի տնօրենը։

Ստորև ներկայացված են հատվածներ միջոցառումից. քննարկման ամբողջական տեսագրությունը՝ ներքևում։

Էդ Զվիքը՝ այն մասին, թե արդյոք հնարավոր է այսօր արտադրել «Blood Diamond»-ի պես մի ֆիլմ։

Քելի Սեյջերը՝ այն մասին, թե ինչպես կարող են իրավաբաններն օգնել ստեղծարար գործընթացին՝ առանց դրան վնասելու։

Դենիել Մ. Մայեդան՝ վերջնական մոնտաժից առաջ իրավական ռիսկերի վերլուծության կարևորության մասին։

Էմի Ցիրինգը՝ գրաքննության վերաբերյալ իր և դիստրիբյուտորների միջև պայքարի մասին։

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

bottom of page